Ինչով է զբաղված նախկինում ֆեյքեր «պահող» եւ 520 մլն դրամ բյուջե ունեցող հանրային կապերի ՊՈԱԿ-ը

2018 թվականի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվում է թերթերի բաժանորդագրությունից: Սրան զուգահեռ տարածվեց տեղեկություն, որ կառավարությունում թերթեր «կարդացող-պատմողներ» կան: Ավելին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ կառավարությունում ոչ ոք բաժանորդագրված թերթերից չի օգտվում: Այդ իսկ պատճառով գերատեսչությունը հրաժարվում է թերթերից եւ գումար է խնայում: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարության աշխատակազմից փոխանցեցին, որ այս պահի դրությամբ որեւէ թերթի կամ ամսագրի բաժանորդագրված չեն:

Սակայն կառավարության պաշտոնյաներն իրենց մասին մամուլի հրապարակումներից անտեղյակ չեն մնում: Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է ՊՈԱԿ, որը մոնիթորինգի է ենթարկում լրահոսն ու յուրաքանչյուր պաշտոնյայի հետ կապված հրապարակման մասին զանգով տեղյակ է պահում: Խոսքը «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին է, որը նախկինում գտնվում էր ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում: 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով՝ 2018-ի ապրիլի 9-ից այս ՊՈԱԿ-ը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, իսկ կառավարության հաշվեկշռում առկա նմանատիպ ՊՈԱԿ-ը լուծարվեց: Պատճառն այն էր, որ նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները սահմանափակվում են:

«Մոնիթորինգի ենք ենթարկում մամուլի հրապարակումները եւ ներկայացնում ենք համապատասխան գերատեսչությանը, որ այսինչ թերթում խնդիր են բարձրաձայնում, որը կապված է ձեր կառույցի հետ: Մենք իրենց թերթեր չենք տրամադրում, կառույցները իրենց համար բաժանորդագրված են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը, պարզաբանելով, թե ինչպես են պաշտոնյային տեղեկացնում իր կառույցի հետ կապված հրապարակման մասին:

ՀԺ-ի հարցին՝ ի՞նչ տարբերակով են տեղեկացնում կառույցի ղեկավարին, արդյո՞ք պաշտոնական գրություն են ուղարկում, թե ֆեյսբուքյան մեկ հաղորդագրությունն էլ է բավարար, ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց. «Կապի բոլոր ձեւերն օգտագործվում են: Դա լինում է էլեկտրոնային փոստի կամ զանգի միջոցով»:

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ իրենք ոչ միայն կառավարության, այլեւ նախարարությունների աշխատակազմերին են տեղյակ պահում հրապարակումների մասին: Հարկ է ընդգծել, որ կառավարության, նախարարությունների աշխատակազմերում առկա են մամուլի խոսնակներ եւ տեղեկատվության վարչություններ: Այս դեպքում արդյո՞ք լրացուցիչ ֆինանսական ծախս չի կատարվում ՊՈԱԿ-ի գոյության համար: Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ ՊՈԱԿ-ը աջակցում է, որ կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ դառնա: «Մենք իրենց գործառույթը չենք անում: Ես չգիտեմ՝ որ կառույցում քանի հոգի է աշխատում: Մեր կատարած աշխատանքն աջակցություն է, որպեսզի ավելի բաց դառնա կառավարության աշխատանքը»:

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ նշյալ վարչությունն ունի 14 հաստիք: Այս պահին կա 8 աշխատակից, վեց հաստիք թափուր է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, փոխանցեց, որ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության գործառույթներում մոնիթորինգ իրականացնելը նախատեսված չէ: «Կառավարության տեղեկատվության վարչությունն այլ գործառույթներ է իրականացնում: Վարչության գործառույթն է՝ լրագրողներին անցագրեր տրամադրել, մամուլի հաղորդագրությունները հրապարակել եւ վարչապետի մամուլի խոսնակին աջակցել՝ վարչապետի գործունեությունը լուսաբանելու հարցում: Հաշվի առնելով, որ վարչությունն այլ գործառույթ է իրականացնում, ուստի չի կարող մոնիթորինգ իրականացնել: ՊՈԱԿ-ն այլ գործառույթներ է իրականացնում, այդ թվում նաեւ մոնիթորինգի գործառույթը: Ունենք տարածաշրջանի երկրների մեդիա դաշտն ապահովող առանձին խումբ՝ ադրբեջանագետներից, թուրքագետներից բաղկացած, որոնք շատ կարեւոր գործառույթ են իրականացնում»,- ասաց Աղաջանյանը:

Հովհաննես Մովսիսյանը, խոսելով իր կողմից ղեկավարվող կառույցի գործառույթների մասին, նշեց. «Մեր ՊՈԱԿ-ի գործառույթը կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելն է: Եթե ինչ-որ խնդիրների մասին մամուլը գրում է, մենք այդ ամեն ինչը տեղ ենք հասցնում, որպեսզի պետական կառույցները տեղյակ լինեն այդ խնդիրներին ու անդրադառնան: Այնպես չստացվի, որ լրատվամիջոցներում, հասարակությունում ինչ-որ թեմա է քննարկվում, իսկ կառավարությունը դրան չի անդրադառնում:

Թափանցիկ աշխատանքի մեջ մտնում է ուղիղ եթերների ապահովումը, որը մեր ՊՈԱԿ-ի միջոցով եղավ: Սոցցանցերի էջերն ենք ակտիվացրել, քանի որ այս հարթակից հիմա հասարակությունն ավելի ակտիվ է օգտվում: Հիմնական ֆունկցիաները սրանք են»,- պարզաբանեց նա:

Ի դեպ, այս ՊՈԱԿ-ը հսկայական բյուջե ունի, որը տրամադրում է կառավարությունը՝ դրամաշնորհի տեսքով: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ: Այս գումարի 372 միլիոն դրամն ուղղվում է աշխատավարձերին: Սրան զուգահեռ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ընդհանուր 40 միլիոն դրամի պարգեւավճար է տրվել:

Ի դեպ, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի 142 հաստիքային աշխատակից, սակայն հունիսի 30-ի դրությամբ համալրված էր 97-ը: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը տեղակայված է մի քանի գրասենյակներում: Մասնավորապես, ՊՈԱԿ-ը գրասենյակներ ունի Երեւանի Օրբելի 23, Արշակունյաց 44, Արշակունյան 2ա եւ Բյուզանդի 1/3 հասցեներում: Տարածքները տրամադրված են անհատույց:

Այստեղ ուշագրավն այն է, որ նման ֆինանսական, տարածքային եւ կադրային ռեսուրսներ ունեցող պետական կառույցը նախկինում այլ գործառույթ է իրականցրել: Այն նախկին իշխանության օրոք հայտնի էր որպես ֆեյքեր «պահող» ՊՈԱԿ: Բանն այն է, որ կային ֆեյսբուքում մեծ լսարան ունեցող էջեր, որոնք զբաղված էին ազատ մամուլի հրապարակումները եւ ընդդիմադիր գործիչների աշխատանքները սեւացնելով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ՊՈԱԿ-ում եղել են գրանցված աշխատակիցներ, ովքեր, սակայն, կանոնադրությունից դուրս աշխատանք են իրականացրել: «Այդ տեղեկատվությունը կար: Սոցիալական հարթակներում կային հայտնի դեմքեր, ովքեր եղել են ՊՈԱԿ-ում գրանցված աշխատող, օրինակ հակաադրբեջանական քարոզչություն իրականացնող թիմի մեջ, բայց դրան զուգահեռ այլ գործառույթներ են իրականացրել, կամ միայն այլ գործառույթ են իրականացրել: Այս պահին այդ պրակտիկան դադարեցված է եւ յուրաքանչյուր աշխատող իրականացնում է այն գործառույթները, որ կանոնադրությամբ վերապահված է իրեն»:

Հ.ԳԱնդրադառնալով բաց եւ թափանցիկ աշխատելու կառավարության աշխատակազմի որդեգրած սկզբունքին, նշենք, որ հայտարարույթուններն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես, տեղեկատվության հարցումներին կառավարությունից պատասխանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթը մայիսի 16-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 13-14-ին Սոչի կատարած այցի ծախսերի վերաբերյալ: Պատասխանը ստացվել էինք հունիսի 7-ին՝ օրենքի պահանջի 5-օրյա ժամկետի խախտումով: Հունիսի 1-ին հարցում էինք ուղարկել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, խնդրելով տեղեկություն՝ Դուշանբե կատարած այցի ծախսերի մասին: Պատասխանը փոխանցել էին հունիսի 22-ին: Երկու դեպքում էլ նախապես չի տեղեկացվել լրացուցիչ 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին: ՀԺ-ն նաեւ գրավոր հարցումով հունիսի 28-ին տեղեկություններ էր խնդրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի մասին: Երկու ամիս անց կառավարության աշխատակազմից տեղեկացրեցին, որ հարցումը չեն ստացել, իսկ մինչեւ այդ հաստատել էին, որ պատասխանի տրամադրումն ընթացքի մեջ է:

Տպել
7165 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց