Երրորդմասցի Լյովիկի հարազատները դժգոհ են դատավճռից. երկու կողմն էլ բողոքարկելու է այն

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռը:

Գործով ամբաստանյալներ Գաստիկ մականունով հայտնի Վահան Հակոբյանը, Ծըգլ մականունով հայտնի Սարգիս Գրիգորյանը եւ Տլե մականունով հայտնի Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 18 տարի ժամկետով ազատազրկման: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր ճանաչվեցին խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության եւ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Ապօրինի զենք պահելու համար դատապարտվեցին 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման: Նման պատժաչափը անակնկալ էր ամբաստանյալների համար: Նշենք, որ դեպքի վայրում 3 հատ Կալաշնիկովի ավտոմատ ու մոտ 82 փամփուշտ էր հայտնաբերվել:

Քրեական աշխարհի հայտնի դեմքերից Երրորդմասցի Լյովիկը եւ այլ հեղինակություններ Բարաքցի Մոսո մականունով հայտնի Մեսրոպ Նազարյանցը, եւ Դրո մականունով հայտնի Դրաստամատ Թադեւոսյանը սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մուտքից 15 մետր հեռավորության վրա: Այդ օրը քրեական հեղինակությունները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է տեսակցեին կալանավոր Դավիթ Իսպիրյանին:

Դատավճռի հրապարակմանն այսօր ներկա էին նաեւ Լյովիկի մայրն ու զոքանչը. ներկա չէին միայն մեղադրող դատախազները: Հրապարակումից հետո ամբաստանյալների հարազատներից մեկը սկսեց բարկացած հարվածել նստարաններին եւ հայհոյանքներ հնչեցնել դատարանի հասցեին, իսկ Երրորդմասցի Լյովիկի մայրն ու զոքանչն էլ իրենց հերթին դժգոհեցին պատժաչափից: Արդյունքում հայհոյախառն վիճաբանությունը վերածվեց քաշքշուկի: Դատական կարգադրիչները ամբաստանյալների հարազատներին ստիպված եղան ուժով հեռացնել դահլիճից: Տուժողը կողմը, ինչպես նաեւ մեղադրող դատախազը պահանջում էին ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: Մեր զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ու հարազատները դժգոհ են պատժաչափից:

«Նրանց համոզմամբ` խիստ անարդար դատական ակտ է, նրանց կարծիքով` դատավորը որոշակի կաշկանդվածությունների արդյունքում է նման դատավճիռ կայացրել: Տուժող կողմի կարծիքով՝ ակնհայտ մեղմ է պատիժը»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ դա հետագայում եթե կարիք լինի, տուժող կողմը կբացահայտի:

Սարգսյանը նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո այն անպայման բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Դատավճիռը պատրաստվում է բողոքարկել նաեւ պաշտպանական կողմը:

Մասնավորապես, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել: «Նման գործերով նման դատական ակտի առկայության պայմաններում ակնհայտ է մի բան, որ մենք իրականում այդպես էլ չկարողացանք ունենալ դատարան եւ որ դատավորները այդպես էլ չկարողացան հասկանալ, որ իրենք արդարադատություն իրականացնող են եւ իրենք իրականում մեղադրական եզրակացություն դակողներ չեն, Արտուշ Գաբրիելյանն ապացուցեց, որ ինքն ընդամենը մեղադրական եզրակացություն դակող է եւ այն դատավարությունը, որ ընթացել էր այս տարիների ընթացքում, մանրամասնորեն ներկայացվել էին այդ ապացույցները ոչինչ չփոխեցին իր համար, այսինքն՝ դատավարությունը զուտ ձեւական բնույթ էր կրում եւ ամենեւին կարեւոր չէր՝ ապացույց կլիներ, թե չէր լինի: Ի սկզբանե պարզ էր, որ ինքը մեղադրական դատական ակտի է գնում: Պատահական չի, որ միջնորդությունները, որ ներկայացվել էին անթույլատրելի ճանաչելու, բոլորը նա հետաձգում էր, իրականում օրենքի ուժով նա պետք է այդ ապացույցներն անթույլատրելի ճանաչեր դեռեւս դատաքննության ընթացքում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյոք երեք սպանության մեղադրանքը հիմնավորված համարելու պարագայում 18 տարվա ազատազրկումը մեղմ պատժաչափ չէ՞, Սահակյանը պատասխանեց.

«Ինձ համար կարեւոր չէ, թե քանի տարվա ազատազրկում կսահմաներ դատավորը, պատժաչափը կլիներ 18 տարի, թե` ցմահ: Կարծում եմ՝ դատավորն այդուհանդերձ հասկացավ, որ չի կարող այն աստիճան ապօրինության դիմել, որ նրանց ցմահ ազատազրկման դատապարտի: Սա նշանակում է, որ դատարանը այդուհանդերձ հասկանում էր, որ ապացույցներ չկային»,- նշեց նա: Մեր հարցին ի պատասխան Սահակյանն ասաց, որ դատավճիռը միանշանակ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան թեեւ այդ ատյանից եւս ակնկալիքներ չունեն:

Նշենք, որ հարձակման հիմնական թիրախ Երրորդմասցի Լյովիկի անունը վերջին տարիներին բավական հաճախ էր շոշափվել ինտերնետային կայքերի լրահոսում: Նրա անունը կապվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա որդու, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, ԱԺ նախկին պատգամավոր այժմ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ եւ այլն, եւ այսպես շարունակ: Դատելով նիստերից մեկի ժամանակ հրապարակված հակահետախուզության վարչության պետի գրությունն՝ ուղղված ԱԱԾ քննչական վարչության պետին, կարելի է կարծել, որ իրավապահները լիարժեքորեն տիրապետել էին քրեական այս ռազբորկայի ընթացքին, մանրամասներին, սակայն այն կանխելու ուղղությամբ, ըստ էության, որեւէ քայլեր չէին ձեռնարկել:

Ըստ այդ գրության՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Երրորդմասցի Լյովիկի միջեւ, որին մասնակցել են նաեւ Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր): Այս վիճաբանության մասին Արման Մադաթյանը տեղյակ է պահել իր աներոջը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին (մականունը՝ Թոխմախի Մհեր) եւ նրա որդուն՝ Դավիթին: Վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը (ամբաստանյալ Վահան Հակոբյանը) սրճարանում ներկա գտնված Լեւոն Ղազարյանի երկու ընկերներին առեւանգել եւ ծեծել է՝ նրանց պահելով շների համար նախատեսված վանդակում: Այս դեպքից հետո Լեւոն Ղազարյանը իր հանցավոր կապերով Երեւանի Ավետիսյան փողոցից առեւանգել է Գաստիկին եւ նույն կերպ դաժան ծեծի է ենթարկել նրան, հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ: Երկու կողմն էլ բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց: Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական, լարված հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:

Տպել
8089 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել