Մինսկը մինչեւ վերջ չի բացել ՀԱՊԿ-ի թեման. Աշոտյանն արձագանքել է Լուկաշենկոյի խոսքերին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա հարցազրույցում հայտնեց, որ դեմ է եղել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի թեկնածությանը եւ այլ թեկնածություններ էին առաջարկում: Այս հայտարարությունը ուշագրավ է եւ արժանի ավելի մանրամասն վերլուծության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նախ, կարծում եմ, Բելառուսի նախագահը մինչեւ վերջ չի բացել թեման, եւ առավել հակված եմ մտածելու, որ Բելառուսը դեմ է եղել առհասարակ Հայաստանի նախագահությանը այդ կազմակերպության շրջանակներում: Դրված խնդիրը, վստահաբար, անձի ընտրության հարց չէր, քանզի եթե նախագահությունը պիտի անցներ Հայաստանին, ապա այլ երկրի ղեկավար Հայաստանից այլ թեկնածուների անուններ տալ չէր կարող:

Տվյալ բացահայտումն ընդգծում է այն դիվանագիտական ջանքերը, որ գործադրել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին հօգուտ մեր երկրի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը լուծելու համար:

Ինչպես կրկին տեսանելի դարձավ Բելառուսի նախագահի հարցազրույցից, Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը եւ դրա մեխանիզմը մեծապես ազդել են ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների վրա եւ խոցել են ՀԱՊԿ-ի հեղինակությունը:

ՀԱՊԿ-ում մեր դիրքերի պահպանման խնդիրը լրացուցիչ արդիականություն է ստանում ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրների կարգավիճակ սահմանելու հարցի ֆոնին եւ Ադրբեջանում քննարկվող ՀԱՊԿ-ին հնարավոր անդամության հարցի համատեքստում:

Ի մի բերելով վերոհիշյալը՝ պարզ է դառնում, որ Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգում առաջացել են մինչ այդ գոյություն չունեցող խնդիրներ: Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները, անկախ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործի ընթացքից, պարտավոր են ջանքեր գործադրել այդ սկանդալից հետո ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու քվոտան պահելու համար»:

Տպել
2134 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց