«Սուր անկյուն»-ն աղավաղել է Արսեն Թորոսյանի՝ պատվաստման մասին խոսքերը. ԱՆ-ն հերքում է

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի օգոստոսի 26-ի թողարկմանը, որում ներկայացվում է մեր երկրում երեխաների մահերին առնչվող խեղաթյուրված եւ իրականությունից բացարձակ հեռու պատկեր, հայտարարում է`

Ռեպորտաժում ներկայացվածը սուտ է. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երբեւէ չի հայտարարել, թե մահերը պատվաստման հետեւանք են: Մոր եւ մանկան մահերի հայաստանյան վիճակագրությունը ներկայացնելիս նախարարը խոսում է առհասարակ մանկական մահերի բոլոր դեպքերի մասին, ոչ թե պատվաստումների հետեւանքով առաջացած: Հարցազրույցը, որից տվյալ հաղորդման մեջ մեջբերումներ են արված, լայն հասանելի է համացանցում, իսկ նախարարի խոսքը հասկանալի է բոլոր գրագետ մարդկանց:

Հաղորդման մեջ փաստի խեղաթյուրումն անընդունելի է ոչ միայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի, այլեւ առհասարակ բնակչության համար ամենախոցելի թեմային` երեխաների առողջությանն առնչվող հարցը անառողջ նպատակներով շահարկելու առումով:

Նախարարությունը հայտարարում է` վերջին տասնամյակում Հայաստանում բուն պատվաստումից մահվան դեպք չի գրանցվել: Ավելին, հանրապետությունում 2000թ. համեմատ մանկական մահացությունը կտրուկ նվազել է` մոտ 2 անգամ: 2017թ. գրանցվել է 8.1 պրոմիլե մանկական մահացություն, (այսինքն` մինչեւ մեկ տարեկան հասակը մահացել է ամեն հազարից  8.1 երեխա): Այնինչ նույն այս ցուցանիշը 2000թ. կազմել է 15.6 պրոմիլե:

Մանկական մահացության կրճատումը նաեւ հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է:

Արձանագրվող մանկական մահերի գերակշիռ մասի պատճառը բնածին անոմալիաներն են, որոնց դեպքում, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ փրկել երեխաների կյանքը, ինչի մասին եւ հստակ խոսում է նախարարը: Իսկ վարակիչ հիվանդությունների հետեւանքով մահերը մահվան պատճառների ամենափոքր մասն են կազմում` 0.1 տոկոս: Հետպատվաստումային շրջանում գրանցվող մահերը նույն պատճառներով գրանցվում են նաեւ չպատվաստված երեխաների մոտ:

Մայրական եւ մանկական մահացության ամեն առանձին դեպք առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է եւ հատուկ ուսումնասիրության առարկա է դառնում: Իսկ լրատվամիջոցների կողմից առանձին դեպքերի շահարկումը խոչընդոտում է իրավապահ մարմինների կողմից դրանց նախաքննության ընթացքին:

Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը` մի քանի տասնյակ մահերի ելքով, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ կրկին շնորհիվ պատվաստումների հաջող գործընթացի:

Աշխարհում ներկայում կապույտ հազի բռնկումներ եւ  դիֆթերիայի վերադարձ կա՝ երեխաների մահվան դեպքերով: Մինչդեռ Հայաստանում դիֆթերիայի դեպքեր չկան դեռ 2000 թվականից, իսկ կապույտ հազի առումով կա միայն աշխուժացում` հենց չպատվաստված երեխաների շրջանում: Այս տարի կապույտ հազի հետեւանքով 2 ամսական երեխայի մահն էլ էր չպատվաստման հետեւանք:

«Մանկական մահացությամբ մտահոգված» մեր գործընկերները, խեղաթյուրելով փաստերը, վտանգում են տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով ամեն երեխայի առողջությանն ու երկրի ազգային անվտանգությանը: Իսկ որ համաճարակային վիճակը մեզ մոտ կայուն է` մեծապես կարեւորելով շեշտում է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Հայաստան ներկրվում է  միայն ԱՀԿ նախաորակավորում ստացած պատվաստանյութեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, ինչը որակի ամենակարեւոր երաշխիքն է:

Նախարարությունը, թանկ գնահատելով ամեն երեխայի առողջությունը, հորդորում է չտրվել անհեթեթ, սադրիչ հայտարարություններին եւ նկատի առնել` պատվաստումները կյանք են փրկում, իսկ դրա գործընթացի պատշաճ իրականացումն ամենօրյա ուշադրության առանցքում է:

Տպել
2058 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է