Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում վերահրապարակել է «Հայկական ժամանակ» թերթում 2006 թվականի օգոստոսի 16-ին հրապարակված «Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում» վերտառությամբ իր գրած հոդվածը։

«Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2006 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին, ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորեւ, առանց փոփոխության:

Վերնագիր-Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում»,- գրում է Փաշինյանն ու մեջբերում հոդվածն ամբողջությամբ․

«Ամառային մի օր Իջեւանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել:

Եւ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար:

Եւ սա բնական է, որովհետեւ ծիրանը Իջեւանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջեւանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն եւ ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրեւն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել:

Եւ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը եւ մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրեւ քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետեւ եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս, ու այսպես թե այնպես՝ ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում:

Եւ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին եւ դա անել սեփական օրինակով: Հարցը հետեւյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք ե՛ւ նախագահ ենք, ե՛ւ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած:

Եւ խնդիրը հետեւյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը եւ ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարեւոր է ոչ միայն բարեկեցության, այլեւ արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով:

Որովհետեւ, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի եւ արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի:

Կարճ ասած, այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին:

Եւ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերեւից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ մեծ հաշվով երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք-կողքի շարված են սեւ ու դեղին սալորի ծառեր:

Սրանք այն ծառերն են, որոնք Իջեւանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից:

Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջեւանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաեւ մյուս մշակաբույսերի մասին:

Կարճ ասած, ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարեւանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, եւ այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին:

Ելք կա

Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները` ծիրանի, կեռասի, լոլիկի եւ մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին:

Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերեւս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սեւ սալորի ծառեր եւ լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետեւյալն է. սեւ սալորը Իջեւանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, եւ դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի:

Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ եւ ողջ տարածքը տրամադրել 6-8 սեւ սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձեւը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի:

Համ էլ մեզանից այգեգործ ու առեւտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երեւանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, եւ թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին:

Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը»:

Նիկոլ Փաշինյան

Տպել
6039 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը