Մարդիկ ասում են՝ ջուրը մեր պապերինն է, դավայ լցրինք դաշտերը. Սևանից 40 մլն խմ-ի ջրառ կլինի

Արդեն տեղեկացրել էինք, որ օգոստոսի 28-ին կառավարության առաջարկով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն է:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է Սեւանա լճից մինչեւ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել: Վարչապետը սա կառավարության օրակարգի անցանկալի հարցերից համարեց:

«Արդեն կառավարությունը մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է ոռոգման համակարգում ստեղծված վիճակը եւ խնդիր էինք դրել ու քաղաքական դիրքորոշում ունեինք, որ Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ բուռն քննարկումներ են եղել եւ պարզ է դարձել, որ կա իրական ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծենք:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հավելյալ լուծումներից արդեն արտաբյուջետային մեկ ու վեց միլիարդ դրամ ունեն եւ առաջարկեց դրանք ուղղել ջրառի նվազեցման միջոցառումներին:

Վարչապետը ներկայացրեց այս հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումների մանրամասները:

«Դեռ հունիսին խնդիր էր դրվել՝ ամեն ինչ անել, որ հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի, հետո զեկուցվել է, որ նման անհրաժեշտություն չի լինի, հետո՝ որ կլինի, եւ այսպես շարունակ: Կառավարությունում մի քանի քննարկումներ են եղել եւ քննարկման ժամանակ իրավիճակ ունեինք, որ քննարկման մասնակիցները երկու մասի էին բաժանվել. մի մասը պնդում էր, որ հնարավոր է կարիքները հոգալ առանց ջրառ իրականացնելու, իսկ մյուս մասը պնդում էր, որ հնարավոր չէ եւ կկանգնենք աղետի առաջ»,-ասաց նա:

Այսպիսով՝ եկան հետեւյալ մոտեցման, որ կստեղծեն նաեւ օպերատիվ խումբ, կուսումնասիրվի իրավիճակը:

«Օպերատիվ խումբը խնդիրները այնպես կկառավարի, որ եթե կա գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս 40 միլիոնին կպնելու, ապա այդպես կլինի: Քննարկման ժամանակ փորձում էինք հասկանալ, թե այդ պահանջարկը ինչպես է ձեւավորվում, արդյոք դա ապացուցելի է եւ պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է եւ սա կատաստրոֆիկ համակարգ է եւ չես հասկանում, թե ինչպես է աշխատում»,-ասաց վարչապետը եւ հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ համատեղ վերահսկողություն իրականացնել:

«Մեր խնդիրն է՝ մաքսիմալն անել, որ այդ ջրին չկպնենք, կամ մինչեւ 25 միլիոն խորանարդ մետրի շրջանակում կարողանանք կազմակերպենք ջրառը եւ այդ 25 պլյուս 15 խորանարդ մետրը դիտարկում են պոտենցիալ գյուղատնտեսական աղետից խուսափելու ռեզերվ: Մարդիկ ասում են՝ ջուրը մեր պապերի ջուրն է, դավայ լցրինք դաշտերը: Ջուրը թանկ ռեսուրս է»,- ամփոփեց վարչապետը:

Կառավարությունը հավանություն տվեց մինչեւ 40 մլն  խորանարդ մետր ջրառ իրականացնելու նախագծին: Այն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

Տպել
1805 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց