Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել

61-ամյա Ռազմիկ Դավթյանն ու իր քույրը՝ 65-ամյա Ջուլիետա Դավթյանը, մեկ տարուց ավելի է՝ ապրում են Երեւանի Շիրազի փողոցի 20 շենքի բակում: Այնինչ, Ռազմիկ Դավթյանի պնդմամբ, իրենք 1973 թվականից ապրել են նույն շենքի իններորդ հարկի բնակարաններից մեկում՝ մինչեւ այն խաբեությամբ խլեցին իրենցից ու իրենց դուրս վռնդեցին: Ռազմիկն աշխատանք չունի, ապրում են քրոջ թոշակի հույսով:

Ինչու Դավթյանները կորցրին իրենց բնակարանը

Ինչպես պատմում է Ռազմիկ Դավթյանը՝ ամեն ինչ սկսվել է 2011 թվականից, երբ իր մտերիմ Սամվել Սամվելյանն իրենից խնդրել է 3500 դոլար՝ վերադարձնելու պայմանով: Դավթյանը գումարը տվել է, սակայն Սամվելյանը չի վերադարձրել, ապա մի որոշ ժամանակ անց՝ 2011 թվականին, Սամվելյանը կրկին դիմել է Ռազմիկ Դավթյանին՝ այս անգամ ավելի խոշոր գումարի խնդրանքով: Դավթյանը չի մերժել, ասում է՝ նպատակը միայն օգնելն է եղել: Գումարը տալու համար, ինչպես մեր զրույցում ասաց Ռազմիկ Դավթյանը, վերջինս Սամվելի հորդորով գրավ է դրել իր տունը: Սամվել Սամվելյանը վստահեցրել է, որ կփակի տոկոսներն ու գումարը, եւ բնակարանը գրավից կհանի:

Սամվելյանը նաեւ իր ստորագրությամբ պարտավորագիր է գրել՝ բնակարանը գրավ դնելու ու հետո այն վերադարձնելու մասին, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ես՝ Սամվել Սամվելյանս, «Շեռլի Ռութ» ՍՊԸ-ի աշխատող, Ղուկասի միջոցով Կարեն Տոնոյանից վերցրել եմ 14.000 ԱՄՆ դոլար, որի փոխարեն գրավ է դրվել Ռազմիկ Դավթյանի բնակարանը: Իրականում փողը ես եմ վերցրել, Ռազմիկը որեւէ գումար չի վերցրել, տեղյակ չի եղել, որ իր տունը գրավ է դրվել, քանի որ Ղուկասը եւ ես նրան հավաստիացրել ենք, որ նոտարում ձեւականորեն ինչ-որ թուղթ պետք է ստորագրի, ինչը եւ նա արել է: Նշեմ նաեւ, որ իրականում տրվել է 14.000 ԱՄՆ դոլար, բայց նոտարում գրվել է մոտ 20.000 դոլար: Գումարը վերցրել եմ ես եւ պարտավորվում եմ այն ինքս փակել եւ Ռազմիկի տունը վերադարձնել իրեն: Պայմանագիրը կնքվել է 13.07.2011 թվականին»,-գրել ու ստորագրել է Սամվել Սամվելյանը:

Սակայն վերջինս գրավատուին չի վճարել տոկոսները, չի վերադարձրել Ռազմիկ Դավթյանի բնակարանը: Ռազմիկ Դավթյանի տունն էլ, գտնվելով արգելանքի տակ, հանվել է աճուրդի:

Սամվել Սամվելյանը 14.000 դոլար վերցնելու համար դիմել է «Հայրենիք» առեւտրի կենտրոնում գործող կազմակերպության աշխատակից Ղուկաս Մուրադյանին, որն էլ պատրաստակամություն է հայտնել Ռազմիկ Դավթյանի բնակարանի դիմաց տալ այդ գումարը: Սակայն նոտարում պայմանագիրը կնքվել է ոմն Կարեն Տոնոյանի եւ Ռազմիկ Դավթյանի միջեւ:

Ռազմիկ Դավթյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Սամվելյանի եւ Կարեն Տոնոյանի՝ 13.04.2011-ին կնքված անշարժ գույքի գրավի եւ փոխառության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Այս գործով՝ Ղուկաս Մուրադյանն իր ցուցմունքում ասել է, որ գործարքը կատարելու ժամանակ իր անձնագիրն իր մոտ չի եղել, այդ պատճառով էլ գործարքը կատարել են իր բարեկամ Կարեն Տոնոյանի անունով:

Ռազմիկ Դավթյանի պնդմամբ՝ ինքը ներկայացրել է Սամվել Սամվելյանի գրած պարտավորագիրը, պատմել, որ իրեն խաբել են, կեղծ թղթեր են տվել ստորագրելու՝ իբր ձեւականորեն, ինքն էլ դրանք առանց կարդալու ստորագրել է: Իրավապահ մարմինները, սակայն, հստակ արձագանք ցույց չեն տվել Ռազմիկ Դավթյանի բողոքներին: Դատավորներն ու իրավապահ մյուս կառույցները կարծում են, որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, եւ գործարքն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան:

Դավթյանների գործն անցել է առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով: Վճռաբեկ դատարանն էլ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ գտնելով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն:

Բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ կապ ունեն այս գործի հետ

Մեր զրույցում Ռազմիկ Դավթյանը հիշատակում է ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի անունը: Դավթյանի խոսքով՝ Ցոլակյանը Սամվել Սամվելյանի կնոջ բարեկամն է, դրա համար էլ Սամվելյանը որեւէ կերպ պատասխանատվության չի ենթարկվել:

Ռազմիկ Դավթյանը նշում է, որ Սամվել Սամվելյանը շատերին է «քցել», բայց բացի վերջինիցս, Դավթյանի խոսքով՝ իրեն «քցել» է նաեւ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը: Արզումանյանը, որպես Դավթյանի ծանոթ, ասել է, որ կօգնի փաստաբանների հարցում: Սակայն դրա համար 1000 դոլար է պահանջել: Դավթյանը տվել է պահանջված գումարը, Արզումանյանի խորհրդով դիմել է ոմն Արթուր Խաչատրյանի, ապա վերջինիս միջոցով փաստաբան Վարդգես Ծառուկյանին: Սակայն Դավթյանի փաստաբանները տապալել են գործերը: Հետո Արսեն Արզումանյանը Դավթյանի տված 1000 դոլարը քիչ-քիչ վերադարձրել է:  

Ռազմիկ Դավթյանի պնդմամբ՝ 2017 թվականի մայիսին ոստիկանության աշխատակիցները դուրս են վտարել իրենց բնակարանից՝ չսպասելով դատարնների վերջնական դատական ակտերի կայացմանն ու վեճի լուծմանը, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորությունները: Դավթյանն այս խնդրի հետ կապված հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Սակայն, ըստ առկա նյութերի՝ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ավետիսյանը նախաքննությունն ավարտելով՝ որոշել է քրեական հետապնդում չիրականացնել ապօրինի գործողություններն իրականացրած ոստիկանների նկատմամբ, եւ գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Դավթյաններն այլ կացարան ու բնակարան չեն ուզում: Ռազմիկ Դավթյանը մեր զրույցում ասում է, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է, որ հենց իրենց բնակարանը հետ վերադարձնի: Վերջինիս խոսքով՝ մի անգամ էլ իրենք իրավապահների անուշադրությունից ու անզորությունից քանդել են արդեն վաճառված տան պատն ու ներս մտել, սակայն, իհարկե, իրենց էլի դուրս են հանել: 

Դավթյանը մեր զրույցում ասաց, որ Սամվել Սամվելյանի հետ ընդհանրապես կապ հաստատել չի լինում, իսկ ինքը օրերս հաղորդում է ներկայացրել ոստիկանության աշխատակից Արսեն Արզումանյանի դեմ:

Ռազմիկ Դավթյանը սույն խնդրով դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին ու նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ այս պահը Դավթյանները ապրում են դրսում: 

Տպել
2869 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց