Որոշ գյուղմթերքներ թանկացել են, ո՞րն է պատճառը. մանրամասնում է նախարարը (տեսանյութ)

Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք շատ բարձր բերքատվություն, սակայն չգիտես ինչու որոշ գյուղմթերքներ, որոնցից են օրինակ` լոլիկը, ձմերուկը նույն նախորդ տարվա համեմատ ավելի թանկ արժեն: Ձմերուկի միջին գինը շուկաներում 130-170 դրամ է, իսկ լոլիկի գինը սկսվում է 200 դրամից: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը մեր զրույցում պարզանեց, թե ի՞նչն է պատճառը, որ լավ բերքատվության պարագայում ունենք թանկ գյուղմթերք:

- Պարոն Խաչատրյան, մի շարք գյուղմթերքներ` միրգ, բանջարեղեն, նախորդ տարվա համեմատ թանկացել են եւ սա այն դեպքում, որ այս տարի բերքատվությունը շատ ավելի բարձր է եղել, ո՞րն է պատճառը:

- Հիմնականում թանկացել է կանաչին, պոմիդորը, բանջարեղենը եւ ձմերուկը: Կարծում ենք՝ այստեղ հիմնական պատճառը բնական կատակլիզմներն են, որովհետեւ բավականաչափ երկար ջերմային ֆոն է նկատվել: Ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 40 աստիճան եւ բնական է, որ դրա պատճառով տեղի է ունեցել բնական կորուստ: Որոշակի կարծիքներ կան, որ սուպերմարկետներում ավելացված արժեքի հարկի հետ է կապված, բայց դա մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

Այն, որ մենք բազմաթիվ ահագանզեր ենք ունենում, որ բերքը փչանում է, որովհետեւ ջուր չկա, դա փաստ է: Անցյալ ամիս «Վաշինգտոն Փոստը» մի հոդվածում նշել էր այն քաղաքները, որտեղ պատմական ամենաբարձր ջերմաստիճաններն են գրանցվել, Երեւանն էլ է նշված եղել: 42 աստիճան դիտարկումներից ի վեր պատմական ամենաբարձր ջերմաստիճանը եւ չի կարող սա չազդել բերքի վրա:

- Ճիշտ է, ջրային ոլորտը ձեր լիազորությունների մեջ չի մտնում, բայց դուք ամենամեծ շահառուն եք, հնարավոր չէ՞ խնդիրը այնպես լուծել, որ ջրի պակասի պատճառով բերքի կորուստ չունենանք:

- Ոլորտը բարեփոխման մեծ կարիք ունի եւ շատ երկար քննարկումներ են եղել: Երկու անգամ վարչապետի մակարդակով է քննարկումը եղել, աշխատանքային խմբեր են աշխատել` փոխնախարարների, նախարարների մակարդակով: Ունենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ լուծումներ: 

Տպել
10922 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում