Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

13/08/2018 schedule18:07

ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝  Ծմակահող գյուղում: Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության և ձեռներեցության  հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:  

ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաև  Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են  իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի և  հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես մեկնել է Արցախ պատանի ձեռներեցների հետ հանդիպման: Հ. Եսայանը, իր մասնագիտական ու գործարարության ուղին սկսելով նույնպես պատանի հասակից, նրանց հետ կիսվել է ստարտափի իր փորձով և ուղղորդել նրանց:

«Ստարտափի ֆինանսավորման ժամանակ առաջնայինը միայն գաղափարը չէ, նաև դրա վրա աշխատող թիմն է, առանց որի ոչինչ հնարավոր չէ։ Եվ քանի որ բոլոր թիմերն այստեղ հավասարապես աշխատեցին գաղափարների ձևավորման վրա, մենք դրանց ղեկավարներին միանման մրցանակներ կշնորհենք։ Իսկ հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաև U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

Ժյուրիի անդամների՝ Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի, ԴիջիՔեմփի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Ucom ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Թութխալյանի և այլ անդամների կողմից RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ: RAEEOD նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտության ունկնդրելու և որոնման բջջային հավելված: 

Բոլոր 7 նախագծերի (RAEEOD երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված, «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիր, որն արժանացավ Արցախի ԿԳ և սպորտի նախարարության

հատուկ մրցանակին՝ դրամական պարգևատրմամբ, «Ազդանշանային մոդուլ»՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելված, «Armtour» զբոսաշրջային համակարգչային ծրագիր, «TechnoGuide» թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիր, «Project Sapper» (ական փնտրող ռոբոտ) հեղինակները  Ucom ընկերության կողմից որպես պարգև ստացել են սմարթֆոններ, ինչպես նաև իրենց նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:

Նշենք, որ ԴիջիՔեմփն իրականացվում է ԱՏՁՄ-ի կողմից 2013 թ-ից նորարարական գաղափարներ ունեցող պատանիների համար: ԴիջիՔեմփի  նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց նորարար գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները հանդիպում են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին, խորհրդակցում բիզնես գաղափարների շուրջ, թիմերով աշխատում գաղափարների զարգացման ու կյանքի կոչելու համար, միևնույն ժամանակ մասնակցում ժամանցային ու ճանաչողական միջոցառումների: ԴիջիՔեմփն արդյունավետ հարթակ է «Արմաթ» լաբորատորաների ցանցի դպրոցականների համար, ովքեր ուսումնական տարվա ընթացքում գիտելիքներ են ձեռք բերում և ամռանը բիզնեսի ստեղծման պրակտիկ միջավայրում աշխատում իրենց հասակակիցների հետ:

Տպել
5786 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել