Հնազանդ չխոշտանգվելու համար` 1,5 տարի. Մարտի 1

31/07/2018 schedule19:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2008 թվականի ապրիլի 26-ի համարում

«Չնայած որ վնասվածքներ ստանալուց անմիջապես հետո (մարտի 1-ի առավոտյան ժամը 07.30-ի սահմաններում-Վ.Հ.) նա բժշկական օգնության կարիք է ունեցել, քանի որ վերքերն աչքի եւ քունքի շրջանում արյունահոսել են (հետագայում կարեր են դրվել այդ վերքերին), սակայն մինչեւ ժամը 15.35-ը (8 ժամ շարունակ-Վ.Հ.) նրան ոչ մի բժշկական օգնություն ցույց չի տրվել: Ավելին, այդ վիճակում նա երկու անգամ ենթարկվել է հարցաքննության: Երբ ամբաստանյալից ժամը 14.10-ից մինչեւ 15.00-ի ընթացքում կատարված հարցաքննությունից հետո հաջողվել է ցուցմունք կորզել, եւ առողջական վիճակն էլ խիստ վատացել է, այդ ժամանակ նոր միայն նախաքննություն իրականացնող մարմինը թույլ է տվել ամբաստանյալին բժշկական օգնություն ցույց տալ»:

Դժվար թե մեր ընթերցողը կռահի, թե վերը բերված անմարդկային իրադարձությունները որտեղ են տեղի ունեցել, ու դրա հեղինակները ովքեր են: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մեջբերման մեջ նկարագրվում է ՀՀ որեւէ քաղաքացու թշնամու գերության մեջ հարցաքննելու ինչ-որ պատմություն: Սակայն վերը բերվածը ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Ավագյանի հետ կատարված դրվագներից մեկն է: Ավագյանի նկատմամբ իրականացված անմարդկային հետապնդման այս եւ մնացած մանրամասները երեկ ներկայացրեց նրա փաստաբան Լիզա Գրիգորյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ:

Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Այս քրեական գործին եւ Եսոյանի նախագահությամբ տեղի ունեցած առաջին դատական նիստին անդրադարձել էինք երկու օր առաջ: Նախորդ դատական նիստը ընդհատվել էր, երբ հերթը հասել էր Ավագյանի պաշտպան Լ. Գրիգորյանի պաշտպանական ճառին: Երեկվա նիստում մինչեւ պաշտպանական ճառը ներկայացնելը փաստաբանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ: Շուրջ վեց էջից բաղկացած միջնորդությամբ փաստաբանը ոչ միայն հերքեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները, այլ նաեւ ապացուցեց, որ քրեական գործով անցնող իրեղեն-ապացույց վկա երեք ոստիկաններն իրենք են հանցագործ, եւ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իսկ նախաքննության մարմինը, քրեական գործ սարքելու մոլուցքով տարված, մի շարք փաստեր ուղղակի կեղծել է:

Այս գործով մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ ըստ Ավագյանին առաջադրված մեղադրանքի` մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, նա իբր չի ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Էրիկ Քոչինյանի պահանջներին, դիմադրել եւ բռնություն է կիրառել նրա նկատմամբ, ով էլ նրան բերման է ենթարկել: Սակայն այս եւ մյուս իրեղեն ապացույց վկա ոստիկանների նախաքննական եւ դատարանի դահլիճում տված ցուցմունքներում էական հակասություններ ի հայտ եկան, ինչն էլ ներկայացրեց փաստաբանը: Բանն այն է, որ հիմնական իրեղեն ապացույց Քոչինյանն այդպես էլ չէր կարողացել հստակեցնել, թե ինքը որտեղից է բերման ենթարկել Ավագյանին: Սկզբում նա ասել էր, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտից է ամբաստանյալին բերման ենթարկել, այնուհետեւ մատնանշել է Վազգեն Սարգսյան փողոցը: Ավագյանի դեմքին հասցված հարվածից նրա ակնոցները կոտրվել են, ինչի արդյունքում էլ աչքի եւ քունքի մասում պատռվածք է ստացել: Բացի այս, անհայտ է, թե մեկուկես օր շարունակ Ավագյանը որտեղ է եղել: Նախաքննության մարմինը փորձել է կեղծ փաստաթղթերի միջոցով քողարկել մեղադրյալի խոշտանգման փաստը:

Միջնորդությունում բերված փաստերն ուղղակի ապացուցում են, որ ճշմարտացի են Ավագյանի այն պնդումները, որ մարտի 1-ին` ժամը 7-ի սահմաններում, իր վրա են հարձակվել վահաններով եւ սաղավարտներով զինված զինվորական հագուստով ինչ-որ մարդիկ, իրեն խոշտանգել եւ տարել ոստիկանության Կենտրոնի բաժին: Փաստաբան Գրիգորյանը միջնորդեց վերսկսել դատաքննությունը` օբյեկտիվ քննություն կատարելու եւ իրական մեղավորներին հայտնաբերելու համար: Այնուհետեւ փաստաբանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանական ճառը` պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին եւ ազատ արձակել նրան: Փաստաբանի կողմից միջնորդությունը ներկայացնելու ընթացքում մեղադրող Կորյուն Փիլոյանի դեմքին, մեղմ ասած, հնարավոր չէր նայել: Ակնհայտ էր, որ նա ի վիճակի չէր հերքել հրապարակված փաստերը, եւ այդպես էլ եղավ: Սակայն, միեւնույն է, դատավոր Եսոյանը մերժեց փաստաբանի միջնորդությունը: Իսկ Ավագյանն իր վերջին խոսքում դատավորին կոչ արեց լինել արդար եւ ողջամիտ ու ուրիշների ձեռքին գործիք չդառնալ: «Ես հանցանք չեմ կատարել»,- իր խոսքը եզրափակեց ամբաստանյալը: Դրանից մոտ կես ժամ անց դատավորը հրապարակեց իր դատավճիռը, ըստ որի` նա Ավագյանին դատապարտեց մեկուկես տարվա ազատազրկման:

Ի դեպ, մեղադրողը դատավորին միջնորդել էր` Ավագյանին դատապարտել երեք տարվա ազատազրկման: Այսինքն` Հայաստանի դատական համակարգի պայմաններում անմեղ մարդուն մեկուկես տարվա ազատազրկման դատապարտելով, երբ մեղադրող դատախազը ամբաստանյալի համար երեք տարի է պահանջել, դատավորը «սխրանք» է գործել: Արմեն Ավագյանի փաստաբան Լիզա Գրիգորյանը պատրաստվում է Եսոյանի կայացրած դատավճիռը բողոքարկել քրեական վերաքննիչ դատարան:

Վահագն Հովակիմյան

Տպել
8594 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել