Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն արթիկցիների պահանջը չի կատարի

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանից Արթիկի Մոր ու մանկան առողջության կենտրոնի աշխատակիցները պահանջում են պաշտոնում վերականգնել իրենց տնօրենին՝ Սիմոն Մանուկյանին: Մանուկյանն այս պահին իր աշխատանքային պարտականությունները չի կատարում, քանի որ լրացել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը: Առողջության կենտրոնի աշխատակիցները մարզպետին խնդրել են այդ պայմանագրի ժամկետը երկարացնելու որոշում կայացնել: Կարեն Սարուխանյանը, սակայն, մերժել է նրանց: Ըստ Շիրակի մարզպետի, Արթիկի Մոր ու մանկան առողջության կենտրոնի տնօրեն Սիմոն Մանուկյանը կենտրոնում իր աշխատանքը շարունակել չի կարող հայտնաբերված խախտումների եւ չարաշահումների պատճառով:

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցված նրա նկատմամբ: «Ես Սիմոն Մանուկյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, խնդիրը առկա թերացումներն ու չարաշահումներն են, աչք փակել այստեղ ես չեմ կարող: Հիմա իրավապահ մարմինները քննություն են անցկացնում: Տնօրենի պայմանագիրը չեմ երկարացրել, քանի որ դրա համար կան բազմաթիվ հիմնավորումներ: Նա խախտումներով է աշխատել: Կենտրոնում գրանցված աշխատող կա, ով երկար ժամանակ չի աշխատել իրականում: 4 հոգու կրճատել է՝ առանց նոր հաստիքացուցակների հաստատման: Չարաշահումներ կան: Համապատասխան մարմինները ժամանակի ընթացքում ընթացք կտան:

Ես՝ որպես մարզպետ, չեմ ցանկանում, որ այդ մարդը շարունակի աշխատել որպես տնօրեն: Ինչ վերաբերում է Ձեր հաստատության տնօրեն ունենալու խնդրին, ապա օրենքով սահմանված կարգով մրցույթ կանցկացվի, որին կարող են մասնակցել բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական փորձ ու կրթություն»,-առողջության կենտրոնի աշխատակիցներին ասել է Կարեն Սարուխանյանը:

Մարզպետը հորդորել է աշխատակիցներին անցնել իրենց առօրյա պարտականությունների կատարմանը: Առաջիկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի, իսկ նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա 2 ամսից:

Տպել
774 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն