«Մուրացան»-ում դժգոհություն է հասունացել. աշխատավարձին գումարվող բոնուսները կրճատվել են

Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկայի բաժանմունքի աշխատակիցները բողոքի ձայն են բարձրացնում՝ իրենց կրճատված վարձատրության վերաբերյալ:

Նրանք հայտարարում են, որ տարիներ շարունակ, ստացել են ֆիքսված աշխատավարձ, գումարած՝ բոնուսներ: Մարտից սկսած՝ այդ բոնուսները կրճատվել են՝ առանց փաստարկված հիմնավորումների: Աշխատակցների փոխանցմամբ, բաժանմունքում աշխատում են 12 բժիշկ, շուրջ 40 բուժքույր, 6 մայրապետ, որոնց մեծ մասը՝ հերթափոխով:

«Մեր բաժանմունքը մշտապես՝ օրը 24 ժամ, գերծանրաբեռված է ծայրահեղ ծանր հիվանդներով, աշխատել եւ աշխատում ենք շատ լարված գրաֆիկով: Հանրապետությունում առկա պահանջարկից ելնելով՝ բաժանմունքը մեծացվել է, որպեսզի հնարավորություն ստեղծվի անհրաժեշտության դեպքում ավելի մեծ քանակով հիվանդներ ընդունել: Դրան զուգահեռ, սակայն աշխատողների քանակը կամ վարձատրությունը այդպես էլ չի փոփոխվել, այլ ընդհակառակը՝ նվազել է: Նախկինում, երբ բաժանմունքը փոքր էր, մենք ավելի բարձր ենք վարձատրվել, իսկ այժմ երբ բաժանմունքը մեծացրել են, հիվանդների քանակն էլ շատացել է, աշխատում ենք գերծանրաբեռնված գրաֆիկով, մեր վարձատրությունը նվազեցրել են եւ մեզ զրկել բոնուսային համակարգով վարձատրությունից՝ առանց դրա համար իրավական հիմքերը ներկայացնելու»,- «Հայկական ժամանակին» փոխանցում են բուժաշխատողները:

«Բոնուսները կրճատելու որոշումը վերագրելով ՀՀ առողջապահության նախկին նախարարի մեզ անհայտ հրամանին՝ մենք մարտ ամսին ստացել ենք միայն աշխատավարձ, առանց բոնուսային համակարգի: Այդ քայլը «պարզաբանել» են՝ ասելով, որ մենք` մեր աշխատանքի սահմանաչափը գերակատարել ենք, իսկ բոնուսները սպառվել են: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կամ որ իրավական ակտով է սահմանափակվում սպասարկված հիվանդների քանակը: Եվ եթե անգամ մենք կարող էինք սպասարկել միայն պայմանականորեն 100 երեխայի, բայց սպասարկել ենք, ասենք, 150-ի, ինչո՞ւ գոնե 100-ի համար սահմանված բոնուսային գումարը մեզ չի փոխանցվում: Մենք չենք կարող մեզ դիմած ծնողներին ասել, որ ձեր երեխային օգնություն ցույց չենք տա, քանի որ մեր «լիմիտը» սպառվել է, սակայն մեր նկատմամբ նման վերաբերմունքն էլ ակամա նշանակում է չարաշահում՝ տրաֆիքինգ»,- նշում են «Մուրացան» համալսարանական համալրի բուժաշխատողները:

Այստեղ, ըստ նրանց, յուրաքանչյուր հերթափոխի համար վճարվում է 10 հազար դրամ: Հերթապահությունների ամսական ընդհանուր քանակը հիմնականում լինում է 9 հատ, հազվադեպ՝ 11-12: ՈՒ եթե 9 հերթապահություն իրականացրած բուժաշխատողը առանց բոնոսի պետք է ստանա 90 հազար դրամ, բոնուսի հետ միասին աշխատավարձը կազմել է 130 հազար:

Նրանց տեղեկացմամբ, այս բուժհաստատությունում նույնպես գործում է շատուշատ հիմնարկներում ընդունված մոտեցումը, երբ շահագործվելու դեմ բողոքողներից ընդամենը պատրաստ են ազատվել:

«Այսօր, երբ մեր օրինական պահանջները կրկին բարձրաձայնում ենք, մեզ մատնացույց են անում դուռը, ասելով «ում ձեռ չի տալիս, թող դուրս գա», իսկ այս մասին բարձրաձայնելու դեպքում սպառնում են ազատել աշխատանքից: Մենք վստահ ենք, որ եթե նախկին կամ ներկա նախարարի կողմից լիներ բոնուսային աշխատավարձի կրճատման հրահանգ, մեզ հավուր պատշաճի կտեղեկացնեին, հրամանը ցույց կտային, ոչ թե բանավոր, անհիմն խոսքերով կփորձեին մեզ սաստել, որպեսզի չդիմենք կտրուկ քայլերի: Եթե պետականորեն սահմանված կամ սահմանափակված չէ, թե քանի հիվանդ կարող ենք ընդունել ու սպասարկել, եւ մենք շարունակում ենք գերծանրաբեռնված աշխատել, ինչո՞ւ պետք է բոնուսային համակարգով չվարձատրվենք, երբ 10 տարի շարունակ վարձատրվել ենք: Ի՞նչն է փոխվել այս համակարգում: Մեզ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչ է նշանակում «լիմիտը գերազանցել ենք, դրա համար բոնուս չենք ստանում» արտահայտությունը»,- վրդովված են համալսարանական բուժհաստատության աշխատակիցները, որոնք խնդրի վերաբերյալ դիմումներ են հղել առողջապահության նախարարին, վարչապետին ու մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով վերականգնել իրենց իրավունքները:

Նրանք նկատում են, որ առավել կնախընտրեին առանց բոնուսների, ֆիքսված, բայց բարձր աշխատավարձ ստանալ, որովհետեւ, որպես կանոն, պատկերացում չեն ունենում, աշխատավարձի այս կամ այն թիվն ինչ հաշվարկի արդյունքում է գոյանում:

«Մուրացան» համալսարանական համալիրը գործում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կազմում: Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք նաեւ բուհի լրատվական ծառայություն, որի մեկնաբանությունները կներկայացնենք ստանալուն պես:

Տպել
6037 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության