Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնողների թիվ գնալով աճում է: Շրջանառվում եւ շրջանառությունից դուրս են գալիս քաղաքական գործիչների հավանական ու անհավանական անուններ: Թեկնածուների քայլերը ցանկությունների մակարդակից անցում են կատարում գործնականի: Մասնավորապես, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ներկուսակցական թեժ պայքար է սկսվել Ալեն Սիմոնյանի, Զառա Բաթոյանի, Հայկ Մարությանի եւ Սրբուհի Ղազարյանի միջեւ: Այս չորս թեկնածուներից միայն Սրբուհի Ղազարյանն է, որ անկուսակցական է, մյուս երեքը ՔՊ անդամներ են, իսկ Ղազարյանն էլ վարչապետի խորհրդականն է:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում Երեւանի քաղաքապետի թեկնածուին ընտրելու են վարչության փակ նիստում, որը բաղկացած է 13 հոգուց: Այլ թեկնածու կլինի, թե պայքարը կընթանա այս չորս թեկնածուների միջեւ, ՔՊ-ում են չեն կարողանում պատասխանել: Վարչության անդամների փոխանցմամբ՝ մինչեւ հուլիսի 27-ը ՔՊ-ականները կարող են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու:

Այնուհանդերձ, մեկ բան պարզ է, որ ՔՊ-ի վարչության մյուս նիստին, որը տեղի է ունենալու մյուս շաբաթվա սկզբին, վերջնական որոշում է կայացվելու թեկնածուի մասով: Հավանականությունը մեծ է, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը:

Այս օրերին Քաղաքացիական պայմանագիր կուսակացության թեկնածուներից ամենաանհասանելին դերասան Հայկ Մարությանն է՝ Կարգին Հայկոն: Ի դեպ, նա մասնագիտությամբ ինժիներ է: Մարությանն անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակ չի գնում: Նա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակում եղել է կուսակցությանն անդամակցելու դիմում գրելիս եւ հուլիսի 24-ին, երբ վարչության նիստում քննարկվում էր քաղաքապետի թեկնածուների ընտրության հարցը:

Ի դեպ, Թավշյա հեղափոխության եւ դրան հաջորդած օրերին ակտիվորեն քննարկվում էր, որ Հայկ Մարությանն ամենուր ուղեկցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մասնավորապես, բուռն քննարկման թեմա դարձավ, որ Մարությանն անհասկանալի պատճառներով վարչապետին ուղեկցել էր Արցախ: Այդ օրերին խոսվում էր, որ Կարգին Հայկոն պաշտոնի է հավակնում:

Վերջինս, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ցանկություն չունի որեւէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու: Երեկ ամբողջ օրվա ընթացքում ՀԺ-ին փորձեց կապ հաստատել դերասանի հետ, այցելեցինք ՔՊ գրասենյակ, սակայն նրան գտնել հնարավոր չեղավ:

ՀԺ-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում դերասանին քաղաքապետի պաշտոնում, ՔՊ-ի վարչության անդամ Սասուն Միքայելյանն ասաց, որ շատ քաղաքական գործիչներ կան, որ նախկինում դերասան են եղել:

«Ծրագրերը ներկայացրել են, մարդիկ իրենց գնահատականը կտան, ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»,-ասաց Միքայելյանը:

Կուսակցության վարչության մեկ այլ ներկայացուցիչ՝ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ցանկանում է, որպեսզի Երեւանի քաղաքապետի թեկնածուն լուծի շարքային քաղաքացու խնդիրները: «Ծրագրում ուզում ենք տեսնել այն, ինչ փորձում էինք փոխել անցած 1 տարում, երբ Երեւանի ավագանու անդամ էինք՝ տրանսպորտ, դպրոցներ, մանկապարտեզներ, աղբահանություն, այն ամենը, ինչ ուզում է շարքային քաղաքացին: Ես կձգտեմ, որպեսզի լինի այնպիսի թեկնածու, որն այս խնդիրներին ամենաօպտիմալ լուծումները կառաջարկի»,- ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ ամեն թեկնածու իր պատկերացումներն է ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ:

«Ամեն թեկնածու իր պատկերացումներն է ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթներ, շատ ընդարձակ քննարկում էր: Հարցուպատասխանի ֆորմատ նույնպես կար, հետեւապես բավականին ծավալվել ենք, քննարկել ենք ծրագիրը, հիմնականում ավելի ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում, ամեն մարդու տեսլականի վրա»,- ասաց նա:

ՔՊ-ից դուրս Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածուները գնալով շատանում են: Պարզվում է, որ եւս մեկ կին կա, որը ցանկանում է զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Խոսքն Ադրիաս Ղուկասյանի կնոջ՝ ճարտարապետ, «Ռադիո Հայ-Հայաստան» ռադիոկայանի սեփականատեր Անահիտ Թարխանյանի մասին է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Անահիտ Թարխանյանը նշեց, որ իր առաջադրվելը քննարկումների փուլում է:

ՀԺ-ի տեղեկություններով՝ վերջինս չի պատրաստվում վերջերս ամուսնու կողմից հիմնած կուսակցությունով գնալ ընտրություններին: Անահիտ Թարխանյանը գլխավորելու է «Երեւանի հանրություն» ընտրական դաշինքը: «Հայկական ժամանակ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ Թարխանյանն այս պահին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական գործիչների եւ հասարակական թեւի ներկայացուցիչների հետ: Այս դաշինքը ցանկություն ունի քննարկումներ ունենալ նաեւ ՔՊ-ի հետ: Տիկնոջը նման խորհուրդ տվել է Անդրիաս Ղուկասյանը: Ի դեպ, արդեն 6 կազմակերպություն ցանկություն է հայտնել միանալ այս դաշինքին:

Դաշնակցությունում երկմտանքի մեջ են: Մեր տեղեկություններով՝ այս պահին ընթացքի մեջ են քննարկումները եւ ՀՅԴ-ի կարկառուն ներկայացուցիչներից ոմանք առաջարկում են չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ռեսուրսի եւ կարդրերի բացակայությամբ պայմանավորված: Ասել է, թե կարծիքները 50:50 են: Սակայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ՀԺ-ին պաշտոնապես տեղեկացրեց, որ մասնակցելու են ընտրություններին:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Գեւորգ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ պարզ չէ, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը: Սակայն ԲՀԿ-ամերձ շրջանակներից մեզ փոխանցեցին, որ կուսակցության ցանկը գրեթե պատրաստ է, վերջին շտրիխներն են անում: Տեղեկացանք, որ ցանկում լինելու են բժիշկներ, բնապահպաններ, սպորտսմեններ, մշակութային գործիչներ: ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թեկնածուների թվում լինելու են Պետրոս Ղազարյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Պետրոսյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ իրենք եւս ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն: Այսպես ասած՝ ՀՀԿ-ի երիտասարդ կադրերի մասնակցությամբ քննարկում է եղել, որ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվի Արփինե Հովհաննիսյանը կամ Դավիթ Հարությունյանը: Այսպես ասած նյուհանրապետական թեւը՝ Վիգեն Սարգսյանի եւ մյուսների գլխավորությամբ, կողմ են եղել այս տարբերակին: Սակայն նրանց հիասթափեցրել են ՀՀԿ-ի հնաբնակները եւ ասել են, որ խաղի մեջ չմտնեն:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ չի քննարկվել իր կամ Արփինե Հովհաննիսյանի տարբերակը: Հարցին՝ ՀՀԿ-ն ընդհանրապես մասնակցելու՞ է Երեւանի ավագանու ընտրություններին, Հարությունյանը պատասխանեց, որ վերջնական որոշում չկա:

ԵԼՔ դաշինքի հարցն էլ կարծես թե լուծում է: ՀԺ-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն առանձին է մասնակցելու ընտրություններին, բայց ամեն դեպքում պահպանվում է ԵԼՔ դաշինքը: Բանն այն է, որ հնարավոր է՝ Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները շարունակեն մնալ այս դաշինքում: Ի դեպ, խոսվում է, որ այս պարագայում կրկին ցուցակը գլխավորելու է սոցապնախարար Մանե Թանդիլյանը:

Մեր այս տեղեկությունների վերաբերյալ Երեւանի առայժմ գործող ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փոխանցեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության: Նա պնդեց, որ ԵԼՔ-ում միասնական մասնակցության ձեւաչափը դեռ քննարկման փուլում է:

Տպել
12069 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց