Մկրտիչ Արզումանյանը հանդես կգա թատերական ներկայացման մեջ. առաջինը պատմել է armtimes-ին

Դերասան Մկրտիչ Արզումանյանը շուտով հանդես կգա թատերական ներկայացման մեջ: Այս մասին նա առաջինը պատմել է armtimes.com-ին: Ներկայացումը կոչվում է «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»: Տրագիկոմեդիա է: Բեմադրող ռեժիսորը Արման Նշանյանն է: Պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերին: Այս շրջանում ընթանում են փորձերը:

«Հանձնելու ենք մի հրաշալի ներկայացում: Խաղընկերներս շատ պրոֆեսիոնալ դերասաններ են: Հիմնական խաղընկերս Սաթենիկ Հախնազարյանն է, որի հետ աշխատելը գերագույն հաճույք է: Ներկայացման դինամիկան այնքան բարձր է, որ մի պահ չի կանգնում: 2 գործողության ընթացքում հանդիսատեսը լարված հետեւելու է, թե ինչ է լինում»,- ասաց Մկրտիչը:

Արման Նշանյանի ներկայացումը հիմնված է Նիլ Սայմոնի ստեղծագործության վրա, որը թարգմանել է Ժան Նշանյանը: Սցենարի վրա աշխատել են Արտուշ Գեւորգյանը եւ Վահան Մովսիսյանը: Նկարիչը Արեւ Պետրոսյանն է: Դերերում, բացի Մկրտիչ Արզումանյանից ու Սաթենիկ Հախնազարյանից, հանդես են գալիս Նաիրա Շահիրյանը, Ռոբերտ Մուրադյանը, Մարգարիտ Շահվալադյանը: Պորդյուսերը Արման Միտոյանն է:

Հեռուստատեսային նախագծերով, ֆիլմերով ու շոու-ներկայացումներով հայտնի Մկրտիչ Արզումանյանը թատրոնի բեմ առաջին անգամ բարձրացել է «Մեա կուլպա» ներկայացմանը մասնակցելով: Բավական ժամանակ խաղացել է այդ ներկայացման մեջ, սակայն զբաղվածության պատճառով ստիպված է եղել խնդրել, որ իրեն փոխարինեն: Ամեն դեպքում «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը»` որպես դասական ներկայացում, նրա համար առաջինն է: Սակայն վերջինը չի լինելու:

«Ինձ հնարավորինս կապելու եմ թատրոնի հետ, որովհետեւ կարծում եմ՝ այս պահին դա ինձ համար ավելի կարեւոր է, քայլ առաջ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անելու է ամեն ինչ, որպեսզի մարդիկ, որոնք նայել են իր շոու-ներկայացումները, գան թատրոն:

Դերասանը խոստովանում է, որ թատրոնում իր համար շատ ավելի բարդ է, քան կինոյում ու հեռուստատեսությունում: Ընդգծում է, որ այստեղ մաքսիմալ կենտրոնացած պետք է լինի, քանի որ չի կարող շտկել սխալները, ինչպես անում է նկարահանումների ժամանակ: Այնուհանդերձ սիրելի գործով զբաղվելու հնարավորությունը փոխհատուցում է բարդությունները:

«Միշտ էլ բեմն ինձ ավելի հոգեհարազատ է եղել՝ անկախ նրանից շոուներով եմ հանդես եկել, թե չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թատրոնն իր համար ինքնարտահայտվելու լավ միջոց է:

Այսուհետ Մկրտիչը պատրաստվում է ավելի մոտ լինել թատրոնին: Նախատեսվում են նաեւ այլ ներկայացումներ, որոնց միտք ունի մասնակցելու: Միաժամանակ ընդգծում է, որ հեռուստաեսային աշխատանքի ու ֆիլմերում նկարահանվելու վրա դա չի ազդելու:

Տպել
5110 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ