Հանցագործությունների մասին զեկույցներ, հանձնարարություններ ոստիկանությունում (տեսանյութ)

Հուլիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2018 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստին մասնացում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ոստիկանության խնդիրներին` վարչապետն առանձնացրեց գլխավոր առաջնահերթությունները` օրինականության և օրենքի գերակայության հաստատում, կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի և անվտանգության ապահովում:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին նիստին ներկա գտնվելու համար ու վստահեցրեց, որ ոստիկանությունը կանի ամեն ինչ հանցավորության դեմ պայքարն ու հասրակական կարգի պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այնուհետև ոստիկանության պետը տեղակալներին առաջարկեց ներկայացնել ոստիկանության վեցամսյա աշխատանքն ըստ համակարգման ոլորտների:

Հաշվետու զեկույցներում մանրամասն անդրադարձ արվեց ոստիկանության ստորաբաժանումների ու ծառայությունների գործունեության արդյունքներին, առկա խնդիրներին, թերացումներին ու բացթողումներին, նշվեցին դրանց վերացման ուղիները:

Մասնավորապես, արձանագրվեց, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, բնակարանային գողությունների և առավել լատենտային համարվող` կոռուպցիոն հանցագործությունների աճով: Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ վերջին ամիսներին, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն: Քաղաքացիներից ստացված հաղորդումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 37,3 տոկոսով:Միևնույն ժամանակ, 8 տոկոսով նվազել են սպանության, 23,1 տոկոսով` սպանության փորձի, 5,5 տոկոսով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, 60 տոկոսով` համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը:

Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 314 միավոր հրազեն, 41.022 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու սառը զենք:

Առաջին կիսամյակում բացահայտվել է 491-ով ավելի հանցագործության դեպք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աճ է արձանագրվել առանձնապես ծանր և հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:Բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմանական հանցատեսակներով` սպանություններ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ավազակություն, կողոպուտ, յուրացում կամ վատնում և այլն: 301-ով աճել է նախկին տարիներին կասեցված քրեական հանցագործությունների բացահայտման արդյունավետություն:
Աննախադեպ աճ է գրանցվել կոռուպցիոն բնույթի հանցագործություների հայտնաբերման աշխատանքներում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 88,7 տոկոսով, որի 40 տոկոսն արձանագրվել է վերջին երկու ամիսներին, իսկ դեպքերի 56,1 տոկոսն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:

Ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման և օրինականության ապահովման համատեքստում առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 357 ծառայող, տարբեր օրինախախտումների փաստերով արձանագրվել է 86 դեպք, 84-ով հարուցվել է քրեական գործ, դատարան է ուղարկվել 9 քրեական գործ, դատապարտվել է 3 անձ:

Հաշվետու զեկույցներին հաջորդեց բարձրացված խնդիրների առարկայական քննարկում, որի ընթացքում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մանրամասն անդրադարձավ ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությանը:
Ոստիկանության պետը առանցքային ուղղությունների շարքում կարևորեց աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման, ստորաբաժանումների փոխգործակցության խորացման և ղեկավարների անձնական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը:Վալերիյ Օսիպյանը հատուկ ուշադրություն դարձրեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, ճանապարհայի երթևեկության կազմակերպման, անչափահասների հետ տարվող աշխատանքների, համայնքային ոստիկանության խնդիրներին, պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին: 
Ամփոփելով նիստը՝ Վալերիյ Օսիպյանը համոզմունք հայտնեց, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի նոր ձեռքբերումներով:
Կոլեգիայի նիստի ավարտին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Տպել
3624 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ