Համոզված եմ, որ ՌԴ թույլ չի տա պատերազմի վերսկսումը Ադրբեջանի հետ. Փաշինյան

Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Այս մասին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավոր է, որ հայկական կողմը փոխզիջումների գնա:

«Մենք մեթոդական սխալ ենք թույլ տալիս, երբ կառավարության որեւէ պաշտոնյայի հարցնում ենք՝ ընդունելի է իր համար արդյո՞ք «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով, այլ ազգովի, թե մեզ համար փոխզիջման ինչ սահման գոյություն ունի:

Ես կարող եմ ասել մի բան: Ես բացառում եմ ԼՂ հարցի կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որը կարող է նման լուծման գնալ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դիրքորոշումների փաստաթղթերում արձանագրված է, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու. «Բոլոր փաստաթղթերում դա արձանագրված է, որ կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի: Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես: Կարող են լինել քննարկումներ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ: Ստեփանակերտում ես հայտարարել եմ, որ պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բանակցելու նյութ կա:

Բանակցություն ինքնին նույնպես օգտակար է, որովհետեւ պետք է որոշակի վստահության մթնոլորտ ստեղծվի, որ հարցը կարգավորվի: Մենք պետք է ջանքեր գործադրենք, որ այդ մթնոլորտը ձեւավորվի, բայց միաժամանակ ասում ենք, որ մեզ համար անընդունելի է ռազմաշունչ եւ ագրեսիվ հռետորությունը, որը վարում է Ադրբեջանը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ»,- ասաց նա:

Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո ադրբեջանական կեցվածքի, ագրեսիվության մեծացումը կապված է այդ երկրի ղեկավարության մտավախությանը հետ, թե Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեւորված լինել Հայաստանում եղած ժողովրդավարական փոփոխություններով, կոռուպցիայի դեմ պայքարով: «Նրանք փորձում են իրենց հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախի հարց եւ թշնամական հովանոցի տակ շարունակել իրենց ավանդական քաղաքականությունը: Գուցե սա ամենամեծ խնդիրն է, որ ունենք»,- իր խոսքն ավարտեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը կարծում է, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին՝  օրեր առաջ խոսել է սահմանին էսկալացիայի մասին, եւ այս օրերին լարվածություն աճե՞լ է, թե՞ նվազել, իսկ ՌԴ-ի եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ փորձում է վերակենդանացնել «Լավրովյան պլանը», եւ Հայաստանին պատերազմ է սպառնում, ասաց. 

«Ձեր վերջին մեկնաբանության հետ չեմ համաձայնվի, որովհետեւ, կարծում եմ, այո, տարածաշրջանում կա, եւ խոսել ենք այդ մասին, վտանգը միշտ առկա է եղել, պատերազմի վերսկսման վտանգ։ Եւ մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների։ Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ուզում եմ ասել հետեւյալը. կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։ Ես չեմ կարող դրան հավատալ։ Էլի եմ ասում, ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար, ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ Ռուսաստանը չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է լարվածության աստիճանին շփման գծում, ապա, ըստ Փաշինյանի, այն ամեն օր կարող է մի քիչ ավելանալ կամ պակասել, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ. «Կարող է մի օր կրակոցներով չարտահայտվել, բայց հաջորդ օրն արտահայտվել։ Ի նկատի ունեմ, ասել եմ, որ կրակոցների վիճակագրությունը նույնիսկ շատ հաճախ սովորականից ցածր է, կամ սովորականից, նույնիսկ լինում են օրեր, շատ ավելի ցածր է լինում, բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական վիճակը փոխվեց»։

Նիկոլ Փաշինյանն այնուհետ, պատասխանեց հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բելառուսի, Իսրայելի եւ Սլովակիայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին եւ Հայաստանը պետք է իր մտահոգությունը հայտնի այդ առիթով, թե՝ ոչ։ 

Վարչապետի խոսքով՝ Իսրայելում Հայաստանի դեսպանը նոր է սկսել իր գործունեությունը եւ նրա նստավայրը Երեւանում է, եւ առաջին անգամ Իսրայել մեկնելուց առաջ դեսպանին ընդունել է, զրուցել եւ որոշակի հանձնարարություններ տվել։

«Ուզում եմ մի բան արձանագրենք, որ բոլոր շփումներում, ես Հայաստանի Հանրապետության շահերին առնչվող բոլոր հարցերը, կամ առնվազն հարցերի որոշ շրջանակ, որն այդ օրակարգի հետ առնչվում է, բարձրացնում եմ։ Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը՝ այո, այդ հարցը նույնպես բարձրացրել եմ, եւ մենք այդ թեմայով զրուցել ենք, եւ արտահայտել եմ մտահոգություններս։ Այդ հարցը շարունակելու է մնալ օրակարգում։ Տեսեք, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, մենք ինչ ենք ասել նախկինում, եւ ինչ ենք ասում այսօր։ Եկեք փոխադարձ պարտավորությունների ճշտում իրականացնենք, եթե մենք ՀԱՊԿ-ում ենք՝ նշանակում է, որ մենք ձեր առջեւ ունենք պարտավորություններ, դուք՝ մեր։

Եկեք ճշտենք այդ պարտավորությունների շրջանակը եւ պահպանենք։ Մեր խնդիրն է բարձրացնել մեր մասնակցության արդյունավետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հետեւաբար՝ նաեւ բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը, եւ մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Մենք անընդհատ խոսում ենք պատերազմի հնարավորության մասին, իսկ ինչի՞ պետք է պատերազմի վերսկսման մասին խոսենք առանձին համատեքստում, երկու երկրների համատեքստում։ Այո, ես համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար։ Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ տա տարածաշրջանում պատերազմի վերսկսում։ Ես չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանի նախագահը  կհամարձակվի որեւէ գործողության կամ սադրանքի, առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության, հետեւաբար, մենք պետք է մեր բոլոր պայմանագրային փոխադարձ պայմանավորվածությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր եւ անկեղծ։

Տեսեք՝ ասում եք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ընկալվում է այսպես, այնպես... Մոսկվա կատարած իմ վերջին այցից հետո ասեցի հետեւյալը, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների։ Մենք բացարձակապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում եւ Ռուսաստանի, եւ ԵՄ-ի, եւ ՆԱՏՕ-ի  եւ բոլորի հետ։ Այսինքն, որեւէ հարաբերության մեջ մեր որեւէ ուրիշ գործընկերոջ նկատմամբ ոչ մի դավադրություն չկա եւ չի կարող լինել։ Ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ եւ թափանցիկ։ Ինձ նույնիսկ չի հետաքրքրում այդպես ընդունված է միջազգային հարաբերություներում, թե՝ ոչ։ Ես հարաբերությունները պատկերացնում եմ այսպես։ Եւ խոսակցությունը Բելառուսի նախագահի հետ եղել է հենց այդ համատեքստում՝ ուղիղ, պարզ եւ այդ խոսակցությունը կշարունակվի բոլոր առիթներին եւ շարունակվում է հեռակա։ Մեր հայրենիքից ավելի կարեւոր առաջնահերթություն մենք չունենք»,– ասաց Փաշինյանը:

Տպել
6104 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց