Հիմնադիր խորհրդարանը շնորհավորում է Սասնա Ծռերի ապստամբության՝ ՊՊԾ գնդի գրավման օրը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ուղերձէ հղել Սասնա ծռերին՝ շնորհավորելով նրանց ապստամբության օրը: ուղերձում նշվում է.

«Երկու տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռեր ապստամբությամբ կտրվեց ոճրագործ իշխանության կյանքի թելը։ Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցները 15 երկար ու ձիգ օրեր գրաված պահեցին ՊՊԾ Գունդը, որը դարձել էր իշխող բռնապետին ծառայող գործիք։ Այդ գործիքի միջոցով էր, որ ցեղասպան ռեժիմը  երկար տարիներ փորձում էր լռեցնել ժողովրդի ձայնը՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, նրան անարգելով  և նրա իշխանությունը ուզուրպացնելով։

Ապստամբությունը շոշափելի հաղթանակ չունեցավ, և նրա մասնակիցները որոշեցին վայր դնել զենքերը արյունահեղությունից խուսափելու համար։ Սակայն այդ ապստամբությունը, իր տեսակի մեջ անսպասելի և համարձակ լինելով, երկու տարի մշտական խուճապի մեջ պահեց ցեղասպան վարչախմբին և նրան զրկեց ժողովրդի վրա կրակելու մենաշնորհից։ Կոտրվեց կարծրատիպ,  և նա հասկացավ, որ չի կարող մշտական վախի մեջ պահել ժողովրդին և չի կարող իրեն ապահովագրել հետագա նմանատիպ ապստամբություններից։  

Հասկանալի է նաև, որ շարքային ոստիկանների և ընդհանրապես ոստիկանության շարքերում հետզհետե խորացավ այն համոզմունքը, որ իրենք բռնատիրական  վարչախմբի ձեռքին քավության նոխազ են հանդիսանում և բացառապես օգտագործվում են նրա սեփական շահը պաշտպանելու համար։

Դեռ ավելին, նրանք հասկացան, որ ինչպես ՊՊԾ գնդում զոհված ոստիկանները, այնպես էլ իրենք բռնապետական վարչախմբի զոհերն են։  Սա իհարկե չէր կարող էական դեր չխաղալ, և  2018թ․-ի ապրիլին սկսված համաժողովրդական ընդվզման ժամանակ ոստիկանության համեմատաբար զուսպ կեցվածքը կարելի է բացատրել հենց այդ համոզմունքով։

Այս ամենի հաշվառմամբ կարելի է ասել, որ, չնայած Ապստամբության  հայտարարած պահանջներն անմիջապես չիրականացվեցին, սակայն այն հսկայական ազդեցություն ունեցավ  և պարարտ հող ստեղծեց հետագա զարգացումների համար, և կնշանակի, Ապստամբությունը իր ուրույն տեղն է գտնելու հայոց պատմության էջերում և դեռ արժանանալու է շատ պատմաբանների արդար և անաչառ գնահատականին։

ՀԽ քարտուղարությունը իր երախտագիտությունն է հայտնում Սասնա Ծռերին իրենց կյանքը անձնվիրաբար Հայրենիքի ազատագրման զոհասեղանին անվարան  դնելու համար։

Սիրելի Սասնա Ծռեր, մեծ ակնածանքով շնորհավորում ենք ձեր Ապստամբության օրը, իսկ մեր ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ ասում ենք, «Շնորհավոր քո ըմբոստանալու և ապստամբելու իրավունքի օրը, հայ ժողովուրդ։ Չկա այդ իրավունքից առավել հզոր իրավունք։ Հայրենատեր լինելու առաջին քայլը այդ իրավունքի գիտակցումն է և սեփականացումը» 

17․07․2018թ․

Տպել
2966 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը