Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ հերթապահություն իրականացրածների զինգրքույկում նշում չկա

Ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում մարտական հերթապահություն իրականացրած մի շարք երիտասարդներ հուլիսի 17-ին բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց: «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ի ղեկավար Մանուել Մանուկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ցույցը իրականացնելու պատճառի եւ իրենց պահանջների մասին:

- Մանուել, ինչո՞ւ էիք ցույց կազմակերպել, ո՞րն էր ձեր պահանջը:

- Մեր պահանջը հետեւյալն էր, որպեսզի Ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցուցաբերվի արդարացի որոշում եւ ճիշտ վերաբերմունք: Քանի որ Ապրիլյան օրերից հետո որոշ մասի զինգրքույկներում գրառումներ էին կատարել, որոշ մասինը չէին կատարել եւ հետագայում տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել, որ տվյալ զորամասը չի համարվում մարտական գործողությունների մասնակից, բայց այդ զորամասի 10 տոկոսի զինգրքույկներում գրված է, որ մասնակցել են գործողությունների: Ի՞նչ հարթության վրա են իրենք հասկանում, թե ով է գործողությունների մասնակից, որ չեն համարել այդ զորամասը գործողությունների մասնակից եւ ընդհանրապես, ի՞նչ հիմքերով են զինվորի զինգրքույկում գրառումներ կատարել, վերջում վրան նշել անվավեր կամ գրել են մասնակից է, հետո փոխել են մասնակից չէ:

Մենք բողոքի ցույց էինք անում, որպեսզի հանդիպենք վարչապետին, բայց քանի որ նա խորհրդակցության էր եւ չէր կարող գալ, եկան նրան օգնականները եւ խոստացան, որ հարցի հետ կապված լուրջ ուսումնասիրություն կարվի: Մենք մեր փաստերը` ամեն ինչ ներկայացրեցինք ու խոստացան, որ մեզ պատասխան կտան ու այս հարցը անպայման կլուծվի: Մենք քանի որ ունենք մեծ վստահություն նոր կառավարության եւ նոր վարչապետի հանդեպ, դրա համար դադարեցրինք մեր ցույցը: Հանրային էինք ցույցը իրականացնում, որպեսզի եթե կան մարդիկ, ովքեր ունեցել են այսպիսի խնդիրներ եւ ունեն այս խնդիրների հետ կապված փաստեր, չվախենան, ներկայացնեն:

- Դուք մասնակցե՞լ եք մարտական գործողությունների:

- Մեր` Հադրութի զորամասը իրենք չեն համարել մարտական գործողությունների մասնակից զորամաս:

- Բայց Հադրութի զորամասը այդ շրջանում մարտական գործողություններ իրականացրե՞լ է:

- Երբ որ Հադրութի զորամասի զինվորների 10 տոկոսի զինգրքույկներում նշված է, որ մարտական գործողությունների են մասնակցել, ասենք օրինակ՝ հրետանավորներին, ու իրենք ասում են՝ այդ տարածաշրջանը մարտական գործողությունների չի մասնակցել, բայց նույն հրետանավորները մեր տարածքում են աշխատել, ինչպե՞ս է ստացվում, որ նրանք մասնակից են, իսկ մենք` ոչ:

- Հրետանին ամեն դեպքում հեռավորության վրա է աշխատում, բայց դուք, որ այդ ժամանակ իրականացրել եք մարտական հերթապահություն, գործողություն իրականացրե՞լ եք: Հակառակորդը ներթափանցե՞լ է ձեր դիրքեր:

- Մեր մոտ ոչ ոք չի կարողացել ներթափանցել: Ես հակառակորդ հայտնաբերել եմ, կրակ եմ ուղղել իրենց ուղղությամբ, սակայն, որ ճեղքում լինի, որ մենք մեծ կորուստներ տան, նմանատիպ իրավիճակ չի եղել: Սակայն գործողություն չի համարվում միայն թեժ մարտերի վայրը:

- Մարտական գործողություն է համարվում այն, երբ մարդը մասնակցություն է ունենում գործողություններին, այդպե՞ս չէ: Օրինակ, Հադրութի հարեւան Ջաբրայիլի զորամասը այդ շրջանում մասնակցություն ունեցել է:

- Այսօրվա մեր ցույցին տղաներ են մասնակցել, որոնք ծառայել են Ջաբրայիլում, եղել են ուղղաթիռը խփված դիրքից մի քիչ հեռու դիրքում, բայց նրանց զինգրքույկում նույնպես գրառում չեն կատարել, ասելով՝ ձեր դիրքից այն կողմ է ընկել ուղղաթիռը, դրա համար չենք գրել ձեր զինգրքույկներում: Ջաբրայիլի դիրքերում ծառայողների մեծամասնության զինգրքույկներում չեն գրել, որ մասնակցել են մարտական գործողությունների:

- Բայց մասնակցություն ամբողջ զորամասը չի ունեցել չէ՞: Մասնակցություն է ունեցել  5-6 դիրք եւ այդ դիրքերի անձնակազմի զինգրքույկներում կատարվել է համապատասխան նշումը:

- Ոչ, այ դա արդեն սխալ որոշում է, երբ որ մարդիկ ասում են՝ այս դիրքում ճեղքում է եղել, վերցրել են դիրքը, ուրեմն, այս դիրքն է գործողության մասնակցել: Ի՞նչ է նշանակում՝ ամբողջ զորամասը չի մասնակցել, եթե ամբողջ զորամասը բարձրացել է առաջին գիծ:

- Եթե օրինակ մի դիրք այդ շրջանում ընդհանրապես մասնակցություն չի ունեցել մարտական գործողությունների, իսկ մեկ այլ դիրք ամբողջությամբ մասնակցություն է ունեցել, որքանո՞վ է արդարացի, որ երկու դիրքերն էլ համարվեն մարտական գործողությունների մասնակից:

- Այն դիրքում, որտեղ թեժ մարտեր են տեղի ունեցել, այդ մարդիկ պետք է համ գործողության մասնակից համարվեն, համ էլ լուրջ խրախուսանքներով պարգեւատրվեն: Այսինքն, այդ մարդկանց լուրջ վերաբերմունք պետք է ցույց տալ, որովհետեւ լուրջ մարտի մեջ են մտել: Բայց հերքել մյուսի մասնակցությունը, ինչ է, թե իր կողմում ճեղքում չի եղել, չի կարելի: Այդ մարդը ամեն պահի պատրաստ է եղել այդ ճեղքմանը հակահարված տալու:

- Այստեղ փաստորեն խոսում ենք ոչ թե եղելության մասին, այլ այն բանի մասին, որ պատրաստ էին հնարավոր գործողությանը դիմակայել:

- Ոչ, ես մեկուկես տարի ծառայել եմ եւ ծառայությանս ամենածանր շրջանը անցկացրել եմ այդ ժամանակահատվածում: Երբ քեզ հրաման է տրված լինում, որ պատերազմ է եւ դու քո ծառայությունը իրականացնում ես պատերազմական իրավիճակում, դու այդպես ես իրականացնում ծառայությունդ, դա տարբերվում է այն ծառայությունից, ինչը որ դրանից առաջ ես անցկացրել, կամ դրանից հետո ես անցկացրել:

Կամ 5 ամսով բարձրանում ես մարտական դիրքեր եւ ամեն ամիս ընդամենը 3 օրով ես իջնում ներքեւ, այսինքն՝ ծայրահեղ ծանր պայմաններում ծառայություն է, որը հենց գործողությունների մեջ լինելու արդյունքն է: Այսինքն՝ դա նույնպես գործողություն է, պարտադիր չէ, որ մենք գործողությունը հասկանանք, որ ճեղքում է տեղի ունեցել, կամ զինվորը զինվորին դեմ առ դեմ կռվի է դուրս եկել:

- Այսինքն, այդ շրջանում զգոնություն պահպանելը համարում եք մարտական գործողություն իրականացնե՞լ, հավասարազոր նրան, որտեղ հստակորեն գործողություններ են տեղի ունեցել:

- Զգոնության պահպանման ժամանակ զգոնությունը պահպանելու հրաման են տալիս, ոչ թե երբ շփման գծում գործողություններ են: Թող տան այն պատճառաբանությունը, որ իմ հետեւից մարտ վարողը գործողության մասնակից է համարվում, իսկ ես, որ առաջ եմ գտնվում, չեմ համարվում գործողության մասնակից:

- Հրետանավորները ամեն դեպքում հրետանային ռմբակոծություն են իրականացրել հակառակորդի հետ, այս դեպքում հրետանավորների մարտական գործողության մասնակից լինելու փաստը արդարացի չէ՞:

- Միանշանակ արդարացի է, բայց արդարացի չէ, երբ որ հրետանու հետ նույն տարածաշրջանում գտնվող զինվորները չունենան:

- Ձեր դիրքերի եւ հրետանու հեռավորությունը 1-2 կիլոմետր է:

- Այո, մեզանից հետ են 1-2 կիլոմետր, մեր հետեւից են մարտ վարել:

- Այս դեպքում չի՞ ստացվում, որ կոնկրետ ձեր առաջնագծում հանգիստ իրավիճակ է եղել եւ գործողություններ չեն իրականացվել:

- Նայած, թե ով ինչպես է հասկանում կռիվը: Օրինակ, եթե ես դուրս գամ թուրքի դեմ, կամ թշնամին գա մեզ մոտ, կոնկրետ այդպիսի իրադարձություն տեղի չի ունեցել: Բայց մենք մարտական հերթապահության մեջ ենք եղել, մենք զեկուցել ենք հրամանատարին, հաշվարկ ենք տվել, ուղղություն ենք տվել:

Տպել
4829 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին