Ալիկի պաշտպանն ու Slaq-ի լրագրողը դիմել էին Սարգսյանին՝ ակնկալելով նրա միջամտությունը

Մոտ մեկ ամիս տեւած դադարից հետո այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես դատավոր Նելլի Բաղդասարյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ Դատական դեպարտամենտից դատարան են ուղարկվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված դիմումները. ըստ այդմ՝ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը եւ Slaq.am կայքի լրագրող Աննա Սահակյանը մինչեւ իշխանափոխությունը, մարտին դիմել են Սերժ Սարգսյանին՝ ակնկալով նրա միջամտությունը Բանդուրյանի՝ Սահմանադրությամբ երաշխավորված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների շարունակական խախտումները վերացնելու հարցում: Դատավորը հայտնեց, որ սույն փաստաթուղթը կցվում է քրեական գործի նյութերին:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը, սակայն դիմումն անպատասխան չթողեց եւ ի պատասխան այդ դիմումների՝ նա մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածը, որը սահմանում է.

  1. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին:
  2. Դատավորները քրեական գործերը, նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով:
  3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:
  4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսեւորելու, ինչպես նաեւ դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Այս գործով նախորդ նիստի ավարտին Բանդուրյանի պաշտպան Սարգսյանը ժամանակ էր խնդրել՝ դատավոր Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն այսօր նշեց, որ միջնորդությամբ հանդես չի գալու. պատճառաբանությունը ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար լսելի չէր: Քանի որ կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չունեին, դատարանը սույն գործով դատաքննության ավարտ հայտարարեց եւ անցավ դատական վիճաբանությունների փուլ: Այս փուլում կողմերը պետք է հանդես գային ճառով, սակայն մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը ժամանակ խնդրեց՝ մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատարանը ընդմիջեց նիստը. մյուս նիստին մեղադրողը հանդես կգա ճառով:

Սույն գործով այսօր մեր մի քանի հարցերին պատասխանեց Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, նախ ե՞րբ էիք դիմում հասցեագրել Սերժ Սարգսյանին եւ սա ի՞նչ է ենթադրում:

- Մոտ 4 ամիս առաջ, երբ դիմեցինք. մենք անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի խնդիր էինք տեսնում, քանի որ իմ պաշտպանյալը ծանր հիվանդությամբ է տառապում, ունի առողջական խնդիրներ եւ դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ընդհանրապես չէր քննարկել մեր վերաքննիչ բողոքը, ուստի մենք որեւէ այլ հնարք չունենալով՝ այդ պահի դրությամբ դիմում ներկայացրինք այդ ժամանակ երկրի ղեկավարին, որը հանդիսանում էր Սահմանադրության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունում: Դիմել էինք, որպեսզի նախագահը երաշխավորեր այդ իրավունքը: Իրականում որեւէ հստակ մեխանիզմ չկար սահմանված, թե ինչպես պետք է դիմել, բայց խնդիրը կայանում էր նրանում, որ մենք դատական ատյաններում այդպես էլ արդյունքի չհասնելով՝ փորձում էինք նաեւ այս ինստիտուտը կիրառել: Իհարկե, մենք ավելի շատ նպատակ ունեինք սրանով հիմնավորել այս խախտումների շարունակական բնույթը, քանի որ նախապատրաստվում էինք Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

- Դուք ինքնաբացարկի միջնորդություն պետք է ներկայացնեիք, սակայն չլսվեց, թե այսօր ինչ պատճառով չներկայացրիք:

- Ալիկ Բանդուրյանի հանձնարարությամբ ինքնաբացարկի միջնորդություն չեմ ներկայացրել: Ինչպես գիտեք պաշտպանը պարտավոր է գործել ի շահ պաշտպանյալի, եւ ըստ էության, նրա հանձնարարությունները քրեական գործի նյութերի հետ կապված պարտադիր են փաստաբանի համար: Այս դեպքում Ալիկ Բանդուրյանը հանձնարարեց, որպեսզի ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնեմ:

- Դատաքննություն այսօր ավարտվեց, ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, բացթողումներ տեսնո՞ւմ եք:

- Ըստ էության, ակնհայտ բացթողումներ չեմ տեսնում, խնդիրը հիմնականում մեր վերջին միջնորդությունների հետ էր կապված, երբ դատարանը մերժեց ապացույցների մի մասն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը: Դրանց հետ կապված են հիմնական խնդիրները, քանի որ այդ փաստաթղթերի առկայության պայմաններով է, որ դատարանը պետք է ապացույցների օրինականության հարցը կարողանար քննության առարկա դարձնել: Հիմնական խնդիրն այդտեղ եմ տեսնում: Մենք մեր ճառում շատ մանրամասն կերպով կհիմնավորենք ինչպես այդ հեռախոսազանգերի՝ գաղտնալսումների, ներքին դիտումների որպես ապացույց անթույլատրելիությունը: Բայց նույնիսկ այդ ապացույցը թույլատրելի լինելու պարագայում չի հիմնավորում մեղադրանքը:

- Այսինքն, կարծում եք՝ ձեր պաշտպանյալի դեմ բավարար ապացույցներ չկա՞ն:

- Միանշանակ չկան եւ եթե նույնիսկ այս ապացույցները համարենք բավարար ապացույց, ապա դրանցում առկա փաստական տվյալները որեւէ պարագայում չեն կարող վկայել այն մասին, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են եւ առկա են:

- Ձեր պաշտպանյալի մասով միակ ապացույցը գաղտնալսումնե՞րն են:

- Բացառապես գաղտնալսումն է: Իսկ այստեղ մենք մի քանի խնդիր ունեինք, նախ ինքը ապացույց չի կարող հանդիսանալ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բացի այդ առկա են մի շարք էական խախտումներ այդ գաղտնալսման գործընթացի հետ կապված, որոնք ինքնին այդ ապացույցն անթույլատրելի են դարձնում, ավելին մենք չենք կարողանում վիճարկել այդ ապացույցը:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից, ինչ եք կարծում՝ ի վերջո մեղադրական դատավճիռ կկայացվի՞, թե արդարացման:

- Ես գտնում եմ, որ օրենքի տեսանկյունից, առկա ապացույցների տեսանկյունից մեղադրանքը չի հիմնավորվել եւ միանշանակ ենթակա է արդարացման: Հակառակ պայմաններում, եթե այս ապացույցներն օրինական եւ բավարար համարվեն անգամ դատարանի կողմից, դրանք խոսում են կամ վկայում են առավել ցածր վտանգավորություն ունեցող արարքի մասին, այսինքն՝ առնվազն արարքը պետք է վերաորակվի առավել նվազ հանցագործությամբ, որի մասին ավելի մանրամասն մեր ճառում կնշենք:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Տպել
10927 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց