Երևան
16 °C
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ ավարտվել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն, Թրամփը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը, հայտնում է Ազատությունը:
Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: «Կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք:
Ասուլիսում նա անդրադարձել է նաեւ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբեւէ չի միջամտել եւ չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին:
Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»:
Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին: «ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ կողմերը գիտեն համագործակցության արժեքը:
Թրամփը նաեւ հիշեցրել է, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ: «Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,- ասել է Թրամփը:
Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը: «Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է»,- կատակով ասել է Պուտինը եւ մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Այնուհետեւ Պուտինի հետ հանդիպման մասին Թրամփը խոսել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, Հելսինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ արդյունքներ»:
«Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել է Թրամփը: «Մենք երկարատեւ եւ շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը եւ խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոք լավ հետեւությունների»,- հավելել է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետեւություններից մեկը վերաբերում է Իսրայելին:
ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթնաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել է Թրամփը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնահատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ուժեղ հատկությունները: «Նա Բիբիի (Բենիամինի) մեծ երկրպագուն է, նա շատ է օգնում նրան եւ այսուհետեւ էլ կօգնի, ինչը շատ լավ է մեզ բոլորիս համար»,- կարծում է Միացյալ Նահանգների նախագահը՝ չճշտելով, թե ինքը կոնկրետ ինչ նկատի ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով, երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը 2016-ի թվականի ընտրություններից հետո ավարտվել է: Նշենք նաեւ, որ դա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից հետո:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ