Մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն. Կարեն Պետրոսյան

Արդեն տեւական ժամանակ է՝ ստեղծվել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը՝ ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Նախաձեռնությունը մի քանի անգամ բողոքի ցույցեր է կազմակերպել: Ուրբաթ օրը նախաձեռնության կազմակերպած հերթական ցույցի ժամանակ քահանաների հետ կրկին անգամ վիճաբանություն է եղել: Իսկ շաբաթ օրը նախաձեռնությունը փակել էր կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը: ՀԺ-ն զրուցեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի հետ՝ պարզելու համար նախաձեռնության հիմնական պահանջները եւ նպատակները: Ի դեպ, Կարեն Պետրոսյանը հանդիսանում է նաեւ «Կոմպաս» ՀԿ-ի ձեռներեցության պատասխանատուն, ինչպես նաեւ վերջերս դարձել է Գյումրու ԵՊՏՀ մասնաճյուղի տնօրենը:

- Պարոն Պետրոսյան, ուրբաթ առավոտյան հերթական անգամ ցույց էիք կազմակերպել՝ ընդդեմ Գարեգին Բ-ի, իսկ շաբաթ օրը փակել էիք նրա ավտոմեքենայի ճանապարհը, մանրամասներ կներկայացնե՞ք, թե ինչ եղավ:

- Ամբողջ հարցն այն է, որ Մայր Աթոռը՝ ի դեմս Գարեգին Գեղարդագողի եւ իր կլանի, սկսեցին ստեր եւ կեղծիքներ տարածել ամբողջ էլեկտրոնային հարթակում` ԶԼՄ-ների միջոցով, եւ մենք արդեն առավել քան վստահ ենք, որ իրենք նաեւ տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ են որոշ ԶԼՄ-ների հետ, նամանավանդ հին իշխանության հայտնի ԶԼՄ-ների տիրակալների հետ:

Ոստիկանությունը դեպքերի մասին հայտարարություն չի անում, բայց իրենք կեղծ ինֆորմացիա են սկսում տարածել: Օրինակ` թմրանյութի հանգամանքը, երբ որ ոստիկանությունը որեւէ բան չի ասել եւ դեռ  փորձաքննությունը չի էլ սկսվել կամ ավարտվել, եպիսկոպոս կոչված՝ ասում է, որ թմրանյութի ազդեցության տակ ենք մտել եւ դա իրենց ասել է ոստիկանությունն` ըստ իր խոսքի:

Այսինքն, իրենք ոստիկանությանը վատ իրավիճակի մեջ են դնում եւ ոստիկանության բերանով, որ դեռ նախաքննությունը չի ավարտվել, իրենք շահարկում են ոստիկանությանը: Նույն կերպ էլ մնացած բոլոր հանգամանքներում, օրինակ` «Կոմպաս» հետազոտական կազմակերպությունը, Բաց հասարակության ինստիտուտի միջոցներով գումար էր ստացել՝ Շիրակի բյուջեն հետազոտելու, թվայնացնելու եւ հրապարակելու համար: Ամբողջ այդ հոգեւորականները սկսում են տարածել, որ մենք համասեռամոլության հետ կապ ունենք, չգիտեմ ինչերի հետ կապ ունենք: Այսինքն, այսպիսի փակ համակարգ են իրենք ստեղծել:

Մենք գնացել էինք այնտեղ, որ ասենք, որ դեմ ենք այս բռնապետությանը, այս կոռուպցիոն սխեմաներին եւ ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն տարածելուն, որովհետեւ քիչ ԶԼՄ-ներ են մեզ լուսաբանում` իրենց թեթեւ ձեռքով: Իրենք արդեն ինչ ուզում են, անդրադառնում են, մենք փաստաբաններ ենք վերցրել, որպեսզի բոլոր հրապարակումները իրավական գնահատականի արժանանան:

Մենք ներկայացնում էինք փաստերը, որ  Գարեգին կաթողիկոս Գեղարդագողը Գեղարդն է գողացել, կին երեխա, ունի, որը կարգին դեմ է, բիզնեսներ ունի, տարբեր ներկրման սխեմաների մեջ ինքը կա:

Տարբեր տարիներին հոգեւորականները իրենց փաստերով մեղադրել են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ լինելու, ինքնագործունեության համար: Այսինքն, ինքը ստեղծել է կոռուպցիոն բռնապետական համակարգ, որը մեր երկրի փիլիսոփայությունից դուրս է:

Մեր վարչապետը, որը ժողովրդի կողմից այդքան սիրելի է, այդքան տանջվում է, որ այս համակարգերը չլինեն, բայց մեր անկախ Հայաստանի սրտում մի հատ գերկոռումպացված համակարգ կա:

- Ի՞նչ եք պատրաստվում առաջիկայում ձեռնարկել, մինչեւ վերջ պատրաստվում եք գնալ, որ հասնեք Գարեգին Բ-ի հրաժարականի՞ն:

- Անշուշտ, կաթողիկոսը, ով կին, երեխաներ ունի, ով ստեղծել է բռնապետական համակարգ, ով կարող է քրիստոնյաների գրպանը թմրանյութ գցել`իրենց ասածով եմ ասում, ով այսքան լկտի ստի եւ կեղծիքի մեջ է, ինչպե՞ս նա կարող է արդարության եւ միաբանության երաշխավոր լինել:

Ինքը եղել է Սերժ Սարգսյանի կաթողիկոսը, որովհետեւ ընտրությունները դեռ չհրապարակված, ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, նա վազում եւ շնորհավորում է Սերժ Սարգսյանին: Սա ի՞նչ է, եթե ոչ ընտրության արդյունքների վրա ազդեցություն եւ լեգիտիմացում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, այսպես եմ հասկանում, ո՞ւր էր այդ Գարեգին Բ-ն Մարտի 1-ին:

- Տեր Կորյունին կարգալույծ անելու հարցն ի՞նչ եղավ:

- Կաթողիկոսը հերթական շանտաժին գնաց, ասեց, որ հանձնաժողովը իրեն կարգալույծ է հռչակել, բայց ինքը 1 շաբաթ ժամանակ է տալիս, որ ուղղվի: Այսինքն, կաթողիկոսը բառացի ասում է՝ ես թքած ունեմ հանձնախմբի որոշման վրա, ես բռնապետ եմ եւ կարող եմ ներում շնորհել: Այսինքն, ասում է՝ օրենքը ոչ թե եկեղեցու կարգն է այլ ես, կուզենամ 1 շաբաթ ժամանակ կտամ, չեմ ուզենա՝ չեմ տա: Նա վերջնագրով է խոսում իր զավակների հետ եւ սա ծայրագույն բռնապետական համակարգի դրսեւորում է:

- Իսկ ինչո՞ւ շարժումը դեռ այդքան մեծ ակտիվություն չի առաջացնում, ինչո՞ւ են շարժման անդամներն այդքան քիչ:

- Ես ձեզ հավաստիացնում եմ, որ անչափ շատ են դժգոհողները: Միայն մեր ֆեյսբուքյան էջը, որը մենք այդքան էլ շատ չենք տարածում, այսքան կարճ ժամանակում արդեն ունի մոտ 8 հազար հետեւորդ, սա քիչ թիվ չէ: Ավելին ասեմ, ես ինքս Գյումրիից եմ եւ չի եղել մինչեւ օրս մի մարդ, որ ինձ չողջունի եւ չասի՝ դրա քոքը կտրեք այս երկրից, դա այս երկրի համար չարիք է: Այդպես է մտածում ՀՀ բնակչության 90 տոկոսը:

- Մի քանի օր առաջ իրականացրած ձեր ցույցի ժամանակ մենք տեսանք, որ դուք քահանաներին վիրավորում էիք, մասնավորապես ասում էիք՝ «կթրաշեմ քեզ»:

- Մեր կողմից քահանաներին վիրավորանք չի եղել: Դա ընդունված պրակտիկա է հայ եկեղեցու մեջ, այն քահանաները, ովքեր չեն որդեգրի քահանայի կեցվածքը, չեն լինի այն տեսակը, որը մատնանշված է Սուրբ գրքում, նրան թրաշել են: Այսինքն, իր մորուքից կտրել են, ցույց տալով, որ այս քահանան խարան ունի իր վրա եւ չի համապատասխանում հոգեւորականին ներկայացվող պահանջին: Դա վիրավորանք չէ, սա ուղղակի իրենց սթափության կոչ է:

- Սոցցանցերում խոսվում է, որ «Կոմպաս» ՀԿ-ն, որտեղ դուք աշխատում եք, ֆինանսավորում է ստանում եվրոպական կազմակերպություններից, որոնք էլ դրդում են, որ նմանատիպ ցույցեր կազմակերպեք, դա ճի՞շտ է:

- «Կոմպաս» կազմակերպությունը գիտահետազոտական կազմակերպություն է, որն իրականացնում է ծրագրեր, այդ թվում նաեւ դրամաշնորհային: Մենք դրամաշնորհներ ստացել ենք ե՛ւ ՀՀ բյուջեից, ե՛ւ միջազգային տարբեր կազմակերպություններից:

Մենք 3 ուղղություն ունենք եւ մեր բոլոր հետազոտությունները եւ գործունեությունը 3 ուղղության մեջ է, դա համայնքային զարգացումն է, գործարարության զարգացումն է եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն են: Այսինքն, մենք բացառապես այս 3 ուղղության մեջ ենք մեր գործունեությունը կազմակերպել եւ որեւէ անգամ մենք մեր առաքելությունից չենք շեղվել: Ավելին ասեմ՝ «Կոմպաս» գիտահետազոտական կազմակերպությունը Հայաստանում գործող միակ հասարակական կազմակերպություններից է, որը հրապարակային հայտարարել է, որ իր արժեհամակարգը քրիստոնեական է:

- Ո՞րն էր պատճառը, որ հենց այս շրջանում սկսեցիք պահանջել կաթողիկոսի հրաժարականը:

- Մենք քաղաքացիական հասարակություն ենք եւ մենք ասում ենք, որ առողջ մարմնում չի կարող լինել ոչ առողջ հոգի: Այն պետությունը, որ մենք հիմա կերտում ենք, ունենք սիրված իշխանություն, բայց մենք ամաչում ենք, որ ունենք բռնապետական հոգեւոր իշխանություն այդ համակարգում: Ինքը ստեղծել է խիստ կլանային համակարգ: Չկա աշխարհում մի եկեղեցի, որտեղ մի փոքր գյուղից 5 եպիսկոպոս լինի, իսկ հիմա կաթողիկոսի գյուղը` Ոսկեհատը, տվել է 5 եպիսկոպոս: Էջմիածնի դիվանապետը` Արշակ եպիսկոպոսը, Ոսկեհատ գյուղից է, իր եղբայր` Եզրասը, Ոսկեհատ գյուղից է, որն աշխարհի ամենամեծ թեմերից մեկի առաջնորդն է:

Անգլիայի թեմի առաջնորդը` Հովակիմ սրբազանը, նորից իր համագյուղացին է: Իր քրոջ որդին` Մկրտիչ սրբազանը, նույնպես այդ գյուղից է: Շատ նաեւ աբեղաներ, վարդապետներ, քահանաներ ունենք այդ գյուղից: Այսինքն, հիմա ստացվում է իրավիճակ, որ մեր երկիրը, որը հիմա կերտում ենք` կլանային համակարգ կա: Փաստերի հանգամանքը այնքան շատ է, որ մենք ստիպված եղանք դրանք համադրել: Նույնիսկ Երուսաղեմի պատրիարքը ասաց, որ Գարեգին Բ-ն եւ լուսավորչական գահը անհամատեղելի են: Այսինքն, մեր հոգեւոր առաջնորդը պետք է լինի արդարության երաշխավորը, մինչդեռ այսօրվա հոգեւոր առաջնորդը ճիշտ հակառակն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11312 դիտում

Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն

Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա

3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան

Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա

ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են

Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան

Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ

Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր

Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին

Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին

Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն

System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան

System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP

Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է

Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն

Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար

Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է

Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն

Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը

Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած