Օյունջյանը չի կարող սպասել. Ժողգործիքների տարածքը Գյումրու ավագանին հատկացրեց բարերարին

11/07/2018 schedule18:25

Գյումրու ավագանին այսօր կողմ քվեարկեց վիճահարույց մի հարցի, որը վերջին օրերին ամենաքննարկվողն ու սկանդալայինն էր: Խնդիրը կապված էր Ժողգործիքների պետական նվագախմբի դրսում հայտնվելու հնարավոր վտանգի հետ: Նվագախումբն այժմ զբաղեցնում է Գյումրու Մհեր Մկրտչյան 47/6 հասցեում գտնվող շինությունը, որը «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը խնդրել է իրենց անհատույց օգտագործման տրամադրել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց՝ լավ կլինի, որ ավագանին հարցին կողմ քվեարկի, քանի որ դոկտոր Հովհաննես Օյունջյանն այդ նոր հասցեում համերգասրահ կառուցելու նպատակ ունի: 3 մլն դոլարի ներդրմամբ հսկա շենք է կառուցվելու:

«Օյունջյանի կամեցած տարածքը հարակից է հիմնադրամի նախկինում իրականացրած այլ նախագծերին՝ «Վարդուհի» արվեստի, «Աղավնի» արհեստի դպրոցներին եւ «Օյունջյան» դպրոց-վարժարանին: Տարածքը, եթե տրամադրվի հիմնադրամին, նվագախումբը դրսում չի մնա»,- վստահեցրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս հարցում Շիրակի մարզպետարանի դիրքորոշումը ներկայացրեց նաեւ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:

«Նախքան տարածքը «Օյունջյան» հիմնադրամին տրամադրելը, պետք է Գյումրու Ժողգործիքների պետական նվագախմբի համար ձեռք բերվի նոր շենք եւ այն կահավորվի համապատասխան ձեւով: Հիմնական պահանջը կապված է ակուսիտիկայի հետ: Մինչեւ այս պայմանը չկատարվի նվագախումբը չի տեղափոխվի, շինարարություն չի սկսվի: Դա մարզպետարանի սկզբունքային դիրքորոշումն է: Այս փուլում մարզպետարանը զբաղված է նոր շենք գտնելու հարցով, որից հետո այն վերանորոգվելու, կահավորվելու է: Դրանից հետո նոր հիմնադրամը կկարողանա շինարարությունը սկսել»,- ասաց Վարդան Գրիգորյանը:Նոր շենքը «Օյունջյան» հիմնադրամն է ձեռք բերելու, բայց այն պետք է նվագախմբի սրտով լինի, այսինքն՝ գործունության համար խնդիրներ չառաջացնի: Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ ասաց՝ եթե նվագախմբի տնօրենը գտավ, որ տրվելիք շենքը բավարար պայմաններ ունի եւ ընդունելի է իրենց համար, նոր կտեղափոխվեն, այլապես հնարավոր կլինի որեւէ բան դեմ տալ նվագախմբին եւ ասել՝ գնացեք, յոլա գնացեք: Նման բան չպետք է թույլ տալ:Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ խնդիրներ չեն առաջանալու: Մի շենք արդեն գտել էին, սակայն ակուստիկ առումով պիտանի չի եղել, հրաժարվել, նորի որոնումն են սկսել: Բայց մինչ այդ բոլորին մեծ խնդրանք ուներ Սամվել Բալասանյանը: Ասաց՝ բերեք հուլիսի 13-ին դոկտոր Օյունջյանի ուզած տարածքում հիմքը փորենք, որ իր աչքով տեսնի իր բարեգործությունն իրականացվում է, ինքը, հասկանում եք, սպասելու ժամանակ չունի: Ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ ավելացրեց՝ դե, հասկանում եք, բնական տեսակետից: Նշենք, որ դոկտոր Հովհաննես Օյունջյանը վատառողջ է: Գյումրիում հուլիսի 13-ին նախատեսվում է տոնել նրա 98-ամյակը:Բայց որ հիմքը փորվի, շինարարությունը չենք սկսի, դահլիճում իրար խառնված մարդկանց հանգստացրեց Սամվել Բալասանյանը: Ուղղակի փորենք, այդ արարողությունը բարերարը տեսնի: Երբ դահլիճը հանդարտվեց, անակնկալ ձեւով Սամվել Բալասանյանը շարունակեց իր խոսքը, թե եթե հիմքը փորեն ու այդ ժամանակ նվագախմբի համար նոր շենքը գտնվի, չի բացառվում, որ ժողգործիքներին խնդրեն՝ այլ վայր տեղափոխեն, մինչեւ եւ իրենց շենքը պատրաստ լինի եւ նոր համերգասրահը: «Միանգամից երկու հարց կլուծենք»,- ասաց Սամվել Բալասանյանը:

«Գյումրին տխուր փորձ ունի «Օյունջյան» հիմնադրամի ներդրումների հետ կապված»,-բոլորին հիշեցրեց Լեւոն Բարսեղյանը: Ուղիղ 11 տարի առաջ մարզպետը որոշեց, որ այժմյան «Օյունջյան» դպրոց-վարժարանին հարակից մասնաշենքը պետք է հատկացնի հիմնադրամին՝ բարեգործական միջոցառումների համար: Այդ շենքում տեղավորված էր տպարանը, «Կումայրի» թերթը, նախկին «Բանվոր» թերթը, որոնք գործում էին 1920 թվականից ի վեր: Դատ-դատաստանով, ԴԱՀԿ-ն քանդեց այդ 2 շինությունը, եւ հիմա Գյումրին չունի տպարան եւ չկա այդ թերթը: Փոխարենը կան «Վարդուհի» արվեստի եւ «Աղավնի» արհեստի դպրոցները: Բարեգործությունը լավ բան է, բայց պետք չէ, որ այն տեղի ունենա քաղաքի այլ մշակութային արժեքների հաշվին:

Տպել
2460 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել