Բաքվին զենք մատակարարած սլովական ընկերության ղեկավարը խնդիրներ է ունենալու. ԵՀՄՖ

Ի պատիվ ՀՀ ԱԳ նոր նախարարի՝ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ կատարվեց ճիշտ քայլ եւ արձագանք ստացավ ԵՀՄՖ-ի տեղեկատվությունն առ այն, որ Չեխիան եւ Սլովակիան կատարել են խայտառակ գործարք՝ զինելով Ադրբեջանին Հայաստանի դեմ նախատեսված խիստ մահաբեր ռազմական տեխնիկայով: Այս մասին ասված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի տարածած հայտարարության մեջ: 

«Օրերս սլովակյան ԶԼՄ-ներում հայտնվեց Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպանի հետ հարցազրույց, որը ծառայեց իր նպատակին. Ադրբեջան զենք մատակարարած ընկերության («MSM Group» եւ «Czechoslovak Group») ղեկավարն ու սեփականատերն՝ ազգությամբ չեխ Յարոսլավ Ստռնադը, անկասկած մեծ խնդիրներ է ունենալու, քանի որ Եվրամիության երկրների համար խստիվ արգելված է Ադրբեջանին զենք վաճառելը: Ստռնադը կատարել է լուրջ հանցագործություն՝ մահաբեր զենք վաճառելով Ադրբեջանին եւ գործարքը թաքցնելու նպատակով կեղծել զենքի մատակարարման ուղին՝ վերջնական օգտագործող (end user) ներկայացնելով Իսրայելին: 

Իրականում, Ալիեւների կլանին պատկանող հսկայածավալ բեռնատար ինքնաթիռներն ավելի քան 40 անգամ ընդամենը մի քանի ժամանոց վայրէջքներ են կատարել Թել Ավիվում եւ անմիջապես թռել Բաքու: ՀՀ ԱԳՆ-ի հետեւողական աշխատանքի դեպքում այս խաբեությունը շատ թանկ է նստելու եւ՛ Բաքվի եւ՛ Թել Ավիվի եւ՛ Պրահայի եւ՛ Բրատիսլավայի գործարքը կազմակերպողների վրա:

Հատկապես, պատասխանատվության պետք է ենթարկվեն Սլովակիայի ԱԳ եւ էկոնոմիկայի նախարարները կեղծ արտոնագիր ստորագրելու համար, Իսրայելի կողմից գործարքին մասնակից ընկերությունն ու պատկան մարմինները եւ ամենակարեւոր հանցագործը՝ «Czechoslovak Group»-ի նախագահ եւ սեփականատեր պարոն Յարոսլավ Ստռնադը»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
3916 դիտում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎՈՂ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին

Ջրամբարի մոտ մետաղ սղոցելելու ժամանակ արձակված կայծից հրդեհ է բռնկվել. այրվել է 8 հա տարածք

Սառնարանների պահեստում օգոստոսի 19-ին բռնկված հրդեհն այսօր մարվել է (տեսանյութ)