Մեծ Սարիարի գյուղապետն օրենքը խախտել է, Շիրակի մարզպետարանի պատասխանատուն՝ լռել

10/07/2018 schedule22:40

Գյումրեցի Վահան Պողոսյանը բողոքով դիմել է ՀԺ-ի թղթակցին եւ պատվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում 2017-ի հուլիս ամսին ապօրինություն է կատարվել, ինչի մասին ինքը պատահաբար եւ նոր է իմացել: Խնդիրը կապված է հողատարածքների ձեռք բերման հետ: Ըստ Վահան Պողոսյանի, ինքը տասնյակ տարիներ հանդիսացել է Սարիարի այդ հողերի վարձակալը, քարերից մաքրել, նորմալ ցանքատարածություններ է դարձրել, պայմանագրային կարգով վարձակալել, մշակել է: 2017 թվականի ապրիլին, երբ լրացել է Վահան Պողոսյանի պայմանագրի ժամկետը, գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը նոր մրցույթ է հայտարարել, որի արդյունքները ճանաչվել են անվավեր եւ հայտարարվել է երկրորդ մրցույթը: Երկրորդ մրցույթին մասնակցել են Վահան Պողոսյանը՝ Գյումրիից ու եւս 4-ը՝ Սարիարից: Մասնակիցներից 3-ը մրցույթը շահել են բարձր գներով եւ դարձել այդ հողամասերի փաստացի տնօրինողները:  

Վահան Պողոսյանը, քանի որ մեկնարկային գներին մոտ արժեքով է շահած եղել մրցույթը, բնականաբար զրկվել է իր հողամասերը կրկին վարձակալելու հնարավորությունից եւ վերադարձել է Գյումրի: Ընդամենը մեկ ամիս առաջ, պատահական մի զրույցից իմացել է, որ մրցույթում հաղթած երեք մասնակիցներն էլ, ովքեր Սարիարի համար անտրամաբանական բարձր գներով էին հողակտորների տերերը դարձել, մրցույթի հաջորդ օրը գնացել գյուղապետարան եւ հրաժարվել են այդ հողամասերից: Վահան Պողոսյանն ասում է, ըստ օրենքի, գյուղապետը պարտավոր էր կրկին մրցույթ հայտարարել, ինչը չի արել:

«Գները շատ բարձր են եղել, էդ պատճառով հրաժարվել են: Գյուղապետը, օգտելով հանգամանքից, որ գյուղապետարանն այրվել է, հետքեր չկան, կոպիտ խախտում է կատարել, եւ 2017 թվականի հուլիսի 24-ին կայացած մրցույթը համարել է չկայացած: Այնինչ, նա պարտավոր էր 3-րդ անգամ Հայաստանի Հանրապետություն թերթում նոր մրցույթի հայտարարություն տար ու նոր մրցույթ լիներ: Բայց նման բան չի եղել: Ու քանի որ համայնքների խոշորացում էր գնում էդ ժամանակ, գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը այդ երեք անձանց շահած հողակտորները 30 անգամ ցածր վարձավճարով եւ կեղծ ձեւակերպումներով հոկտեմբերին հատկացրել է վերջիններիս ծնողներին ու բարեկամներին: Աբսուրդ գներ են, էդ հողամասերը հանձնել է 1 հա-ն 8000 դրամի սահմաններում, բայց էստեղ 6000 մետրը  160.000-ի են շահել: Էդ մարդկանց ինքը հողերը տվել է, որ իրա ուզած թեկնածուին՝ Թորգոմին պաշտպանեին, ձայն տային»,-պատմեց Վահան Պողոսյանը: Նրա պնդմամբ, Շիրակի մարզպետարանի Հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Զորիկ Խաչատրյանը կատարված ապօրինության ու  օրենքի խախտման մասին տեղյակ է, ուղղակի լռում է, քանի որ գյուղապետարանի հրդեհից հետո ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: «Սրանից տեղյակ է մարզպետարանի համապատասխան բաժինը, ոչ մի միջոց, սակայն, չի ձեռնարկում: Ինձ էլ ասում է՝ գրասենյակը այրվել է, փաստաթղթեր չկան, եթե ուզում ես՝ դիմի իրավապահ մարմիններին: Դա եղա՞վ, դա մարզպետարանի պատասխա՞ն է, այսինքն, բդի անպայման իրավապահ մարմինների միջոցով մեկս մյուսիս հետ խոսա՞նք: Հենց էդ Զորիկի բաժնի աշխատողն է էդ մրցույթին մասնակցել: Ու հիմա կարող է Զորիկ Խաչատրյանն իրա աշխատողին կանչել, հացնել՝ մրցույթը կայացե՞լ է, թե՝ ոչ: Իսկ եթե չի կարող, ապա ինչի համար էր նրան որպես ներկայացուցիչ գյուղ ուղարկել: Ի՞նչ է, սիրուն, սիմպատիչնի տղա է, ղրկե՞լ էր: Եվ, հետո, ենթադրենք գրասենյակն այրվել է, ուրեմն իրավունք ունին ամեն ինչ էնել, հա՞, ուրեմն որ այրվել է, հետք չկա, օրենքը ոնց ուզեն՝ կխախտեն, հա՞»:

Սարիարը հիմա խոշորացված Մարմաշեն համայնքի կազմում է: Վահան Պողոսյանն ասում է՝ նոր համայքապետին էլ է դիմել, բայց նա դիլետանտություն է անում, չեզոք դիրք է բռնել: Վահան Պողոսյանը, սակայն, հաստատակամ է, ասում է՝ մինչեւ վերջ պայքարելու է, որ նոր մրցույթ հայտարարվի, որին մարդիկ մանակցելու հնարավորություն ունենան: «Ով կհաղթի, հալալ է, թող հողը նրանը լինի, բայց ՝ օրենքով»,-ասաց Վահան Պողոսյան ու խնդրեց կատարվածի մասին տեղյակ պահել կառավարության անդամներին եւս: Վահան Պողոսյանը խնդրում է  համարժեք գնահատական եւ միջամտություն՝ կատարված կեղծիքն ու խարդախությունը բացահայտելու համար:

Տպել
3402 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը