Կոտրվում է կարծրատիպը, որ միայն աղքատների տղաներն են ծառայում, և ինչու է խանդում Պնախարարը

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից

Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնեց պարտադիր զինվորական ծառայության: Աշոտ Փաշինյանը ծառայության երկու տարին անցկացնելու է Արցախում: Այս իրադարձությունը երեկ լրատվամիջոցների լուսաբանման կարեւոր թեմաներից էր դարձել: Նախկինում, թեեւ եղել են դեպքեր, որ պաշտոնյաների որդիները մեկնել են պարտադիր ծառայության, սակայն, բանը չի հասել նրան, որ սեփական դիմումով ցանկանան ծառայությունն անցկացնել սահմանին, Արցախում: Մասնավորապես, եղել են դեպքեր, որ երկրի ղեկավարների որդիները ծառայել են Երեւանում, զորամասում ունեցել են առանձնասենյակներ եւ ցանկացած պահի տուն գնալու հնարավորություն են ունեցել՝ թիկնապահների ուղեկցությամբ:

Աշոտ Փաշինյանի՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու այս պարզ իրադարձությունը լրագրողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել միայն մեկ բանի համար՝ նախկինում լրատվամիջոցների հրապարակումները եղել են այս կամ այն պաշտոնյայի որդու բանակից խուսափելու եւ դա հիմնավորելու համար նրանց բերած կեղծ փաստարկների մասին: Նախորդ տարի հրապարակվեց բանակում չծառայած պաշտոնյաների եւ նրանց որդիների ցանկը, որը դարձավ քննարկման թեմա: Թեեւ այժմ էլ նոր կառավարությունում կան բանակում չծառայածներ, սակայն, երկրի թիվ մեկ դեմքի՝ վարչապետի որդու նման քայլը առիթ է, որ շատերը չխուսափեն պարտադիր ծառայությունից:

Հուլիսի 9-ին՝ առավոտյան 08:00-ի սահմաններում վարչապետի որդին Շնեգավիթի տարածքային զինկոմիսարիատում էր: Նա ներկայացրել էր համապատասխան  փաստաթղթերը եւ սպասում էր զինկոմի որոշմանը՝ կենտրոնական հավաքակայան գնալու մասին: Աշոտ Փաշինյանը մեր զրույցում նշեց, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն:

«Ես գնալու եմ առաջնագիծ, դիմում եմ գրել Արցախում ծառայելու, իսկ թե կոնկրետ որ զորամաս՝ վիճակահանությունից պարզ կլինի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Փաշինյանը։

Աշոտը չի կարծում, որ վարչապետի որդի լինելու հանգամանքը խանգարելու է իրեն կամ խոչընդոտելու է ծառայակից ընկերների հետ միջանձնային շփումներում։ Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իր ու մյուս զինծառայողների միջեւ տարբերություններ կլինե՞ն ծառայության մասով, վարչապետի որդին պատասխանեց. «Վստահ եմ, որ չէ»։

Բանակում առկա խնդիրներն էլ չի պատրաստվում գաղտնի պահել։ Կբարձրաձայնի՞ արդյոք բանակում այն խնդիրների մասին, որոնց ականատես կլինի, Աշոտ Փաշինյանն ասաց, որ ինքն իր կյանքի բոլոր իրավիճակներում, որտեղ խնդիրներ տեսնի՝ միշտ էլ բարձրաձայնելու է։ «Նույնն էլ բանակում է լինելու»,- նշեց նա։

Առավոտյան հայրն է մի քանի խորհուրդներ է տվել, սակայն Աշոտը չցանկացավ դրանք բարձրաձայնել, ասաց՝ անձնական է։ Նա նշեց, որ սիրած աղջիկ չունի, թե ում է ամենից շատ կարոտելու, պատասխանեց՝ որեւէ մեկին չի առանձնացնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որդուն զինվորական ծառայության ճանապարհելիս, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն երևույթները, որոնք Հայաստանում տարիներ շարունակ կապված են եղել զինվորական ծառայությունից խուսափելու հետ, այլեւս պետք է բացառվեն.

«Մեր ընտանիքում նման հարց չի էլ քննարկվել, անկախ նրանից՝ իմ ամուսինը պաշտոնյա կլիներ, թե՝ ոչ։ Որևէ ընտանիքում որդու՝ բանակից խուսափելու թեման, կարծում եմ, որ պետք է անգամ չքննարկվի»,- ասաց նա։

Վարչապետի տիկինը որդուն խորհուրդ է տվել զգոն և ընկերական լինել։ Աննա Հակոբյանը թե՛ իր որդուն, թե՛ մնացած զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն։ 

Երեկ կենտրոնական հավքակայանում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ շրջեց հավաքակայանում, իսկ հետո ճաշեց նորակոչիկների հետ: ՀԺ-ն վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք զինվորների ծնողները հետեւել են իր կոչին եւ այլեւս զորամասեր սնունդ եւ հագուստ չեն ուղարկում։ Վարչապետը պատասխանեց, որ իր կոչերը տեղ-տեղ արդյունք են տվել, բայց դեռ աշխատելու տեղեր կան։ Մեր մյուս հարցին՝ նաեւ իր որդին է մեկնում ծառայության, ի՞նչ զգացողություն ունի, վարչապետը պատասխանեց. «Հպարտություն եմ զգում»։

Հարցին՝ դժվա՞ր էր որդուց բաժանվելը, վարչապետը պատասխանեց՝ այնպես չէ, որ տղային ավելի քիչ է տեսնելու, քան սովորաբար է: Իսկ ինչպե՞ս է վերաբերվում, որ որդու բանակ զորակոչվելը հանրության նման լայն ուշադրությանն է արժանանում, պատասխանեց.

«Երեւի առաջին անգամ է, որ լայն ուշադրության է արժանում, եթե 10-րդը լիներ, հանրության առանձնակի ուշադրության չէր արժանանա»:

Մեր դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները չեն ծառայել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունները ստուգման փուլում են։

Նորակոչիկների հետ ճաշից հետո վարչապետը լրագրողների հետ զրույցում խոսեց զինվորների սննդի եւ հագուստի որակի մասին:

«Տարբեր տեղեկություն ենք ստացել, որ որոշ զորամասերում լավ է, որոշ զորամասերում խնդիրներ են առաջացել կամ քննարկման փուլում են, կադրային լուծում կգտնեն, եւ այն մարդիկ, ովքեր պատշաճ չեն կատարում աշխատանքը, լուծումներ կգտնեն»,- ասաց նա:

Խոսելով բանակում առկա կոռուպցիոն գործարքների եւ դրանց բացահայտման մասին՝ վարչապետն ասաց, որ կառավարությունը ոչ թե պլան է դրել, որ բանակում պետք է այսքան կոռուպցիա բացահայտվի, այլ կան ընթացակարգեր՝ քրեական, քրեադատավարական, ահազանգերի ստուգումների հետ կապված, ինչքան կբացահայտվի՝ կբացահայտվի, չի բացահայտվի՝ չի բացահայտվի:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Կենտրոնական հավաքակայանում տեսնելով, որ բոլորը տեսանկարահանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ամեն մի քայլը, լրագրողներին ասաց՝ վարչապետի որդու քայլը շատ գովելի է, բայց այդքան էլ ճիշտ չէ նման ուշադրությունը։

ՀԺ-ի դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են պարտադիր ծառայությունից եւ հիմա լրագրողների ու մյուս նորակոչիկների համար երեւույթն արտասովոր է, նախարարը պատասխանեց. «Միգուցե, բայց կա չափ»։

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք բացառում է, որ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնյաների որդիները չեն խուսափի ծառայությունից, նախարարը պատասխանեց. «Բացառում եմ, որ իմ իմացությամբ որեւէ մեկը կխուսափի»։

Հժ-ի դիտարկմանը, որ նախկինում պաշտոնյաների որդիները խուսափել են զինվորական ծառայությունից՝ արտոնյալ տարկետումներ ստանալով կամ կեղծ հիվանդություններ ստանալով, նախարարը հայտարարեց, որ առաջիկայում կվերականգնվի նրանց պարտադիր ծառայության իրավունքը, այժմ տարվում են աշխատանքներ։ Տոնոյանը նշեց, որ մի քանի օրից իր որդին եւս բանակ է մեկնելու։

Ի դեպ, պաշտպանության նախարարն օրվա ընթացքում եւս մեկ անգամ անդրադարձավ այն փաստին, որ ուշադրության կենտրոնում վաչապետին որդին է: Նրա այս հայտարարությունը սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել: Նկատենք, սակայն, որ վարչապետի որդու այս քայլը կոտրում է այն կարծրատիպը, որ բանակում ծառայում են միայն հարուստների եւ պաշտոնյաների որդիները:

Առաջիկայում Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, եւս մեկնելու է պարտադիր զինվորական ծառայության եւ երեկ լրագրողները պաշտպանության նախարարին տեղեկացրեցին, որ այդ իրադարձությունը եւս մեծ ուշադրությամբ են լուսաբանելու:

Տպել
5315 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է