Ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական. Թուրքիայում Էրդողանը կվերահսկի իշխանությունը միանձնյա

09/07/2018 schedule14:20

Հուլիսի 9-ին տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Այդպես, Թուրքիան խորհրդարանական կառավարման ձեւից պաշտոնապես կանցնի նախագահականին:

13 տարի է անցել այն բանից հետո, երբ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որի հիմնադիրը եւ առաջնորդը Էրդողանն է, բնակչության աջակցությամբ բանակցություններ է սկսել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու շուրջ, գրում է Deutsche Welle- ն: Այն ժամանակ թվում էր, որ երկրում ակտիվորեն զարգանում էր ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը: Բայց այժմ Թուրքիան պատրաստվում է իր էլ ավելի ավտորիտար, իսլամիստ եւ ազգայնական նախագահին իշխանության աննախադեպ լիարժեքությամբ օժտել: Երբ խորհրդարանը կորցնի իշխանությունը գործադիր իշխանության նկատմամբ, Էրդողանը միանձնյա կերպով այն տնօրինելու իրավունք կստանա: Եվ դատավորներ նշանակելու իր իրավասության շնորհիվ նա կկարողանա վերահսկել նաեւ արդարադատության համակարգը:

Էրսին Քալայսոօղլուն Թուրքիայում՝ Սաբանջի համալսարանի քաղաքական կենտրոնից, նշում է, որ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է փոխվելու կառավարման համակարգը: «Մինչեւ հիմա բանավեճեր են ընթանում այն մասին, թե ինչ տեսք կունենա համակարգն ընդհանուր առմամբ: Իսկ մինչ այդ ո՛չ հասարակությունը, ո՛չ քաղաքական գիտնականները ճշգրիտ մանրամասներին տեղյակ չեն»,- կարծում է Քալայսօղլուն: Էրդողանը պարբերաբար շեշտում է, որ նախագահական կառավարման ձեւը գոյություն ունի նաեւ այլ ժողովրդավարական երկրներում: Սակայն Թուրքիայի նոր քաղաքական համակարգը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ-ում գոյություն ունեցող կամ, այսպես կոչված, կիսանախագահական հանրապետությունից, որը գոյություն ունի Ֆրանսիայում: Այդպես, ԱՄՆ նախագահը Կոնգրեսը լուծարելու իրավունք չունի: Իսկ Էրդողանը, ընդհակառակը, կարող է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել: Ֆրանսիայում խորհրդարանն է նշանակում սահմանադրական դատարանի անդամներին: Նոր Թուրքիայում դա կանի նախագահը:

Էրսին Քալայսօղլուն մատնանշում է Թուրքիայի նախագահի կառավարման համակարգի ինքնակալ նշանները. «Ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական համակարգերում գոյություն ունի ձեւավորված քաղաքացիական հասարակություն: Մեզ մոտ այն չկա»: Բացի այդ, Էրդողանը ապագայում կկարողանա պարբերաբար օրենքին հավասար նախագահական հրամանագրեր արձակել՝ շրջանցելով խորհրդարանը: Մինչեւ հիմա նա կարող էր դա անել միայն արտակարգ դրության պայմաններում, որը, ի դեպ, դեռ ուժի մեջ է: Միեւնույն ժամանակ, Էրդողանը ցանկացած ժամանակ կարող է դատավորներին զրկել իրենց լիազորություններից: Այսպիսով, քիչ հավանական է, որ դա անկախ եւ անկողմնակալ արդարադատությամբ նախագահական համակարգ կլինի, կարծում են փորձագետները: Քաղաքագետ Դողու Էրգիլը կիսում է իր գործընկերոջ՝ Քալայսօղլուի մտահոգությունները: Էրգիլը կարծում է, որ ժողովրդավարության համար այսքան կարեւոր իշխանության ճյուղերի բաժանումը եւ անկախ դատարանը փաստացիորեն վերացվել են:

Բաց է մնում նաեւ հարց, կնպաստի արդյո՞ք «Ժողովրդական դաշինքը», որը Էրդողանի կուսակցությունը ձեւավորել էր Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) հետ, երկրում լարվածության նվազմանը: Շատերը մտավախություններ ունեն, որ ԱՇԿ-ի կոշտ դիրքորոշումը քրդական հարցում եւ դրա կողմից որոշ ժողովրդավարական արժեքների ժխտումը կարող է էլ ավելի խիստ ազգայնական մթնոլորտ ստեղծել Թուրքիայում: Էրդողանը ԱՇԿ-ն պետք է խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Այս իրավիճակը կարող է ծանր խոչընդոտ ստեղծել քրդական խնդրի խաղաղ լուծման համար եւ, հետեւաբար՝ նաեւ ԵՄ կանոններին համապատասխանելու համար: Չափազանց կարեւոր հարց է նաեւ, թե ինչպես են զարգանալու Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ:

1999 թվականին Թուրքիան դարձավ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածու: 2005 թվականի հոկտեմբերի 3-ին սկսվեցին բանակցությունները Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ: Թեպետ վերջին 13 տարվա ընթացքում այս հարցում մեծ առաջընթաց չի արձանագրվել: Երկու տարի առաջ արտակարգ դրություն մտցնելուց հետո բանակցությունները փաստացիորեն դադարեցվել էին: Եվրոպական պառլամենտի՝ Թուրքիայի հարցով խոսնակ Կաթի Պիրին կողմ էր հանդես եկել այս երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցմանը: Քանի դեռ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները բացարձակ սառեցման վտանգի տակ են, Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների համար նույնպես պատմության ամենադժվարին ժամանակաշրջաններից մեկն է: Դրանք միանգամից մի քանի վիճահարույց հարց են բարդացնում:

Այդպես, Ֆեթուլահ Գյուլենը, ում Էրդողանը մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձ կատարելու համար, ապրում է Միացյալ Նահանգներում: Վաշինգտոնը Սիրիայում համագործակցում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ, որոնց Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն են համարում: Բացի այդ, Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի դեմ լինելուն, մտադիր է Ռուսաստանից S-400 ռուսական հակաօդային համակարգեր գնել: Այս ամենն ամերիկա-թուրքական հարաբերությունները փակուղու է հասցրել: 

Քաղաքագետ Դողու Էրգիլն այս կապակցությամբ հիշեցնում է Թուրքիայում վերջերս անցկացված հարցումը. այս երկրի բնակչությունն ԱՄՆ-ին ավելի վատ է վերաբերվում, քան Իրանին: Թուրք հասարակության մեջ հակաամերիկյան եւ հակաեվրոպական տրամադրություններն ավելի ու ավելի են տարածվում, նույնիսկ՝ անկախ Էրդողանի քաղաքականությունից:

Տպել
1677 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց