Երևան
12 °C
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը:
Նադեժդա Սարգսյանին հրաժեշտ տալու եւ դստերը՝ երգչուհի Էմմիին զորակցելու էին եկել ինչպես Հայաստանից այնպես էլ արտերկրից` նրանց ընկերները, Նադեժդա Սարգսյանի ուսանողները, արվեստի գործիչներ եւ այլոք: Երգչուհու արվեստագետ ընկերները խորը վշտով ու ափսոսանքով պատմում էին Նադեժդա Սարգսյանի բնավորության յուրահատուկ գծերի, վերջինիս ուժեղ ու վառ անհատականության մասին:«Ամեն անգամ նվիրյալ ընկեր կորցնելը բավական դժվար է եւ ամեն անգամ այսպես, երբ նրանց վերջին ճանապարհին ենք ներկա լինում, ապշում ենք, որովհետև ժամանակներն աստիճանաբար հեռու են գնում մեզանից՝ իրենց հետ տանելով շատ բան՝ ոչ միայն մարդկանց, այլ նաև ժամանակը: Նադեժդա Սարգսյանի բացը շատ մեծ է, կուզեմ, որ շուտ լրացվի այդ բաց տեղը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը:
Վերջինս նշեց, որ միշտ առավել գնահատել է Նադեժդա Սարգսյանի քաղաքացիական դիրքորոշումը, նրա մարդ տեսակը. «Նա ստեղծեց դպրոց եւ հարյուրավոր երեխաների ճանապարհ ցույց տվեց դեպի արվեստ»:Երգչուհի Ալլա Լևոնյանն ասաց, որ այնքան էլ մտերիմ չի եղել, սակայն որպես խարիզմատիկ երգչուհի եւ ավագ կոլեգա միշտ հարգանք է տածել Նադեժդա Սարգսյանի նկատմամբ. «Հաճախակի ենք առիթ ունեցել հանդիպել, բայց ընկերություն, մտերմություն չի եղել, պարզապես երկկողմանի հարգանք միմյանց նկատմամբ եւ՛ մարդկայնորեն եւ՛ որպես երգչուհիներ: Թող տգեղ չհնչի, բայց մահն էլ է դարձել սովորական բան, կան մարդիկ, որոնց չես պատկերացնում, որ այլևս չկան, Նադեժդա Սարգսյանն այդ մարդկանց թվում էր: Շատ լուրջ կերպար՝ իր ամբողջ հմայքով, մարդկային տեսակով, երաժշտության մեջ իր ունեցած ուրույն տեղով: Ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց ինքը իր տեսակի մեջ երևի թե եզակի էր»,- ասաց Ալլա Լևոնյանը:Նադեժդա Սարգսյանի հետ անչափ մտերիմ Արթուր Գրիգորյանը, որն այս օրերին վատառողջ է՝ չկարողացավ անգամ նորմալ խոսել: Ասաց, որ այս ընթացքում անընդհատ Նադեժդա Սարգսյանի կողքին է եղել, տեսել, թե ինչպես է տանջվում եւ դա անչափ ցավալի է վերհիշելը: Վերջինս տխուր ժպիտով պատմեց, թե ինչպես է Նադեժդա Սարգսյանն իր մահվան մասին խոսելիս կատակել, ասել. «Ինձ նախշուն բաջի»-ի տակ կհուղարկավորեք»: «Չէր դիմանում էլ, ասում էր՝ մի բան արա, ասում էի՝ ինչ անեմ, համբերի, քո վախտն էլ կգա: Հիշում եմ, ասաց՝ ինձ լավ կթաղես»,-պատմեց Արթուր Գրիգորյանը:Ներկաներից շատերը, որոնք Էմմի կողքին էին ողջ ընթացքում, ասացին, որ ամեն կերպ աջակցելու են նրան եւ ուժ են տալու, որպեսզի դիմանա:Եգոր Գլոմովը Նադեժդա Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, սակայն առավել մտերիմ ընկեր է նրա դստեր՝ Էմմի հետ. «Ինձ թվում է՝ այսօր ամենադժվարը Էմմիի համար է. Էմմի մոտ եմ եկել»:
Տեսանյութ՝
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ