Ջավախքում վերաօծվեց հերթական հայոց եկեղեցին

2018 թվականի հուլիսի 1-ին, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց 1865 թվականին կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին: Այս մասին հայտնում են armenianchurch.ge-ին։

Եկեղեցու առաջին վերանորոգությունը կատարվել է դեռեւս անցյալ դարի 90-ական թվականների վերջերին, տեղացի Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Տարիներ անց   գյուղի բնակչությունը բավարար չնկատելով եղած վերանորոգությունը, միավորվեց եւ բարերարներ Ստեփան Ուզունյանի, Ղազար Միրանյանի եւ համայնքի ուժերով ամբողջությամբ վերանորոգեց տաճարը, բարեկարգեց եկեղեցու շրջապատը, պատրաստեց հայկական զարդանախշերով հարուստ Սուրբ սեղան եւ առավել փառավոր տեսք տվեց Սուրբ Երրորդություն եկեղեցուն: 

Թեմակալ առաջնորդին եւ հոգեւոր սպասավորներին գյուղի բնակչությունը դիմավորեց գյուղի կենտրոնում՝ դհոլ-զուռնայով եւ ավանդական աղ ու հացով:

Ամենուր տիրում էր տոնական տրամադրություն, գյուղացիները հավաքվել էին եկեղեցու բակում, որտեղ գյուղի հարգարժան այրերից Սարգիս Ուզունյանը ներկաներին ողջունեց եւ ներկայացրեց Կուլիկամ գյուղի պատմությունը: 

Այնուհետեւ նախագահությամբ Թեմակալ առաջնորդի, մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ խաչ եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի, ընկերակցությամբ Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ հարակից գյուղերի  հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը եւ 16 սյուները:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները, հյուրեր տարբեր շրջաններից ու գյուղերից, ինչպես նաեւ Հայաստանից: 

Նորաբաց  եւ վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց արժ. Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ եւ հավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը եւ ջերմ բարեմաղթանքները, շնորհավորեց Սուրբ Երրորդություն եկեղեցու վերաօծման առիթով եւ մաղթեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միշտ լուսավոր եւ հավատավոր  պահի այս խնդրակատար Աստծու Տունը Կուլիկամ գյուղում: Սրբազանը իր գնահատանքը բերեց եւ օրհնությունը հղեց եկեղեցու վերակառուցման աշխատանքների բոլոր մասնակիցներին՝ շինարարներին, վարպետներին, բարերարներին եւ մյուս հայորդիներին: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:

Հավարտ Սբ. Պատարագի ներկաները տեղափոխվեցին գյուղի հրապարակ, որտեղ կատարվեց ՀՀ Ստեփանավանի բնակիչ  կուլիկամցիների ընտանիքում ծնված եւ 1992 թվականին Արցախում զոհված Արթուր Ղարիբյանի  հուշաքարի բացումը, կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որին  ներկա էին զոհված երիտասարդի ազատամարտիկ ընկերները:

Այնուհետեւ ծայր առավ մշակութային միջոցառումը, որի համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ժողովրդական եւ ազգագրական երգ ու պար  տեղի եւ Հայաստանից ժամանած շնորհալի կատարողների,  ինչպես նաեւ  Հայաստանից ժամանած ազատամարտիկների մասնակցությամբ: 
Տոնական օրվա ավարտին նորաբաց հանդիսությունների սրահում կատարվեց  մատաղի օրհնություն եւ հյուրասիրություն:   

Կուլիկամը Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է:  Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Բնակիչների նախնիները  եկել են 1830 թվականին Էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից: Գյուղն ունեցել է իր եկեղեցին, որին կից գործել է  ծխական ուսումնարան: 

Տպել
2003 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել