Բարսեղ Բեգլարյանը կարող է նաեւ շատ արժեքավոր վկա դառնալ

ՀՀ քննչական կոմիտեն անցյալ շաբաթ հաղորդագրություն տարածեց Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր եւ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին քրեական մի գործով որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։

Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաեւ «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները եւ ընկերության այլ պաշտոնատար անձինք, ի թիվս այլ անձանց, մեղադրել են նաեւ «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ եւ նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նկատի ունենալով, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է»:

Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին քրեական հետապնդման դեպքն է, որի գործող անձ է հանդիսանում «ամենամեծ կալիբրի» գործարարներից մեկը: Թե սա ինչ պատմություն է, թերեւս մանրամասներով հայտնի կդառնա առաջիկայում: Նշենք, որ հանրության շրջանում «ֆլեշ Բարսեղ» անունով ավելի հայտնի Բարսեղ Բեգլարյանը Հայաստանի հեղուկ վառելիքի շուկայի խոշորագույն երկու խաղացողներից մեկն է արդեն ավելի քան մեկ տասնամյակ: Վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ընկերներից մեկը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը շատ հաճախ են հանդիպել եւ իրենց ժամանցը անց են կացրել միասին թղթախաղի սեղանի շուրջ՝ պոկեր, պրեֆերանս...

Ժողովրդական տնտեսության ինստիտուտի նախկին դասախոս Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը դառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանի հետ ունեցած մտերմությունը, թերեւս, որոշիչ է եղել: Սակայն հետագայում Բեգլարյանը խուսափել է հրապարակային քաղաքական գործունեությունից: Դա ամենեւին չի նշանակում, որ նա հեռու է եղել քաղաքականությունից: Նրա «ստվերը» միշտ առկա է եղել թե Ազգային ժողովում, եւ թե ԶԼՄ-ներում: Անցած տարիներին իրար հաջորդող խորհրդարաններում նա միշտ էլ ունեցել է «իր պատգամավորներին», որոնց հենց նա է ֆինանսավորել: Նրա հետ են կապվում նաեւ մի քանի ԶԼՄ-ների ֆինանսավորումը:

Սակայն պաշտոնական որեւէ տեղեկություն այս ամենի մասին չկա: Դա պայմանավորված է Բարսեղ Բեգլարյանի խիստ զգուշավորությամբ: Պատահական չէ, որ ի տարբերություն շատ այլ խոշորագույն ընկերությունների, «Ֆլեշին» հաջողվել է խուսափել լուրջ սկանդալային պատմությունների մեջ հայտնվելուց: Ինչի շնորհիվ է դա եղել՝ դժվար է ասել: Գուցե «Ֆլեշը» իր գործունեության ընթացքում նվազագույն ստվեր է ունեցել, գուցե մեծ ստվեր է ունեցել, բայց կարողացել է այն թաքցնել:  Բայց փաստն այն է, որ Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները միշտ էլ էականորեն ավելի բարձր են եղել, քան պետք է լինեին, իսկ այդ շուկայի խոշորագույն խաղացողը, ինչպես նշեցինք, «Ֆլեշն» է եղել եւ մինչ օրս էլ ունի այդ կարգավիճակը: Փաստ է նաեւ, որ «Ֆլեշը» պետական կառույցների համար պետբյուջեից գնվող հեղուկ վառելիքի հիմնական մատակարարն է եղել: Այդ գնումները հիմնականում իրականացվել են, ըստ էության, առանց մրցույթների: Հիշենք, օրինակ, որ 2013 թ., երբ կառավարությունը որոշեց սուբսիդավորված գնով դիզվառելիք մատակարարել գյուղացիներին, այդ գործը առանց մրցույթ հայտարարելու բաժին հասավ հենց «Ֆլեշին»:

Ի՞նչ զարգացում կստանա քրեական այս գործը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում նաեւ պարզ կդառնա, թե արդյոք իրավապահները կանդրադառնա՞ն հեղուկ վառելիքի շուկայում տասնամյակներ շարունակ գործող մութ գործարքներին: Եթե նման քննություն սկսվի, ապա Բարսեղ Բեգլարյանը կլինի այդ քննության առանցքային գործող անձանցից մեկը առնվազն վկայի դերում: Շատ արժեքավոր վկայի:

Օրինակ, Բարսեղ Բեգլարյանը կարող է ամենայն մանրամասներով ներկայացնել, թե այդ ինչպես եղավ, որ Ռուսաստանի կողմից հատուկ քվոտայով ու իր ներքին գներով Հայաստանին տրամադրվող ռուսական բենզինը մեր լցակայաններում մոտ 25 տոկոսով ավելի թանկ է, քան Ռուսաստանում: Այդ ինչ ընկերություններ են հայտնվել հեղուկ վառելիքի մատակարարման շղթայում, որոնք էժան բենզինը ՌԴ-ում ստանալով, միջազգային գներով վերավաճառել են, այդ թվում նաեւ՝ «Ֆլեշին»: Ինչու «Ֆլեշը» չի կարողացել ուղղակի գնել ռուսական քվոտավորված էժան բենզինը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց սա առանձին պատմություն է ու կոնկրետ այս քրգործի հետ կապ չունի:

Տպել
8919 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց