Վրաստանում ՀՀ դեսպանն ամրապնդում է կապերը Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերի հետ

Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը եւ դեսպանության անձնակազմն այցելեցին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր։

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին նաեւ Մառնեուլիի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն եւ Մառնեուլիի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն։

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, այցելության առաջին կանգառները Հայաստանին սահմանակից Ախքյորփի, Չանախչի, Խոխմել, Ծոփ, Գյուլուբաղ եւ Խոժոռնի գյուղերն էին, որտեղ դեսպանը հանդիպումներ ունեցավ գյուղերի հայ բնակչության հետ։

Դեսպան Սադոյանը, ծանոթանալով գյուղացիներին հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին միջգյուղային անմխիթար ճանապարհներին, ջրամատակարարմանը, գազաֆիկացմանը, դպրոցների վիճակին, նշեց, որ այդ հարցերը նա կբարձրացնի վրացական իշխանության ներկայացուցիչներ հետ հանդիպումներին։

Դեսպանը, այնուհետեւ այցելեց Դամիա գյուղ, որտեղ հանդիպեց գյուղի բնակչությանն ու ծանոթացավ հիմնանորոգված դպրոցի պայմաններին։

Այցի հաջորդ կանգառը Մառնեուլիի շրջանի ամենահայաշատ Շահումյան ավանն էր, որտեղ դեսպանն այցելեց եկեղեցի եւ մոմավառության արարողությունից հետո հանդիպում ունեցավ տեղի բնակչության հետ, որից հետո մեկ այլ հանդիպում էլ տեղի ունեցավ դպրոցի բակում հավաքված հայության հետ։

Այնուհետեւ, դեսպանն այցելեց Կարմիր եւ Միրզոեւկա գյուղեր։ Կարմիր գյուղում  դեսպան Սադոյանը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ կանգնեցված խաչքարի առջեւ, որից հետո հանդիպում ունեցավ գյուղի բնակչության հետ։ 

Իր ելույթներում դեսպան Սադոյանը կոչ էր անում տեղի հայությանը դեսպանության հետ պահպանել մշտական ակտիվ կապը, որի միջոցով հնարավոր կդառնա գյուղացիներին հուզող մի շարք հարցերին լուծումներ տալ։

Դեսպան Սադոյանը գյուղացիներին վստահեցրեց, որ նմանատիպ այցերը կրելու են պարբերական բնույթ, որպեսզի տեղի հայությունը մշտապես իր թիկունքում զգա Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Այցի շրջանակներում գյուղերի դպրոցներին նվիրաբերվեցին գեղարվեստական գրականություն, իսկ աշակերտներին՝ գրենական պիտույքներ։

Տպել
2593 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց