Քոչարյանին չի հետաքրքրում մամուլի «վայրահաչոցը», նա նախորդ իշխանության հետ կապ չունի. 2rd

«Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվանումով էջը ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է մամուլում շարունակաբար հրապարակվող հոդվածներին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործունեություններին: Այս ամենը էջը որակել է որպես հարձակում ու նաեւ նշել, որ Ռ. Քոչարյանը ուշադրություն չի դարձնում դրան, նա կապ չի ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ: Ավելին, նախորդ իշխանություններն առաջին իսկ օրից Ռ. Քոչարյանին դիտարկել են որպես վտանգավոր հակառակորդ:

Ներկայացնում ենք «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» անվանումով ֆեյսբուքյան էջի գրառումը` 2rd.am կայքից.

« Հիշողության թարմացում
Խմբագրության կողմից
/հատուկ նշում ենք, որ այս հոդվածը ներկայացնում է 2rd.am խմբագրությունը/

Ակնհայտ է, որ վերջին շրջանում առանձին քաղաքական և հասարակական գործիչների, առանձին վերլուծաբանների և լրագրողների կողմից ակնհայտ պրոպագանդիստական հարձակում է կազմակերպվել նախագահ Քոչարյանի ուղղությամբ: Որքան հասկանում ենք, ոչ 2-րդ նախագահի գրասենյակը, ու ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ առանձնապես ուշադրություն չեն դարձնում այդ վայրահաչոցների վրա: Ընդամենը հայցով դիմել են դատարան` պահանջելով Ժամանակ օրաթերթից և 1in.am կայքից հերքել սուտը և ներողություն խնդրել: Ինչպես բազմիցս արել են անցած տարիներին: 

Սակայն, անկախ նրանց վերաբերմունքից, մենք ուզում ենք հատուկ ուշադրություն դարձնել այդ հարձակման հիմքում դրված մի կեղծ գաղափարախոսական դրույթի վրա, համաձայն որի տեղի ունեցած հեղափոխության այսպես ասած պարտվողներից կամ զոհերից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է: 

Ակնհայտ է, որ նպատակաուղղված փորձեր են իրականացվում նույնացնել Ռոբերտ Քոչարյանին անցած 10 տարիներին Հայաստանը ղեկավարած քաղաքական թիմի և անձերի հետ:
Թվում էր, թե այս հնարքը չի անցնի, այն պարզ պատճառով, որ որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը և դա հանրահայտ է. անցած 10 տարիներին քաղաքական գործընթացներին, անցուդարձին ու մամուլին թեկուզ երբեմն հետևած յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին նախորդ իշխանությունները /իրենից իշխանությունը ստանալու հաջորդ իսկ օրից/ վերաբերում էին որպես վտանգավոր հակառակորդի, և ոչ որպես գործընկերոջ, կամ, առավել ևս` փայատիրոջ: Իսկ նախագահ Քոչարյանը որևէ առիթ բաց չի թողել հարապարակայնորեն քննադատելու գործող իշխանություններին` սկսած 2008 թվականի մայիսից /երբ քննադատեց հայ-թուրքական ֆուտբոլային հաշտեցման սկսվող գործընթացը/:

Բայց, ինչպես տեսնում ենք, «տապալված քոչարյանասերժական ռեժիմի» մասին այդ կեղծ դրույթը արմատավորվելու միտումներ է ցուցադրում: Շատերը, տրվելով դրա «հմայքին» ու գտնվելով հետհեղափոխական շրջանի համար սովորական` իրար վատ լսելու բարդույթի մեջ, առանց հասկանալու կրկնում են, թե «անցած 20 տարիներին այսպես է եղել», «Սերժի և Քոչարյանի իշխանությունը» և այլն, և այլն:

Նախօրեին լրատվամիջոցներից մեկը հիշել էր նախագահ Քոչարյանի հարցազրույցներից մեկը: Այն, որտեղ Քոչարյանը ասում է, թե Սասնա Ծռերը դեղին քարտ էին գործող իշխանություններին:

Մենք ոգևորվեցինք այդ օրինակով ու որոշեցինք վերատպել Ռոբերտ Քոչարյանի բոլոր այն հարցազրույցները, որոնցով նա հանդես է եկել անցած 10 տարիներին: Վստահ ենք, որ մեր այս նախագիծը կթարմացնի բոլորի հիշողությունը և թույլ կտա ճշգրիտ եզրակացություններ անել ապրիլ-մայիսյան հեղափոխության զոհերի ու շահառուների մասին»:

Այնուհետ կայքը տեղադրել է տարբեր տարիների հարցազրույցներից հատվածներ:

Տպել
7696 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը