Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանի հետ ՀԺ-ն զրուցեց ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ մշակույթի ոլորտում ակնկալվող փոփոխությունների շուրջ:

- Պարոն Մարության, դուք առավել հայտնի եք որպես սերիալի դերասան, մասնավորապես՝ շատ տպավորիչ էր «Որոգայթ» հեռուստասերիալում ձեր մարմնավորած «Ցոգոլ»-ի կերպարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ հայկական սերիալների անորակության հարցը: Մտահոգություն չունե՞ք, որ տեւական քարկոծումից հետո ՀՀ-ում սերիալների թիվը կտրուկ կնվազի եւ դուք աշխատելու հնարավորություն չեք ունենա:

- Ես խնդրում եմ, որ դուք տաք մեկ սերիալի անուն, որտեղ ես խաղացել եմ եւ ասեք, որ ես վատ եմ խաղացել. չեք կարող: Նույն «Ցոգոլ»-ի կերպարը, ես ստեղծել եմ մի կերպար՝ խզված ձայնով, ճակատագիր ունեցող հետաքրքիր մի անձնավորություն, որն իրականում ինձ նման չէ, դա մարդկային տեսակ է, որը ես կարողացել եմ մարմնավորել: Նույնը մնացածների մասին է: Ցանկացած դեպքում, եթե դու լուրջ ես մոտենում քո արվեստին, դու դա լավ կանես: Իսկ մեր դեպքում էլ, լավ դերասան լինելով, կողքիններին էլ կարող ես ձգել վերեւ եւ հանել բարձր արվեստ:

- Վերջերս աղմկոտ բացահայտումներ եղան, այդ թվում՝ քրեական աշխարհում, գուցե սցենարիստների մոտ նոր «Որոգայթ» ստեղծելու գաղափա՞ր հասունանա: Պատրա՞ստ եք Մանվել Գրիգորյանի նման կամ մեկ այլ կերպարի բնորոշ «պարկեշտ» անձնավորության դեր մարմանվորել:

- Ես ավելի վատ դերեր էլ եմ խաղացել: Այո, չի բացառվում, որ մեր սցենարիստների համար վերջին ներքաղաքական իրադարձություններն ու սարսափեցնող դեպքերը նոր մտահղացումների առիթ հանդիսանան եւ ինչու ոչ՝ նոր «Որոգայթ» սկսենք նկարահանել: Բայց անկախ ամեն ինչից՝ բոլոր դերասաններն էլ ամեն պատահած սերիալում սկսել են խաղալ ֆինանսական կարիքից դրդված, քանի որ սերիալներում բավականին լավ են վճարում: Այնուամենայնիվ, ես իմ կարծիքը չեմ փոխում, առաջին տեղում թատրոնն է: Թատրոնը կենդանի արվեստ է: Այնտեղ շփումը կենդանի է, այն՝ ինչ երեխան, մեծը, պատանին, տեսնում է թատրոնում, դա չի կարող տեսնել հեռախոսների, համակարգիչների, կամ հեռուստացույցի մեջ: Այս առումով ճշմարիտ արվեստը թատրոնն է: ԿՎՆ-ն էլ, սերիալներն էլ, ամեն ինչն էլ իր չափ ու սահմաններն ունեն, բայց որ դրանց մեջ խորանանք ու արվեստ որոնենք՝ չի լինի, հանաքչիների շուկայում եւ սերիալներում հնարավոր չէ: Մենք այն ազգն ենք, որ ունեցել է հզոր թատերարվեստ եւ պետք է շեշտը դրա վրա դնել, առավելեւս, որ այսօր մեծ պոտենցիալով հիանալի երիտասարդություն ունենք:

- Այսօրվա երիտասարդությունն ինչո՞վ է տարբերվում ձեր ժամանակի երիտասարդներից:

- Իր համարձակությամբ, խելքով, ամեն ինչով: Այսօր մենք մի ժողովուրդ ենք դարձել, որը ունի լեգիտիմ նախագահ: Նման բան չի լինում, մենք պիտի փայփայենք մեր ունեցածը: Եկավ այն ժամանակը, որ ժողովուրդը հասկացավ, որ ամեն ինչ իրենից է կախված, որ ինքը կարող է լուծել իր հարցերը: Երբ 20 տարի առաջ ես ԱՄՆ-ում էի, մի ամերիկահայի հարցրեցի՝ Դուք Բիլ Քլինթոնին սիրու՞մ եք, նա ինձ ասաց. «Քլինթոնի մայրը նեԴեմ, կնի՞Գ է, ինչ է, որ սիրեմ: Անօր ընդրաձ ենք, որ մեր հարցերով զբաղվի, չզբաղվեց մեր հարցերով, այլեւս չպիտի ընդրենք». վե՛րջ: Եվ ես շատ ուրախ եմ, որ վերջապես եկավ մի սերունդ, որը կարողացավ ասել՝ չեմ ընտրելու քեզ, դու չե՛ս կարողանում մեր հարցերով զբաղվել: Մենք վճարում ենք քեզ, որ մեր հարցերով զբաղվես, մեր մասին մտածես, չես կարողանում, մեկ ուրիշը կընտրվի, որը կկարողանա անել այդ գործը:

- Իսկ նոր կառավարությունը կկարողանա՞ հավուր պատշաճի զբաղվել ձեր հարցերով:

- Ինչ-որ ես եմ տեսնում, շատ գովելի է: Այս ջահելները, (խոսքը նոր նախարարների մասին է), ինչ-որ նախկինում կային, դրանցից պակաս չեն, դեռ մի բան էլ ավելի են, իրենցից ավելի շատ լեզու գիտեն, ավելի զարգացած են ու ավելի հետաքրքիր են մտածում: Հենց մեր մշակույթի նախարարին վերցնենք, ավելի գրագետ է ու ավելի բանիմաց, քան Հասմիկ Պողոսյանը: Հասմիկ Պողոսյանը մի կին էր, որը զբաղված էր կոռուպցիայով (լավ բառ եք գտել), կաշառակերությամբ: Այսօր ինքն էլ կիսախռոված ման է գալիս ու ասում՝ ինչի՞ ինձ չեք գովում: Իսկ այս երեխան (Մակունցը) ավելի հետաքրքիր է, ավելի մաքուր է, ավելի ճիշտ է աշխատում: Հիմա ես այդ աղջկան սիրե՞մ, թե Հասմիկ Պողոսյանին, կամ իրենից առաջ եղածներին: Սրանից առաջ եղածների ի՞նչը սիրեմ, որ ասում էին՝ սա այսպես արեք, նա այնպես, Մարության Արմենին կոչում չտա՛ք, էն մեկի մեդալը ձեռքից խլեք:

- Մեդալներից խոսեցիք, բայց դուք նախկին նախագահի կողմից մեդալ ստացել եք, եթե չեմ սխալվում:

- Ինչի հետ չե՞մ տվել. Ես համարում եմ, որ քիչ են եղել իմ ստացած մեդալները: Այդ մեդալը ես վաստակել եմ, իսկ ով որ եկավ ասեց, որ չի ուզում, երեւում է՝ այնտեղ մի բան այն չէր, դրա համար են ասել: Հեղափոխության օրերին վիրահատվել էի, թե չէ ուզում էի գալ հրապարակ, բարձրանալ եւ ամբիոնից հայտարարել, որ ինձ քիչ են տվել, ես դեռ ուզում եմ իմ ժողովրդականի կոչումն էլ տան:

Տպել
10637 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի