Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Պատանի հանդիսատեսի թատրոնն ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն նվազագույն ֆինանսական միջոցներ: Թատրոնի տնօրեն Հայկ Խերանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնն անտեսված է եւ աջակցության կարիք ունի:

Երեւանի թատրոններից Պատանի հանդիսատեսի թատրոնը, ինչպես նաեւ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկականն ու «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններն են գտնվում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Հայկ Խերանյանի խոսքով՝ Պատանի հանդիսատեսի թատրոնին քաղաքապետարանի կողմից տարեկան հատկացվող 126 միլիոն դրամը շատ չնչին գումար է, որը բավարարում է միայն դերասանների աշխատավարձերին եւ հարկեր վճարելուն:

Աշխատողները ստանում են նվազագույնը 56 հազար դրամ աշխատավարձ, իսկ առավելագույնը՝ 80 հազար: Տնօրենի վստահեցմամբ՝ թատրոնի բեմադրություններն էլ թատրոնի աշխատած գումարների հաշվին են արվում:

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենն ասում է՝ հոկտեմբերի 4-ից 10-ը հյուրախաղեր ունեն Մակեդոնիայում: Հյուրախաղերի համար պետությունը գումար չի հատկացնում, իրենք իրենց միջոցներով են գնում, եթե իհարկե կարողանում են. «Միակ հովանավորս տիկին Ռոզա Ծառուկյանն է, նրանից եմ խնդրել, որ 2,5 հազար դոլար տրամադրի, որպեսզի կարողանանք 8 հոգով գնալ Մակեդոնիա»:

Թատրոնի տնօրենը բողոքում է նաեւ, որ իրենց պարտադրում են հյուրախաղերի տոմսերը գնել «Էկենգ» ՓԲԸ-ից: Ինչպես պետական յուրաքանչյուր կառույց, այնպես էլ պետության ենթակայության տակ գտնվող թատրոնը կարող է օգտվել միայն «Էկենգ» ՓԲԸ-ից: Հիշեցնենք, սույն ընկերությունը կապվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի անվան հետ եւ գործում է վերջինիս վերահսկողության ներքո: Մինչեւ բոլորովին վերջերս պետական բոլոր գերատեսչություններին իշխանական ամենաբարձր մակարդակով ստիպում էին գործուղումների մեկնելիս ավիատոմսերը գնել բացառապես «Էկենգ» ընկերությունից: Նույնը, փաստորեն, թատրոնների դեպքում է եղել ու շարունակվում է:

«Ենթադրենք, ես հնարավորություն ունեմ օգտվել մեկ այլ տուրիստական ընկերությունից, որն ինձ կտրամադրի ավելի էժան տոմսեր եւ վճարման ժամկետ չի պարտադրի: Հիմա տոմսերը էժան են, կա 170 հազարով տոմս գնելու տարբերակ, բայց ես փող չունեմ, իսկ «Էկենգ» ՓԲԸ-ի տարբերակով չեմ կարող, քանի որ, եթե իրենցից ես գնում, պետք է հինգ օրվա մեջ գումարը վճարես, եթե չվճարես՝ վրան տոկոսներ են գալիս, այդպիսով մեր ունեցած չնչին գումարն էլ է սպառվում»,- ասաց Հայկ Խերանյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոնը տարեկան 6-ից ավելի պրեմիերա է ունենում, տոմսերի արժեքը 1000-ից 2000 դրամ է: Տնօրենի խոսքով՝ բազմաթիվ անվճար ներկայացումներ են ունենում նաեւ սոցիալապես անապահով երեխաների համար, տոնական միջոցառումների ժամանակ: Իսկ տոմսերի նվազագույն գումարով եւ պետության հատկացրած գումարով հնարավոր չի լինում թատրոնի շենքի եւ հավելյալ ծախսերն ապահովել:

«Քաղաքապետարանից ինձ ասում են՝ քեզ 6 միլիոն դրամ ենք տալիս գազի, լույսի, ջրի եւ այլ վարձավճարների համար, բայց հենց գազի վարձավճարը մի փոքր ուշացնում ենք, գազի տեսչությունից բանկում տոկոսներ են հաշվում, կամ գործը դատարան է ուղարկվում: Սա ի՞նչ նոր բան է՝ մշակութային կենտրոնի վրա նման պարտավորություններ դնել եւ ամբողջ ուժով ճնշել»,-ասաց Հայկ Խերանյանը: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ ժամանակին չեն վճարել, որ տոկոսներ է եկել եւ պարտքը կուտակվել, Հայկ Խերանյանն ասաց, որ սույն թվականի ապրիլ, մայիս ամիսներին ներքաղաքական խառը իրավիճակ է եղել, ըստ այդմ էլ ներկայացումներ չեն կարողացել բեմադրել, հանդիսատես չեն ունեցել:

Ընդգծեց, որ Դրամատիկական թատրոնին հատկացվում է 150 միլիոն դրամ, որը ոչնչով իրենցից առավել չէ: «Ես կխնդրեի, որ ուշադրություն դարձվի եւ թատրոնները կարողանան ազատ շնչել: Թատրոնին ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,-ասաց Հայկ Խերանյանը: Վերջինիս խոսքով՝ բազմիցս դիմել են քաղաքապետարան, սակայն ապարդյուն, հայտնել են, որ Կառավարության որոշմամբ ինչ հատկացվում է, միայն դա կարող են անել:

«Տանիքը կաթում է, դա 100 կամ 200 հազար դրամի հարց չէ, միլիոնների հարց է, քանի որ պետք է ամբողջ շենքը վերանորոգել՝ պալատն էլ հետը: Մեր թատրոնի շենքը պատմական նշանակություն ունեցող շենք է, եւ պետությունը պետք է տիրություն անի, բայց ոչ ոքի պետքը չէ»: Ասում է՝ 2007 թվականին վերանորոգել են, օդորակիչներ տեղադրել, սակայն մեկ տարի չանցած շարքից դուրս են եկել, իսկ հիմա թատրոնում ամառներն անտանելի շոգ է, ձմեռն էլ ֆինանսական խնդիրների եւ պատշաճ չջեռուցելու պատճառով՝ ցուրտ:

Ասում է՝ շատ կարեւոր է թատրոնի հանդեպ սերը մանկական տարիքից սերմանել, իսկ դրա համար լավագույն նախապայմանը Պատանի հանդիսատեսի թատրոնն է. «Բազմաթիվ հայտնի դերասաններ, որոնք հիմա մեծ բեմերում են, այստեղից են իրենց առաջին քայլերը սկսել, նույն Արմեն Ջիգարխանյանը 23 տարեկանում այստեղ «Լենին» է խաղացել»:

Թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք՝ արդյոք եղել են դեպքեր, երբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային օջախը նախկինում «ստիպված է եղել» որոշ պարտադրված միջոցառումների մասնակցել, կամ օրինակ դերասանական կազմը նախընտրական քարոզարշավներին ելույթ ունենալ: Հայկ Խերանյանը չժխտեց, որ առաջարկներ բազմիցս են եղել. «Եղել է, երբ ինձ ասել են, որ ընտրությունների ժամանակ դերասաններին տանեմ, որ իրենց ասածին ընտրեն, բայց ես ասել եմ, որ իրենք այդ մարդիկ չեն: Եվ ձեզ ասեմ՝ սրանք դերասաներ են, իրենց համար միեւնույն է՝ ով է տնօրենը, այստեղ ոչ ոք չի կարող իրենց ինչ-որ բան ստիպել: Այս մարդիկ իրենք իրենց գիծն ունեն ու քչերն են շեղվում դրանից»,- ասաց Հայկ Խերանյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ Տարոն Մարգարյանի շուրջ պտտվող լուրերին, նրա հրաժարականի պահանջին. «Ենթադրենք, Տարոնը մեծ մասշտաբով քաղաքը ծաղկապատում է, կամ որոշ բաներ է անում, բայց քաղաքապետարանում թատրոնի հետ կապված ոչինչ չեն հասկանում, իրենք չգիտեն, թե ինչ է թատրոնը, ինչ է մշակույթը, իրենց համար միեւնույն է: Պետք է նոր մարդ գա ու զբաղվի եւ եթե զգա, որ պետք չէ Երեւանի քաղաքապետարանին թատրոն, ուրեմն թող այս երեք թատրոններն էլ անցնեն մշակույթի նախարարություն»,- եզրափակեց Հայկ Խերանյանը:

Հ.Գ. Ընդամենը արձանագրեք, որ 2004 թվականին Լինսի հիմնադրամից 20 միլիոն դոլար տրամադրվեց՝ Պատանի հանդիսատեսի թատրոնն ու դրան հարակից Մշակույթի պալատը (նախկինում՝ Պիոներ, այժմ՝ Մանկապատանեկան արվեստի պալատ) հիմնանորոգելու համար: Անհասկանալի է, թե նման ծավալի հիմնանորոգումից հետո ինչպես է ստացվել, որ հիմա թատրոնի շենքի տանիքը կաթում է, օդորակիչներն արդեն մեկ տարի անց, պարզվում է, խափանվել են: Երբ հիմնանորոգումից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնը վերաբացվեց, ստեղծագործական կոլեկտիվը ցնծում էր ու հրապարակավ խոստանում, որ մշակութային բարձրարժեք գործեր է բեմադրելու, թատրոնում միջազգային փառատոններ է կազմակերպելու: «Նույնիսկ ամենաերջանիկ երազում մենք չէինք կարող նման բան տեսնել: Սա հրաշալի հեքիաթ է: Քըրք Քըրքորյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Հիմա մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեր գլխին առաստաղ փուլ չի գա»,- հուզված հայտարարել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը վերաբացման հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին հրավիրված էին երկրի նախկին նախագահն ու վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մշակութային հեղափոխություն Պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչպես տեսնում ենք, չեղավ, որեւէ նոր բեմադրություն հանրության շրջանում անգամ քննարկման առարկա չդարձավ: Իսկ թատրոնի ղեկավարությունը շարունակում է «փող ճարելու» փնտրտուքը: Ընդ որում, տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանը թատրոնի աբոնեմենտներ ու տոմսեր է ուղարկել դպրոցներ՝ վաճառքի:

Տպել
23933 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ