Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության մինչ այդ արտաքուստ հավասարակշռված արտաքին քաղաքականության մեջ որոշակի միակողմանիություն էր նկատվում: Մեկ ամսվա ընթացքում Սոչի և Մոսկվա կատարած այցերից հետո անհրաժեշտ էր բարձրագույն մակարդակով հավասարակշռություն մտցնել և այցելել Արևմուտք: Հունիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ առաջիկա այցով ուղևորվելու է Բրյուսել:

«Պատրաստվում եմ այցելել նաև Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանը արտաքին քաղաքականությունը զարգանալու է կառավարության ծրագրում արձանագրված տրամաբանությամբ:

Այս այցը, սակայն, հետաքրքիր է ոչ այնքան որպես արտաքին քաղաքականությունում հավասարակշռություն պահպանելու փորձ, որքան որպես Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու հնարավորություն: Խոսքը, իհարկե, պաշտոնական հանդիպման կամ առավել ևս բանակցությունների մասին չէ: Ամենայն հավանականությամբ, եթե անգամ հանդիպում կայանա, այն կլինի հպանցիկ, ինչպես Մոսկվայում: Իլհամ Ալիևը Բրյուսելում է լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Անգամ անձնական հանդիպման բացակայության դեպքում երկու երկրների ղեկավարները հանդիպումներ են ունենալու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնելու են սեփական տեսակետները, այդ թվում նաև Արցախի հարցով:

Նման միջնորդավորված «երկխոսություն» տեղի է ունեցել անցյալ տարվա ընթացքում, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փետրվարին հանդիպեց Սերժ Սարգսյանին, ապա նոյեմբերին հանդիպում ունեցավ արդեն Իլհամ Ալիևի հետ: Հայ-ադրբեջանական շփումների սառեցվածության և Ժնեւյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման պայմաններում ժամանակային տարբերությունը մեծ դեր չխաղաց:

Անցյալ տարի Յենս Ստոլտենբերգը՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Միսնկի խմբի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերը», հավելելով, որ ՆԱՏՕ-ին մտահոգում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Սարգսյանն էլ Ստոլտենբերգի ուշադրությունը հրավիրել էր նրա վրա, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված չէ:

«Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը, ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն «ակտիվ է», և այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է, որպեսզի ողջ միջազգային հանրությունը միավորվի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել էր նա:

Այդուհանդերձ, թե՛ Ստոլտենբերգի, թե՛ Սարգսյանի հայտարարությունների մեծ մասը վերաբերվում էին Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև 25-ամյա համագործակցությանն ու դրա հեռանկարին:

Ալիևի հետ մի քանի ամիս անց տեղի ունեցած հանդիպմանը Ստոլտենբերգը հերթական անգամ մտահոգություն էր հայտնել հակամարտության առիթով և կոչ արել «խուսափել նոր առճակատումներից»:

Ալիևը շարունակել էր մեղադրել Հայաստանին ամեն ինչում, այդ թվում ստատուս-քվոն պահպանելու մտադրության մեջ:

Ակնկալել, որ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հանդիպում կկազմակերպվի, թերևս, ավելորդ է: Այդ տեսանկյունից Կրեմլը օբյեկտիվորեն ավելի ակտիվ է եղել: Բրյուսելի և Վաշինգտոնի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպում վերջին անգամ կազմակերպվել է դեռևս մինչև ապրիլյան պատերազմը՝ 2014 թ. բրիտանական Նյուպորտում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ:

Սարգսյան-Քերի-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ոչ մի սկզբունքորեն նոր բան ասված չէր. խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, ուժեղացնել կողմերի միջև վստահության ամրապնդման գործընթացը: Նշվածներից գոնե մեկն ի կատար ածելու դեպքում կկանխվեր 2016 թ. ապրիլյան պատերազմը:

Բերված օրինակները փոքր մասն են միջնորդավորված հանդիպումների և «երկխոսությունների»: Հաշվի առնելով այն, որ դրանց ընթացքում հնչած կոչերին կողմերը, կամ առնվազն դրանցից մեկը, ականջալուր չեն եղել, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ մնացել սոսկ պայմանավորվածություն՝ վարչապետի Բրյուսել կատարելիք այցը պետք է դիտարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու տեսանկյունից:

Տպել
4615 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար