Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Երեւանում է. նա այցելել էր ԵՊՀ (լուսանկարներ)

«Անիմաստ են հայկական կողմ, թուրքական կողմ ասվածները: Կա ճշմարտություն, որը պե՛տք է ասվի»,-ասում է թուրք հայտնի պատմաբան, ԱՄՆ Կլարկ համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ եւ հեղինակ Թաներ Աքչամը, որն այսօր հյուրընկալվել էր Երեւանի պետական համալսարանում: Աքչամն առաջին թուրք գիտնականներից է, որը ճանաչում ու բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության հարցը:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը

Թուրք գիտնականը Երեւանում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավերով: Վերջինս մայրաքաղաքում հունիսի 19-ին մասնակցելու է իր հեղինակած «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսին:

Աքչանը հանդիպում ունեցավ ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ուսանողների եւ դասախոսների հետ, հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը:

Թեպետ Թաներ Աքչամը թուրք է, իր խոսքում նա նշեց, որ փոքր-ինչ դժվարանում է խոսել թուրքերեն: Պատճառն այն է, որ պատմագիրը երկար տարիներ չի ապրել Թուրքիայում:

«Երանի թե կարողանայի հայերեն խոսել: Շատ հուզված եմ, եւ ինձ համար մեծ պատիվ է, որ ես խոսում եմ թուրքերեն, իսկ դուք հասկանում եք ինձ»,- հանդիպման սկզբում ասաց Աքչամն ու սկսեց իր դասախոսությունը:

Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին դասախոսությունը Թաները կարդաց թուրքերեն:

Նա նշում է, որ Ամերիկայի համալսարաններում շատերն ընդունում են ցեղասպանությունը եւ դա քննարկման չեն դնում, սակայն այն ճշմարտությունը, որ կա համալսարաններում, չկա քաղաքականության մեջ:

Դասախոսության ընթացքում Թաները խոսեց ժխտողական քաղաքականության ամենամեծ խնդրի մասին: Նա նշում է, որ քաղաքականությունը շատ կարեւոր ակադեմիական հիմք ունի. դա ցեղասպանություն տերմինի մեջ է.

«Ամենակարեւորն այս բառում առկա «դիտավորյալ, մտադրված» հիմքն է: Այսինքն, եթե այդ գործողությունը դիտավորյալ ու մտածված չի եղել, ապա ցեղասպանություն չէ, քանի հայ էլ ուզում է սպանված լիներ: Հիմա մեր գործն է ապացուցել Հայոց ցեղասպանության մտադրվածությունը»,- ասաց պատմաբանը:

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը

Թուրք մտավորականը նշում է, որ Օսմանյան կայսրությունը որեւէ որոշում չի կայացրել, եւ ցեղասպանության որոշումը ապացուցող փաստաթուղթ չկա.

«Մեզ համար շատ դժվար է գտնել այդ փաստաթղթերը, որտեղ ընդհանուր ոչնչացման հրաման է տրվել: Դեռ չենք կարող ցույց տալ այդ ոչնչացման հրամանը: Թուրքերը շատ կեղծ փաստաթղթեր են ստեղծել, որ ցեղասպանություն չեն արել»:

Թաներ Աքչամի խոսքով՝ ժխտողականությունը միայն ճշմարտությունը ժխտելը չէ, ու մեծ խնդիր է, թե պատմության մեջ որն է ճշմարտությունը, եւ միեւնույն ժամանակ կարեւոր է, թե ճշմարտությունն ով է ասում եւ ինչի հիման վրա:

«Իշխանությունն իր ճշմարտությունն է ստեղծում, եւ իսկական ճշմարտությունը գտնելու համար մեծ գիտական պատերազմներ են պետք: Այդ պատերազմում պետք է հաղթի ճշմարտությունը»:

Աքչամն ուսանողներին պատմում է, որ թուրքական արխիվներում եղած թղթերով չենք կարող գտել այդ ճշմարտությունը, քանի որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության արխիվ է ներխուժել ինչ-որ մեկը եւ ոչնչացրել պատմական կարեւոր փաստաթղթերը:

Թուրք պատմաբանը հիշատակում է Գրիգոր Գերգերյան անունով հայ կաթոլիկ քահանայի մասին: Ըստ Աքչամի՝ Գերգերյանի վեց եղբայրը սպանվել են ցեղասպանության ժամանակ, ինքը քահանա է դարձել եւ սկսել փաստաթղթեր հավաքել.

«Գերգերյանը մեծ արխիվ ուներ, բայց այդ արխիվը ոչ մեկը չէր օգտագործում: Այդ փաստաթղթերի մեծ մասը հիմա Երուսաղեմի հայոց պատրիարքության արխիվում է գտնվում»,- ասում է Աքչամն ու հավելում, որ Երուսաղեմում եղած այդ բոլոր փաստաթղթերը թվայնացրել են եւ օգտագործում են ցեղասպանության ապացուցման համար:

Ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալ Թաներ Աքչամին: Հարցին՝ Թուրքիայում սպասվող ընտրությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ ցեղասպանության հարցի վրա, Աքչամը պատասխանեց, որ, իր կարծիքով, որեւէ փոփոխություն չի լինի, քանի որ թուրքական իշխանությունները ազգային քաղաքականությանն են հետեւում, իսկ այդ քաղաքականության մեջ ցեղասպանությունը ժխտելու գաղափարն է դրված: Նրա խոսքով՝ Թուրքիայի ընդդիմությունն էրդողանից ավելի ժխտողական է, Թուրքիայում, ըստ էության, այլ գաղափարախոսություն չկա: Թեպետ պատմաբանը կարծում է, որ հենց Էրդողանն էլ կընտրվի:

Անդրադառնալով ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ հարցին, Աքչամը շեշտում է, որ աշխարհի ճանաչելու խնդիրն այնքան կարեւոր չէ, որքան Ամերիկայինը.

«Ամերիկայի դերն այս հարցում շատ կարեւոր է: Թուրքիայի գլուխը շատ կցավի, եթե Ամերիկան ընդունի Հայոց ցեղասպանությունը եւ պատժամիջոցներ կիրառի վերջինիս հանդեպ»,- հավելում է թուրք պատմաբանը:

Ուսանողներից մեկը հարց հնչեցրեց Հրանտ Դինքի սպանության, Օրհան Փամուքի եւ Թաներ Աքչամի դեմ պլանավորած մահափորձերի մասին: Աքչամն ասում է, որ Էրգենեքոնի դատական գործի փաստաթղթերում պլանավորվող սպանությունների ցանկում եղել են Դինքի, Փամուքի ու իր անունները, սակայն իրենց չեն սպանել.

«Հիմա մենք այնքան էլ կարեւոր չենք, դրա համար չեմ կարծում, թե նոր մահափորձ անեն: Գուցե եթե այդ գործերը շուտ բացահայտվեին, Հրանտ Դինքը կարող էր չսպանվել»,- ասում է Աքչամը:

2016 թվականին ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո նա չի գնում Թուրքիա, ընկերներն ասում են, որ այնտեղ մտավորականներին ձերբակալում են:

«Շատ աշխատանք պիտի տանել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ, սակայն միայն ակադեմիական աշխատանքը բավարար չէ»: Այսպես է կարծեց թուրք պատմաբան Թաներ Աքչամը եւ եզրափակեց իր դասախոսությունը:

Հանդիպման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ ուրախություն հայտնելով Աքչամի այս այցի ու դասախոսության համար:

Նույն ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը եւս շնորհակալություն հայտնեց ու Աքչամին արցախյան փոքրիկ գորգ նվիրեց:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, նույն ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը եւ թուրք պատմաբան Թաներ Աքչամը

«Ցավում եմ, որ այսօր մի մարդու, ով ճշմարտությունն է ասում, ստիպված եք շնորհակալ լինել»,- հուզված ասաց թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ հույս հայտնելով, որ փոփոխություններ են լինելու հայ-թուրքական հարաբերություններում եւ Թուրքիայի վարած քաղաքականությունում:

Աքչամը բազմաթիվ աշխատություններ ունի հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ թուրքերենով, անգլերենով ու գերմաներենով: Նա մոտ տասը գրքերի հեղինակ է, որոնցից վերջինը վերնագրված է «Ամոթալի արարք։ Հայկական ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության խնդիրը»։

Իսկ «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում» աշխատության հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը տեղի կունենա Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում՝ սույն թվականի հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին: Մուտքն ազատ է: Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հասցեն է՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ:

Տպել
3932 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)