Նման արժեհամակարգում քրեական մշակույթ կարող էր զարգանալ, բայց ոչ թատրոն. Տ. Մարտիրոսյան

Դեռեւս մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրային օրոք թատերագետները բազմիցս հարց են բարձրացրել թատերագիտությանը նվիրված կայք ստեղծելու խնդրանքով: Ամիրյանը խոստացել էր հետեւողականություն ցուցաբերել, սակայն չհասցրեց: Այսօր թատրոնի մասին գրողներ կան, պարզապես ասում են, որ անտեսված են:

Չկա տրամադրված հարթակ, որտեղ իրենց հոդվածներով հանդես գալու համար թատերագետները հավուր պատշաճի կվարձատրվեն: Թատերարվեստի արդի խնդիրների եւ մեր իրականության մեջ ոչ ճիշտ ըմբռնումների հետեւանքով առաջացած կրիմինալ հետեւանքների մասին ՀԺ-ն զրուցել է երիտասարդ հրապարակախոս, թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի հետ:

- Տիգրան, որպես երիտասարդ թատերագետ, ի՞նչ հիմնական խնդիրներ կառանձնացնեք թատերարվեստի ոլորտում: Ի՞նչն է պատճառը, որ մեր թատրոնն այսօր տեղում դոփում է եւ բացի բողոքներից, մենք ոչինչ չենք լսում:

- Զարգացման խնդիրները, որոնք առաջանում են թատերական ոլորտում, պայմանավորված են հիմնականում դերասանների հետբուհական կրթական համակարգի գրեթե բացակայությամբ: Բնականաբար, տեխնիկական լավ մարզավիճակ ասվածը բացառիկ դերասանների պարագայում է նկատվում: Հայաստանի դերասանական համայնքից քչերն են, որ արտերկրում որոշ վարպետության դասերի են մասնակցում ու մասնագիտական ինչ-ինչ հմտություններ ձեռք բերում: Իսկ դա նշյալ ոլորտի տեւական անհրաժեշտությունն է: Պետք է անընդհատ աշխատեն իրենց մասնագիտական որակների վրա: Ավելի պարզ, զարգացնեն պլաստիկական կարողություններն ու հոգետեխնիկական արհեստավարժությունը: Ուստի, դրանք, անուշադրության մատնելով, լավագույն դեպքում ունենում ենք միջակությանը պատշաճող միջին որակ: Քիչ է պատահում, որ մենք ականատես լինենք միջազգային կարգի արտիստի խաղային մակարդակի:

- Այսօր կա՞ն թատրոններ, որոնք քիչ, թե շատ արդարացնում են իրենց գործունեությունը եւ ապագայի հեռանկար ունեն:

- Այդ առումով՝ միջազգային թատերական իրողությունների, գործընթացների եւ միտումների հետ փորձում են համաքայլ լինել Տիկնիկային եւ Փոքր թատրոնները: Նշված թատրոնները՝ լավ, թե վատ, ամեն դեպքում՝ հնացած թատրոն հասկացողության տիրույթում չեն գտնվում: Երբեմն կիրառում են նոր լուծումեր, նոր խաղաձեւեր, նոր տեխնիկական հնարքներ: Իհարկե, այս թատրոններին էլ կուլիսային մակարդակում հաճախ փորձում են մեղադրել պատճենահանության, կամ կոպիտ ասած՝ բանագողության մեջ: Սակայն կարելի է հաշվի առնել գեղարվեստական փոխազդեցության գործոնը եւս, եւ նոր նման մահացու մեղադրանք մտմտալ ու փսփսալ: Թերեւս, տեսական-թատերախոսական հարթակ պետք է լիներ, որտեղ եւ նմանօրինակ կնճռոտ ճշմարտությունները հավուր պատշաճի կճշգրտվեին:

- Երիտասարդ թատերագետն այսօր ի՞նչ դժվարություններ ունի:

- Մեր հիմնական խնդիրն այն է, որ գոյություն չունի թատրոնի պրոֆեսիոնալիզմին սպասարկող փորձագիտական մարմինը, համընդգրկուն թատերական կայք ասվածը: Թատերական հրապարակախոսության, թատերախոսության, ծավալուն վերլուծության եւ պատմատեսական այլ նյութերի իրացման գոտին, մեր թատերական նկարագիրն ըստ ամենայնի թատերասեր հանրությանը մատուցելու հնարավորությունը: Լինի մի վայր, որտեղ մարդիկ բեմադրիչների ու դերասանների պես համապատասխան կայուն վարձատրության դիմաց աշխատեն եւ ամբողջապես նվիրվեն իրենց մասնագիտությանը: Թատրոնին հատկացվելիք ժամանակը չծախսեն սոցիալական խնդիրներն այլ միջոցներով հոգալու վրա: Գործող եւ փորձառու թատերագետներն այնքան էլ շատ չեն եւ նրանց հանդեպ մինչ օրս գործող սոցիալական կողմնապահությունը, կարծես թե, այնքան էլ արդարացի չէ:

Իմ օրինակով կասեմ. երբ ես որեւէ ներկայացման մասին պետք է ծավալուն վերլուծություն գրեմ, դա կարող է տեւել նվազագույնը երկու շաբաթից մինչեւ երկու ամիս: Կախված է վերլուծական նյութի գաղափարահուզական ու ձեւաբովանդակային առանձնահատկություններից: Բայց արի ու տես, որ մեր երկրում դեռեւս առավելագույնը 15 հազար  դրամ է կազմում ցանկացած մեծության ու որակի հոդվածի հոնորարը: Այն էլ՝ խմբագրական քմահաճությունների պարտադիր պայմանով: Այո՛, խմբագիրներից ոմանք գուցե եւ մշակութային ինչ-որ պատրաստվածություն ու փորձառություն ունեն, բայց նրանք չունեն նեղ մասնագիտական հմտություններ: Հետեւաբար, կիսասիրողական հիմնավորումներով հագեցած առարկություններն անիմաստ ու ինքնանպատակ բանավեճեր են հարուցում, որոնք նյարդահոգեկանիդ շահերից չեն բխում:

- Շարունակո՞ւմ եք նույն ոգով աշխատել:

- Իհարկե, հարկ է խոստովանել, որ քննվող նյութն է մեզանում հոգեվիճակային նախատրամադրվածություն ստեղծողը: Թատերախոսներս նախապես չենք ծրագրում՝ ֆելիետոնի սատիրային ոճով հարցը բարձրացնե՞նք, թե՞ մեղմ տոնով ինչ-որ նկատառում ներկայացնենք: Այնպես է պատահում, որ ներկայացում ես դիտում եւ գրելու ցանկությամբ առանձնապես չես խանդավառվում: Անտարբերությամբ ես համակվում. ներկայացմանն ինքնակամ եւս մի քանի անգամ հետեւելու ցանկություն չի առաջանում, ինչը բեմադրության դատապարտվածության հավաստիքն է: Սակայն սա չարյաց փոքրագույնը կարելի է համարել, քանի որ այսօր էլ ամենատհաճ խնդիրներից է, թատերագիտության հանդեպ դեռեւս չմարած հիվանդագին ատելությունը: Շատ ռեժիսորներ ընդունում են թատերագետի քննադատական խոսքը որպես անձնական վիրավորանք: Առավել խորամանկները մտերմություն են անում ոչ թե թատերագետի, այլ նրա մասնագիտական կարգավիճակի հետ: Քանի դեռ գովեստի խոսքեր են լսում, քեզ պես մասնագետ չկա, փորձիր հրապարակավ մի սուր խոսք ասել նրանց բեմական գործունեության վերաբերյալ: Անմիջապես այլաբնույթ վերաբերմունքի ես արժանանում: Անգամ գործը կարող է հասնել հանցակազմ պարունակող հակադարձումներին:

- Հանցակազմ պարունակող հակադարձում ասելով՝ ու՞մ  որ արարքը նկատի ունեք:

- 2013 թվականի նոյեմբերի վերջին Թատերական ինստիտուտի շենքում իմ նկատմամբ տեղի ունեցած խմբակային հարձակման մասին է խոսքը: ԵԹԿՊԻ Ուսումնական (այժմ ուսանողական) թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը, չհանդուրժելով իր պահվածքին, ինչպես նաեւ իր կողմից ղեկավարած Այվազյանական փառատոնի երկրորդ թատերաշրջանին առնչվող համարձակախոս հոդվածներիս սկզբունքայնությունը, խմբակային բռնարարքի մեջ ներքաշեց ինձ: Ու մինչեւ այսօր պատասխանատվություն չի կրել իր արաքի համար: Հետեւապես, ոտնահարված մասնագիտական արժանապատվությունս դեռ չի վերականգնվել: Թեեւ միջադեպի մասին լրատվական տարբեր ձեւաչափերով լիուլի լուսաբանվել է, ինչի ընթացքում լկտիաբար ստելով հերքում էր իր արարքը, նույնիսկ՝ տուժած կողմին հեգնում: Բայց երբ գործը ոստիկանությանն ու դատախազությանը հասավ, ստիպված ընդունեց, որ իրեն թույլ է տվել հանցակազմ պարունակող արարք: Ավելին, քրեական անցյալ ունեցողի խուլիգանական արարքը այդ նույն կրթական հաստատության եւ մեկ այլ մշակութային օջախի ղեկավարները այլեւայլ հաստիքներով խրախուսեցին: Համատեղության կարգով ԵԹԿՊԻ հասարակական կապերի պատասխանատու նշանակվեց: Հետո էլ, հանուն սոցիալական արդարության ու գործազրկության դեմ պայքարի՝ միաժամանակ Համազգային թատրոնի փոխտնօրեն դարձավ: Երեւի թե ցանկացած ստորության պատրաստ անփոխարինելի սեւագործն ամենաընդունակ է: Թեպետ ցանկացած ժողովրդավար երկրում, եղելության առաջին իսկ բարձրաձայնումից հետո, օր առաջ նրան պարզապես կվռնդեին կրթական ու մշակութային համակարգերից: Մի պարզ պատճառով. նրա պաշտոնեական ներկայության հետեւանքով ամենաակտիվ թատերագետներից մեկն առայսօր ԵԹԿՊԻ Ուսանողական Համազգային թատրոններում ներկայացում չի դիտում: Չեմ սխալվի, եթե պնդեմ, որ սա առաջնահերթ մշակույթի նախարարի լուծելիք խնդիրն է, որովհետեւ այսպիսի արժեհամակարգում միայն ու միայն քրեական մշակույթ կարող է զարգանալ, բայց ոչ երբեք թատրոն ու թատերագիտություն:

- Եթե չեմ սխալվում, մշակույթի նախկին նախարարին՝ Արմեն Ամիրյանին, դիմել էիք թատերագիտական կայքի համար, խոստացել էր աջակցել. Լիլիթ Մակունցի հետ արդեն խոսե՞լ եք այդ խնդիրների մասին:

- Նորանշանակ նախարարի հետ դեռ չեմ խոսել եւ արտաքին տպավորության վրա հիմնված որակումից զերծ կմնամ: Առավելեւս, որ նրա անձի հետ կապված որեւէ խնդիր չունեմ եւ չեմ էլ ցանկանում ունենալ: Հուսամ՝ Լիլիթ Մակունցն ինքն ամեն կերպ չի աջակցի այդ խնդրի առաջացմանը եւ թատրոնի բնագավառում իր իսկ գործի դյուրացման նպատակով համառորեն չի հրաժարվի դաշտի խնդիրներն անուղղելի ճշմարտախոսի հետ քննարկելուց: Հատկապես որ այդ բացախոսը պատահական ինչ-որ մանր ոչնչություն չէ, այլ իր հասարակական խորհրդի ակտիվ անդամներից մեկը:

Տպել
5669 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ