Աշոտյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի «ուրվականի» երկխոսությունը

Աժ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում, ուստի չի մասնակցի նիստին:

«Վարչապետի բացակայությունը հասկանալի է, հատկապես, որ այցի ընթացքում կարեւոր հանդիպումներ են նախատեսված, նման բացառիկ դեպքերում վարչապետին պետք է փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն նա նույնպես բացակայում է»,- ասաց Բաբլոյանը:

Նա նշեց, որ վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հիշեցնենք, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, միշտ քննադատության էր ենթարկում վարչապետներին, երբ նրանք բացակայում էին հարցուպատասխանից: Մասնավորապես, 2017-ի հոկտեմբերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ, եթե որեւէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող: Այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը որպես նախագահող, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին:

Նիկոլ Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարել էր, թե դահլիճում «հերյուրանքներ» են տարածվում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բացակայում է կառավարության հետ հարցուպատասխանից։ Փաշինյանը ժպտալով նշել էր, որ ինքը չի կարող հավատալ նման «սադրիչ լուրերին», եւ նույնիսկ անվստահություն է հայտնում սեփական աչքերին, որոնք ակնհայտ սխալ տեղեկատվություն են փոխանցում:

«Բարի երեկո պարոն վարչապետ, ուրախ ենք այսօր Ձեզ խորհրդարանում տեսնել եւ ուրախ ենք, որ Դուք տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին»,- ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի այս արարքը ենթատեքստում ունենալով՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց.

«Հարցս կցանկանայի սկսել, «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտավորությունների կատարման շրջանակում գտնվեր այս դահլիճում, հասկանալով հանդիպման կարեւորությանը` ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին` հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել գերակայություն դիտարկելով Սահմանադրական պարտականությունների կատարումը»,- ասաց ՀՀԿ-ականը:

Տպել
4866 դիտում

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)