Ուզում եք համոզել, որ հրաժարական տա՞մ, չեմ պատրաստվում, ես վճռական եմ. Արծվիկ Մինասյան

Կառավարությունը վարչապետի առաջարկությամբ ընտրեց մի տարբերակ, որը այս պահին, հնարավորինս մեղմացնում է քաղաքացիների եկամուտների բեռնվածությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասին որոշմանը։

«Առհասարակ համակարգի վերանայման, չեղարկման հարցն օրակարգում է եւ ուսումնասիրության կարիք ունի, սա է կայացվել այդ օրը կառավարության նիստում»,- հայտարարեց նա։

Մինասյանը հիշեցրեց, որ ՍԴ-ում գործընկերոջ հետ շահել են դատական ակտը, ինչը դեռ իրականացված չէ, բայց նրա խոսքով, այս պահին կառավարության որոշումը հետեւյալն է՝ հուլիսի 1-ից կուտակայինի մասով մեղմացում լինի։

Մինասյանը շեշտեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ, կառավարությունում խոսել է ՀՅԴ-ի 10 տարվա պայքարի մասին. «Այն ձեւով, ինչ ունենք պարտադիրը, տնտեսական ներկա պայմաններում չի համապատասխանում մեր քաղաքացիների, երկրի շահերին։ Մեր պայքարը փողոցում հստակ հիմնավորումներ ուներ, եւ հիմա այս կառավարությունը ի տարբերություն նախորդների, ունի շանս եւ չի թաքցնում ուսումնասիրության հնարավորությունները»։

Մինասյանն ասաց, որ սկզբունքայնությունը նրա մեջ է, որ հետեւողականորեն պետք է գնալ այդ հարցադրումների պատասխանի ճանապարհով, որը այսքան տարի անընդհատ բարձրացվել է։ Դիմելով լրագրողներին՝ նա ասաց.

«Դուք փորձում եք ինտրինգ փնտրել, բայց չկա այդպիսի բան, այդքան ժամանակ, քանի դեռ այս կառավարությունը բաց, հրապարակային աշխատում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ երբ զգան անհնարին է աշխատել, կամք կա, կհեռանանք։ Ինչ վերաբերում է հարցին՝ հրաժարական չի՞ տալու, նա ասաց.

«Դուք ուզում եք համոզել, որ հրաժարական տա՞մ։ Հստակ պատասխանվել է՝ ոչ, չեմ պատրաստվում: Ես տրամադրված եմ վճռական, որովհետեւ ոչ միայն այդ ոլորտում, այլ տնտեսական զարգացման ոլորտում, հակամենաշնորհային զարգացման ոլորտում հսկայական անելիքներ կան»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի՝ իր հետ կառավարությունում շփվելու ոճին, նա ասաց, որ ընթացքում կշտկվի այն։ Մինասյանը նշեց, որ չի համարում թե անհաղթահարելի խնդիր է տեղի ունեցել։

«Ես ավելի շատ կենտրոնացած եմ, թե ինչ պետք է անենք, քան շփման ձեւերի վրա»,- ասաց նա։ Մինասյանը նաեւ ափսոսաք հայտնեց Մանե Թանդիլյանի հրաժարականի համար։

Տպել
2976 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին