Եթե անգամ պարզվի պարտադիր կուտակայինի որոշումը հակասահմանադրական է, ողբերգություն չի լինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսգիշերից մի փոքր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին: Առաջին պատասխանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հարցին էր.

-Պարոն Փաշինյան, հնարավո՞ր է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հետագայում հանել «պարտադիր» բաղադրիչը.

-Տեսեք, ինչ վերաբերվում է հետագային, հետագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց ես ուզում եմ ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել հիմա եւ ինչու է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ, ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, ըստ որի հուլիսի 1-ից բոլորը, առանց բացառության, պետք է վճարեն պարտադիր կուտակայինի բաղադրիչը: Նրանք, ովքեր մաս չէին այդ համակարգի, հուլիսի 1-ից պետք է մտնեին այդ համակարգի մեջ:

Նախկինում այդ համակարգ ներառված շուրջ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկինի նման, գումարած եւս 80 հազար քաղաքացիներ պետք է նոր մուտք գործեին համակարգ՝ հին ձեւով: Մենք այս պարագայում ունենք մի քանի տարբերակ.

ա) Ոչինչ չձեռնարկել, որի դեպքում ստացվում էր, որ համակարգը նույն ձեւով ու նույն չափով պետք է գործեր, սա մեր համար ընդունելի չէր, քանի որ կստացվեր ոչինչ չանել մարդկանց հոգսը թեթեւացնելու համար:

բ) Հետաձգել հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինի օրենքի կիրարկումը 1 տարով: Թվում էր, թե շատ պարզ լուծում էր, բայց այստեղ կա խնդիր: Եթե մենք հետաձգում ենք օրենքի կիրարկումը, ստացվում է 80 հազար մարդու համար լավ է, բայց մենք անարդար ենք վարվել այն 207 հազար մարդու հետ, որոնք շարունակում են վճարել: Ստացվում է՝ 80 հազար մարդու համար մենք 207 հազար մարդու հավասարության իրավունքը խախտում ենք:

գ) Կա մեկ այլ տարբերակ՝ ընդհանրապես կանգնեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը: Բայց այստեղ էլ մենք բախվում ենք խնդրի՝ կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ բախման գնալու հետ: Մենք իհարկե ոչ մի տեսակ կոնֆլիկտից չենք վախենում, բայց տեսեք, այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում ու աշխարհում բավականին հեղինակություն ունեցող կառավարիչներ եւ այս իրավիճակում, երբ մենք կանոններ ենք փոխում, այս լուրն արագ տարածվում է աշխարհում  եւ ստացվում է, որ Հայստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պարագայում մեզ համար շատ դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսվարողների հրավիրել Հայաստան: Օրինակ «Օրանժ»-ը եկավ Հայաստան, թողեց փակվեց գնաց, «Քարֆուր»-ը եկավ Հայաստան, փոքրանում փոքրանում է եւ խնդիրներ ունի: Այսինքն ընդհանրապես կասեցնելը տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծում:

Հիմա մենք ի՞նչ տարբերակ ենք առաջարկում. մենք ասում ենք, եթե նախկինում այդ պարտադիր բաղադրիչի 10 տոկոսի 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին,  հիմա մենք առաջարկում ենք, որ քաղաքացին վճարի 2,5 տոկոսը, պետությունը՝ մնացած 7,5 տոկոսը: Սա նշանակում է, որ այն 207 հազար մարդիկ, որ մինչ հուլիսի 1-ը վճարում էին, հիմա կսկսեն վճարել գրեթե 5 հազար դրամ պակաս, այսինքն՝ մեր այս որոշմամաբ մենք 207 հազար մարդու աշխատավարձ 5 հազար դրամով բարձրացրել ենք:

Հիմա կա՞, արդյոք, այստեղ հակասահմանադրական խնդիր: Այդ խնդիրը մենք կառավարության նիստում էլ բարձրաձայնել ենք, որ կան սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք մեր նախարարներից երկուսի կարծիքով ամբողջական չեն կատարվել: Մենք էլ ասում ենք եկեք այս որոշումն ընունենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, մենք էլ գնանք տեսնենք որ որոշումներն են, որ սահմանադրական դատարանի պահանջով չեն կատարվել: Եթե այդ ստուգումների պատճառով պարզվի, որ ինչ-որ որոշում կամ այս ամբողջ ծրագիրրը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա, որովհետեւ բոլոր այն գումարները, որ մինչ այս վճարվել են, նստած են մեր անձնական հաշիվների վրա:

Իմիջիայլոց, ձեզանից յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ ստուգել, թե ինչ գումար կա իր անվամբ կուտակված՝ ընդամենը աշխատավարձի քարտը բանկոմատի մեջ տեղադրելով ու համապատասխան բաժինն ընտրելով:

Եթե 2 կամ 3 ամսից պարզվի, որ չի կարող այս ծրագիրը մնալ, կարելի է բոլոր գումարները հետ տալ, իսկ եթե պարզվի, որ նորմալ է ամեն ինչ, կշարունակվի համակարգը:

Ինչ վերաբերվում է «պարտադիր» բաղադրիչը հանելուն, այս հարցը շատ է քննարկվում: Այս ծրագրի նպատակն էէ, որ մարդն ունենա գումար, որը չի ծախսի մինչեւ կենսաթոշակային տարիքը: Գրեթե 2,7 միլիոն դրամ արդեն կուտակվել է, եկեք խոստովանենք, որ մեր առաջիկա ծնունդին կամ Նոր տարուն մենք մեր կուտակած գումարը կհանենք եւ կծախսենք, բոլորս չէ, որ կարող ենք գումար հետ քցել, սա է տրամաբանությունը, որ մարդիկ հետագայում գումար ունենան:

Տպել
11590 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց