Կոռուպցիայի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից դրամաշնորհ չենք վերցնելու. նախարար

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպում, որին մասնակցել է նախարար Արայիկ Հարությունյանը: Ողջույնի խոսքում Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը կարեւորել է հանդիպումը` ընդգծելով, որ Հայաստանում նոր օր է բացվել, եւ կրթության ոլորտում աշխատող միջազգային գործընկերները նպատակ ունեն համատեղ ուժերով գտնել ոլորտի զարգացման լավագույն ուղիները: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ի մամուլի ծառայությունը: 

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կրթության զարգացման առաջիկա տեսլականը` 5-10 տարիների կտրվածքով: «Կրթության եւ, ընդհանրապես, որեւէ առաջընթացի համար շատ կարեւոր է ունենալ երազանք: Այդ երազանքն էր, որ թույլ տվեց մեր երկրում շրջադարձային փոփոխություններ իրականացնել: Ես համոզված եմ` երբ կա երազանք, գործի կարեւոր կեսն արդեն արված է: Մենք առաջիկա 10-15 տարիներին կարող ենք ունենալ աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը: Դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. եւ’ կրթական ոլորտի մեր ավանդույթները, եւ’ Հայաստանի Հանրապետությունում  այսօր առկա ռեսուրսները թույլ են տալիս երազել եւ խոսել այդ մասին»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն այս համատեքստում առանձնացրել է մի քանի կարեւոր սկզբունքային նպատակներ, որոնք պետք է դառնան կրթական արդյունք. «Օրինակ` ինչ վերջնարդյունք ենք ակնկալում հանրակրթության ոլորտում. դպրոցն ավարտող աշակերտը պետք լինի մտածող, վերլուծող, ազատ քաղաքացի: Մենք ժառանգել ենք խորհրդային կրթական համակարգը, որտեղ առավելապես ձեւավորվում էին կարծրատիպերով առաջնորդվող քաղաքացիներ: Խորհրդային ավանդույթի կարծրատիպերից էր նաեւ կրթության որակը կուտակված գիտելիքի մեխանիկական ծավալով գնահատելը, որը մեր համակարգի զարգացման խոչընդոտներից մեկն է:Մենք ուզում ենք ունենալ ազատ ուսուցիչ, որի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլեւ աշակերտին սովորեցնել` սովորել»,- նշել է ԿԳ նախարարը եւ հավելել, որ Կառավարության նոր ծրագրում կրթությունն առաջին հերթին դիտարկվում է իրավունք, որի իրացումը պետք է ապահովի պետությունը:

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. սա հաջորդ կարեւոր սկզբունքն է. «Վերջերս Փարիզում կայացած Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովում կրթության մատչելիության եւ հասանելիության հարցն ամրագրվել է ավարտական կոմյունիկեում: Կրթության հասանելիության խնդիրը բնորոշ է շատ երկրների. կրթությունը հասանելի է ոչ թե բոլորին, այլ որոշակի շերտերի, եւ սա գլոբալ խնդիր է: Հայաստանն այս առումով պետք է մի շարք քայլեր իրագործի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով»,- շեշտել է նախարարը:

Կարճաժամկետ կտրվածքով կրթության ոլորտի առաջնային խնդիրները, ըստ նախարարի, երկուսն են՚ համակարգի ապակուսակցականացում եւ կոռուպցիայի դեմ պայքար: «Դպրոցներում եւ բուհերում վերջին տարիներին ձեւավորվել է արատավոր ավանդույթ, երբ կուսակցական տարբեր պատկանելիություն ունեցող ղեկավարները ոլորտում առաջնորդվել են իրենց քաղաքական շահերով, որն առաջացրել է անառողջ միջավայր: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր եւ դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, սակայն մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրում, ինչը զարմանալի էր: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որեւէ դրամաշնորհ որեւէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետեւ գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու  համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- շեշտել է նախարարը:

Միջնաժամկետ ծրագրերից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի վերափոխումը, ուսուցիչների ատեստավորման եւ վերապատրաստման համակարգի արմատական բարեփոխումը, բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության համատարած հասանելիությունը, փոքր աշակերտական  համակազմ  ունեցող դպրոցների արդյունավետ կառավարման մոդելի ներդնումը, 12-ամյա կրթության համակարգի բովանդակային բարելավումը, մասնագիտական կրթության համակարգի եւ աշխատաշուկայի միջեւ արդյունավետ կապի ապահովումը:

Նախարարն ընդգծել է, որ նախորդ իշխանության կողմից որդեգրված փոքր դպրոցների օպտիմալացման մոդելն արդյունավետ չի եղել, հակառակը` կրթությունը դարձել է ավելի անհասանելի: Անդրադառնալով 12-ամյա կրթության  հետ կապված համատարած հանրային դժգոհություններին, նախարարն ընդգծել է, որ հանրությունը համոզմունք ունի, որ հանրակրթության համակարգում վերջին 3 տարիներին աշակերտները կրթություն չեն ստանում. «Պատճառն այն է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ պատշաճ մակարդակի ծրագրեր չմշակվեցին: Մեր խնդիրն է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթության համակարգին, որպեսզի համատարած դժգոհությունը փարատվի: Որպես մոտեցում շեշտում եմ, որ 12-ամյա համակարգի պահպանումը շատ կարեւոր է»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագետներ պատրաստելու խնդրին անդրադառնալով` նախարարը նշել է, որ բուհերում մասնագիտությունների ցանկի վերանայման լուրջ քայլերի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում կարեւոր է նաեւ միջին մասնագիտական որակյալ կրթության դերը. «Քոլեջում կամ ուսումնարանում սովորելով՚ կարելի է ավելի կարճ ճանապարհով մտնել աշխատաշուկա: Շատ դեպքերում մարդիկ  գերադասում են բուհ գնալ, որովհետեւ քոլեջն ու ուսումնարանը չեն ապահովում որակյալ կրթություն, սակայն սա չափազանց կարեւոր ոլորտ է»,- նշել է նախարարը:

Գիտության ոլորտի խնդիրներից պետական հատկացումների ծավալը երկրի Համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության տեսանկյունից ԿԳ նախարարը համարել է մտահոգիչ խնդիր. «Անշուշտ անհրաժեշտ է մեծացնել կրթության եւ գիտության ֆինանսավորումը: Սակայն բյուջեի նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առկա ռեսուրսները ճիշտ եւ նպատակային բաշխման դեպքում եւս հնարավոր է բազմաթիվ հարցերի արդյունավետ լուծում տալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների կառավարման խորհուրդների նոր մոդելի ներդրմանը, բուհական համակարգի բարեփոխումներին, կառավարության նոր ծրագրի դրույթների եւ գործողությունների պլանի հստակեցմանը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն բոլոր կառույցների հետ, մասնավորապես՝ կարեւորելով աջակցությունը ինստիտուցիոնալ փոփոխությունների եւ կայուն արժեքների ստեղծման ուղղությամբ:

Տպել
1926 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ