«Լուժնիկին» կընդունի բացման ու եզրափակիչ խաղերը. ֆուտբոլի ԱԱ-ի բոլոր մարզադաշտերը

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք մրցաշարի խաղերը կհյուրընկալեն «Եկատերինբուրգ արենան», «Վոլգոգրադ արենան», «Սամարա արենան», «Նիժնի Նովգորոդը», «Մորդովիա արենան», «Ռոստով արենան», «Կալինինգրադը», «Կազան արենան», «Ֆիշտը», «Սանկտ Պետերբուրգը», «Սպարտակը» եւ «Լուժնիկին»:   

«Լուժնիկի» (Մոսկվա)

Աշխարհի 2018 թ. առաջնության գլխավոր մարզադաշտն է: Հունիսի 14-ին այստեղ կայանալու է բացման Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղը: Տեղակայված է մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում եւ «Լուժնիկի» օլիմպիական համալիրի մաս է կազմում: Հուլիսի 15-ին էլ հյուրընակելու է եզրափակիչը: Այն կառուցվել է 1956 թ. ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի համար: Դրանից հետո հյուրընկալել բազմաթիվ խոշոր մարզական ու մշակութային միջոցառումներ՝ այդ թվում 1980 թ. ամառային օլիմպիական խաղերը:

Այստեղ տեղի են ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բազմաթիվ խաղեր: Նաեւ բազմաթիվ անգամներ տնային մարզադաշտ է եղել Մոսկվայի «Սպարտակի», ԲԿՄԱ-ի եւ «Տորպեդոյի» համար: Այստեղ կայացել են նաեւ եվրոպական կարեւորագույն մրցաշարերից 2-ի եզրափակիչները: 1999 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում (այժմ՝ Եվրոպա լիգա) «Պարման» հաղթել է «Մարսելին»: 2008-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում էլ «Մանչեստեր Յունայթեդը» 11-մետրանոցներով պարտության է մատնել «Չելսիին»:

Վերակառուցումը սկսվել է 2013 թվականին ԱԱ 2018-ի համար: Վազքուղին հեռացվել է, նստատեղերը մոտեցվել են խաղադաշտին: Այժմ 78 հազարի փոխարեն կարող է տեղավորել 80 հազար հանդիսական:

«Սպարտակ» (Մոսկվա)

Մոսվայի «Սպարտակ» թիմի մարզադաշտն է: Կառուցման աշխատանքները սկսվել են 2010 թ.: Առաջին հանդիպումն այստեղ տեղի է ունեցել 2014 թ. սեպտեմբերի 5-ին: Եղել է նաեւ 2017 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մարզադաշտ: Տեղավորում է 45 հազար հանդիսական:

«Կալինինգրադ» (Կալինինգրադ)

Կառուցվել է աշխարհի 2018 թ. առաջնության համար: Մրցաշարից հետո այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնելու «Բալթիկա» թիմը: Տեղավորում է 35 հազար հանդիսական:

«Եկատերինբուրգ արենա» (Եկատերինբուրգ)

Ռուսաստանի ամենահին թիմերից մեկի՝ «Ուրալի» տնային մարզադաշտն է: Կառուցվել է 1953 թ.: Դրանից հետո մի քանի անգամ վերանորոգվել է, վերջին անգամ ԱԱ 2018-ի համար: Վերանորոգումներից հետո պահպանվել է դրա պատմական տեսքը: Աչքի է ընկնում Խորհրդային միության ոճի ճարտարապետությամբ ու դեկորացիաներով: Տեղավորում է 35 հազար հանդիսական:

«Վոլգոգրադ արենա» (Վոլգոգրադ)

Տեղավորում է 45 հազար հանդիսական: Աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնելու «Ռոտորը»:

«Ֆիշտ» (Սոչի)

Կառուցվել է 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերի համար: Հյուրընկալել է Սոչի 2014-ի բացման ու փակման արարողությունները: Վերակառուցվել է ԱԱ 2018-ի համար: Վերաբացվել է 2017 թ.: Տեղավորում է 48 հազար հանդիսական:

ԱԱ-ից հետո այստեղ ուսումնամարզական հավաքներ է անցակցնելու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Նաեւ անցկացնելու է որոշ պաշտոնական ու ընկերական հանդիպումներ:

«Կազան արենա» (Կազան)

Կառուցվել է 2013 թ. ամառային համաշխարհային ուսանողական խաղերի համար: Այստեղ կայացել են բացման ու փակման արարողությունները: Դիզայնը պատկանում է նույն ընկերության ճարտարապետներին, որը զբաղվել է նաեւ Լոնդոնի «Ուեմբլի» եւ «Էմիրեյթս» մարզադաշտերի դիզայնով:

Տեղավորում է 45 հազար հանդիսական: Այստեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Ռուբինը»: ԱԱ-ից հետո այստեղ կարող են տեղի ունենալ ոչ միայն տարբեր մարզական, այլեւ մշակութային իրադարձություններ, շոուներ, համերգներ:

«Նիժնի Նովգորոդ» (Նիժնի Նովգորոդ)

Տեղավորում է 45 հազար հանդիսական: Աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո այստեղ իր տնային հանդիպումները կանցկացնի «Օլիմպիեց» թիմը:

«Սամարա արենա» (Սամարա)

Կառուցման աշխատանքները սկսվել են 2014 թ. հուլիսին: Տեղավորում է 45 հազար հանդիսական: Աշխարհի առաջնությունից հետո այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնելու «Կրիլյա սովետովը»:

«Ռոստով արենա» (Դոնի Ռոստով)

Տեղավորում է 45 հազար հանդիսական: Այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնելու «Ռոստովը»:

«Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտ (Սանկտ Պետերբուրգ)

Համարվում է աշխարհի ամենաժամանակակից մարզադաշտերից մեկը: Ունի տեղաշարժվող տանիք: Այստեղ կարելի է անցկացնել ցանկացած միջոցառում տարվա ցանկացած եղանակին, անգամ ձմռանը: Հյուրընկալել է 2017 թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բացման ու եզրափակիչ հանդիպումները:

«Զենիթ» թիմի տնային հանդիպումների մարզադաշտն է: Տեղավորում է 67 հազար հանդիսական: Հյուրընկալելու է Եվրո 2020-ի խմբային փուլի 3 խաղ, ինչպես նաեւ քառորդ եզրափակիչ հանդիպումներից մեկը:

«Մորդովիա արենա» (Սարանսկ)

Տեղավորում  է 44 հազար հանդիսական: Աշխարհի առաջնությունից հետո նստատեղերի թիվը կրճատվելու է՝ հասցվելու է 25 հազարի: Ազատված տարածքն օգտագործվելու է մարզական այլ շինություններ կառուցելու համար. հնարավոր է լինելու անցկացնել վոլեյբոլի, թենիսի, բասկետբոլի հանդիպումներ, լինելու է ֆիթնես կենտրոն: Այստեղ իր տնային հանդիպումները կանցկացնի «Մորդովիան»:

Տպել
2998 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ