«Նեմրային» չեն արգելել հանդես գալ 100-ամյակի միջոցառման ժամանակ

«Նեմրա» խմբին չեն արգելել ելույթ ունենալ Հայաստանի առաջին հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից հետո հայկական շոու բիզնեսի մի քանի կատարողների հետ կապված աղմուկ է բարձրացել: Լուրեր են տարածվել, թե որոշ երգիչների թույլ չեն տվել բեմ բարձրանալ, եւ քանի որ նախապես տեղեկություն կար, որ «Նեմրան» մասնակցելու է, նրանց բացակայությունն էլ խոսակցությունների առիթ դարձավ: Շատերին թվացել է, թե նրանց թույլ չեն տվել ելույթ ունենալ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խմբի մենակատար Վանը պարզաբանեց տեղի ունեցածը:

«Մեր դեպքում ոչ մի արտառոց բան չի պատահել: Մեր ելույթից հրաժարվելը տեղի է ունեցել 1 օր առաջ ու կապ չունի համերգի օրը տեղի ունեցած անախորժությունների հետ: Մենք մի քանի պատճառով ենք հրաժարվել. նախ, որ պետք էր «մինուսով» երգել, այսինքն՝ միայն վոկալս պետք է կենդանի հնչողությամբ լիներ, երաժշտական մասը՝ ձայնագրություն, եւ դրան գումարվեց կոկորդիս ցավը, ու չուզեցի «մինուսով» երգելու համար ռիսկի դիմել, մանավանդ, որ այսօր մեր մենահամերգն էր: Բայց, եթե կենդանի կատարմամբ լիներ եւ, ինչպես առաջին օրն էինք պայմանավորվել կազմակերպիչների հետ, կենդանի նվագախմբի նվագակցությամբ, հաստատ չէի նայի կոկորդիս ցավին ու ելույթ կունենայի, քանի որ նվագախմբի հետ ելույթ ունեցել ենք նախկինում, եւ գիտեմ, թե դա ինչ մեծ հաճույք է, եւ չէի հրաժարվի երգել թեկուզ վնասված կոկորդով»,- ասաց նա:

Համերգի ծրագրով նախատեսված երգիչներից մայիսի 28-ին իրենց կատարումներով հանդես չեն եկել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը եւ Գաբի Գալոյանը: Սոնա Շահգելդյանը, ինչպես նշում են կազմակերպիչ «Մեցցո» փրոդաքշնից, ներկայացել է իր ելույթի ժամից 49 րոպե ուշացումով՝ այն ժամանակ, երբ բեմն արդեն հետ հավաքելիս են եղել: Գաբի Գալոյանն էլ հրաժարվել է բեմ բարձրանալ, երբ տեսել է, որ հաղորդավար չկա, որն իրեն կհրավիրի:

Համերգից հետո երգչուհիներն իրենց դժգոհություններն են արտահայտել սոցիալական ցանցերով ու զանգվածային լրատվության միջոցներով: Նրանք վիրավորված են մնացել կազմակերպիչների վերաբերմունքից: Վանն ընդգծում է, որ նրանց էլ կարելի է հասկանալ:

«Հասկանում եմ, որ ամբողջ համերգային ծրագիրը պատրաստվել էր ամիսներ առաջ, եւ վերջին երկու շաբաթում երեւի հնարավոր չէր փոխել համերգային ամբողջ ծրագիրը, միակ խնդիրն այստեղ այն էր, որ պետք էր կա՛մ հենց սկզբից կանչել, կա՛մ չկանչել ընդհանրապես: Ես հասկանում եմ նաեւ այն արտիստներին, որոնք ներկա են եղել, բայց ստացվել է այնպես, որ իրենք որպես «բոնուս» երաժիշտներ էին, դա իրոք կարող է վիրավորել արտիստին»,- ասում է նա՝ կոչ անելով թեթեւ նայել տեղի ունեցածին:

Մայիսի 28-ի համերգի ժամանակ ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ներսիկ Իսպիրյանը, Սիրուշոն, Սեւակ Խանաղյանը, Հելեն Սեգարան, Ռազմիկ Ամյանը, եւ ուրիշներ: Հանդիսատեսի շարքում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Ինչ վերաբերում  է «Նեմրայի» մենահամերգին, այն կայանալու է այսօր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Սկսվելու է ժամը 19:00-ին: Հատուկ հյուրերն են երգիչ Գոռ Սուջյանը եւ կիթառահար Մհեր Մանուկյանը:  

Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերության

Տպել
4439 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ