Մանրամասներ Կարբի գյուղի վիճաբանությունից. գործադրել են զենքեր,կան վիրավորներ, ձերբակալված

Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 27-ին՝ ժամը 22-ն անց 50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչներ, 1959 թվականին ծնված Վ․ Խ․-ն եւ 1976 թվականին ծնված Ա․ Հ․-ն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, պարզվել էր, որ նույն ժամանակահատվածում Կարբի գյուղի բնակիչներ 1985 թվականին ծնված Ա․ Բ․-ն եւ 1984 թվականին ծնված Հ․ Գ․-ն՝ հրազենային վնասվածքով, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նույն գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Ա․ Պ․-ն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ ճշտվել էր, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։ 
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։ 
Ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։ 

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 27-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ա. Դ.-ն Կարբի գյուղի հրապարակում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ․ Գ․-ի եւ Ա․ Բ․-ի ուղղությամբ, որոնք հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 28-ին, ժամը 20.00-ին, Ա. Դ.-ն ներկայացել է բաժին, տվել բացատրություն եւ ներկայացրել հրազենը:
Ա. Դ.-ն ձերբակալված է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2674 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին