Արցախի պետբյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ պետական իրավական հարցերի հանձնաժողովում

23/05/2018 schedule14:10

Մայիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարները, ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը, ինչպես նաև Գերագույն դատարանի նախագահը, Գլխավոր դատախազը, Արդարադատության նախարարը, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Քաղծառայության խորհրդի նախագահն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը:

Նախագահի աշխատակազմի 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ Մարատ Մուսայելյանը նշել է, որ աշխատակազմի պահպանման ծախսերը հոգալու համար պետական բյուջեից հատկացվել է 461մլն 447հազ դրամ, կատարողականը՝ 429մլն 179հազ դրամ կամ նախատեսվածի 93%-ը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեից աշխատակազմին հատկացված գումարը կազմել է 538մլն 30հազ դրամ, կատարողականը՝ 527մլն 137հազ դրամ կամ նախատեսվածի 98%-ը:

ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը, ներկայացնելով հաշվետվությունը, նշել է, որ իր ղեկավարած ստորաբաժանումը ԱՀ կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է, հետևաբար, կատարված կառուցվածքային փոփոխություններից հետո ճշտվել է ստորաբաժանմանը հատկացված բյուջետային միջոցների նախահաշիվը, որը կազմել է 766մլն 620հազ, փաստացի ծախսվել է 737մլն 805հազ դրամ  կամ 96, 2%-ը:

Գերագույն դատարանի  նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ՝  դատական համակարգին 2017թ.-ի բյուջեից հատկացվել է 558մլն 196հազ դրամ, փաստացի ծախսը՝ 520 մլն 74հազ դրամ կամ  նախատեսվածի 93,2%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից դատախազությանը հատկացվել է 498մլն 761հազ դրամ, կատարողականը՝ 470մլն 945հազ դրամ կամ նախատեսվածի 94,4%-ը:

Արդարադատության նախարարությանը, ըստ նախարար Արարատ Դանիելյանի հաշվետվության, պետական բյուջեից հատկացվել է 337մլն դրամ, կատարողականը՝ 330մլն դրամ կամ նախատեսվածի 98 %-ը:

Հաշվետու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսը հոգալու համար պետական բյուջեից հատկացվել է 134մլն 947հազ դրամ, որի կատարողականը, համաձայն Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի հաշվետվության, կազմել է 130մլն 672հազ դրամ կամ նախատեսվածի 96,8%-ը:

Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ներկայացմամբ՝ 2017թ.-ին գրասենյակի բյուջեի կատարողականը կազմել է 42մլն 412հազ դրամ, կամ նախատեսվածի 99,2%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին խորհրդին է հատկացվել 100մլն 811հազ դրամ, կատարողականը՝ 100մլն 438հազ դրամ կամ նախատեսվածի 99.6%-ը: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հաշվետվությամբ՝ 2017թ.-ին հանձնաժողովի պահպանման և միջոցառումների կազմակերպման նախահաշիվը կազմել է 154մլն 270հազ դրամ, կատարողականը՝ 134մլն 863հազ դրամ կամ նախատեսվածի 87,4%-ը:

Պատգամավորները, համաձայն ընթացակարգի, առաջադրել են հարցեր և ստացել պարզաբանումներ:

Տպել
5707 դիտում

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)

Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան