1 ամիս առաջ այս օրն ազատ արձակվեցին ԱԺ 3 պատգամավորները, հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը

Ժողովրդական հաղթանակի առաջին ցնծությունից անցել է ուղիղ 1 ամիս: Նախորդ ամսվա 23-ին ազատ արձակվեց նախորդ օրը ձերբակալված ԱԺ 3 պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը՝ համաժողովրդական շարժման առաջնորդները, որոնց բերման էին ենթարկել հենց ցույցերի վայրից:

Ինչպես հետո Նիկոլ Փաշինյանը որակեց՝ դա ձերբակալում չէր, այլ առեւանգում Արցախի փողոցից: Նրանց ձերբակալումից հետո ժողովրդական անհնազանդության ալիքը դարձավ անկառավարելի, մարդիկ ինքնակամ հազարապատիկ դուրս եկան փողոցներ, կաթվածահար արվեց երթեւեկությունը, աշխատանքի եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը, պատգամավորների ձերբակալումը հակառակ ազդեցությունն ունեցավ իշխանությունների համար:

Երեկոյան հարյուր հազարների հասնող քաղաքացիներով հանրահավաքից հետո, հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, ազատ արձակվեց ԱԺ 3 պատգամավորները, որին հաջորդեց 10 տարի իշխանությունում եղած Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից պաշտոնապես հրաժարականը:

Ապրիլի 23-ը պատմության մեջ գրանցվեց որպես հեղափոխության հիմնական հաղթանակի օր:

Այսօր, հաղթանակից 1 ամիս անց մեր երկիրը միջազգային հանրությանն ու աշխարհին է ներկայանում որպես ամբողջությամբ նոր Հայաստան: Ընդամենը 1 ամիս առաջ գրանցված համերաշխության ու սիրո հեղափոխությունն այսօր արդեն տալիս է պտուղներ՝ նոր, ժողովրդական իշխանության կողմից օր օրի իրականացվող ակնառու փոփոխություններով:

Տպել
3078 դիտում

Վաղվանից կտաքանա 7-9 աստիճանով. փետրվարի 20-ին որոշ շրջաններում ձյուն կտեղա

Յուրի Խաչատուրովի թարգմանիչը չէր ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

«Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության»

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը. պաշտպան

Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին

105 սուբվենցիոն հայտ է ստացվել Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան ընկերության հետ. կմարզվի աշխարհահռչակ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ

3 տարի հետախուզման մեջ գտնվող գորիսեցին հայտնաբերվել է օդանավակայանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ տեղի կունենա ներկայացումների շարք

Արարատի մարզում հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով

Աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում է՝ մասնակցելու բանակում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ փակ քննարկմանը

Փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի տարածքում գրանցվել է 75 հանցագործություն, 6 տրանսպորտային պատահար

Զովունիում 6 մեքենա է բախվել, այդ թվում՝ թիվ 269 և 39 երթուղայինները. կան վիրավորներ

ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է այսօր ստացել

Հայտնի է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը

Զարեհ Սինանյանը հանդիպել է «Կիլիկիա» բիզնես ակումբի անդամների հետ

Բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ hափշտակության գործը դատարանում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձ. ԱԱԾ (տեսանյութ)