Մեղրիում դեմ են նոր հանքերի ստեղծմանն ու հների շահագործմանը. սկսել են ստորագրահավաք

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է, որ Meghrinews.com կայքի փոխանցմամբ, պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագիր Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու եւ համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով: Սկսվել է նաեւ ստորագրահավաք։

Հանրագրում ասված է հետեւյալը․

«Մենք՝ Մեղրի համայնքի բնակիչներ ներքոստորագրյալներս, ներկայացնում ենք սույն հանրագիրը.

1. Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող եւ համայնքին պատկանող տարածքում երկրաբանահետախուզական եւ նոր հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու վերաբերյալ։

Սույն հանրագրի ներկայացման համար հիմք են հանդիսացել հետեւյալ դրույթները․

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Իսկ ժողովրդավարական պետությունը ժողովրդի իշխանության քաղաքական կազմակերպությունն է, որն ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական եւ հանրային գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրությանը եւ հանրության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը։ 

2) ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Հանրապետությունում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Ժողովուրդը որեւէ մեկի հետ չի կիսում իրեն պատկանող իշխանությունը՝ հանրային-քաղաքական համակարգը, եւ օգտագործում է միայն իր սեփական շահերից ելնելով։ Հետեւաբար՝ չկա իշխանություն, որը չի բխում ժողովրդից։

3) ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»։ Սահմանադրական սույն սկզբունքը սերտորեն եւ անխզելիորեն կապված է անձի առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի հետ։ Սույն իրավունքը անձի հիմնարար իրավունք է, քանի որ շոշափում է անձի հիմնական իրավունքները, նաեւ կոնկրետ պարտավորություն է իրենից ներկայացնում։ Բարեկեցիկ շրջակա միջավայրը նպաստում է արժանապատիվ եւ առողջ կյանք ունենալուն։

4) ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համայնքն ունի հողի, ինչպես նաեւ գույքի նկատմամբ սեփականության իրավունք»։

5) ՀՀ-ի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրությունը կոնկրետ գործունեության տեսակների պարագայում մասնակցում է որոշումների կայացման գործընթացին։

6) Ֆադեեւան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ մետալուրգիական կոմբինատի շահագործումը վտանգ է սպառնում անձի կյանքին եւ առողջությանը եւ նշել է, որ տեղի է ունենում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի խախտում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ ելնելով այն հանգամանքից, որ ընդամենը 665 քկմ տարածք զբաղեցնող Մեղրի համայնքի տարածքում արդեն իսկ արդյունահանման իրավունք ունեն 8 մետաղական հանքավայր, իսկ 6 հանքավայր էլ դեռ գտնվում են ուսումնասիրման կարգավիճակում, մենք` Մեղրի համայնքի բնակիչներս, խնդրում եւ պահանջում ենք Մեղրի համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել եւս նորհանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Մեղրիի բնակիչներն իրենց ներկան եւ ապագան տեսնում են գյուղատնտեսության, այգեգործության, էկոտուրիզմի, մեղվաբուծության եւ այլ հարակից բնագավառների զարգացման մեջ:

1. Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում «Թաթսթոուն» ՍՊԸ կողմից շահագործվող պղնձի հանքավայրի էկոլոգիական անկառավարելի վտանգները, որոնք պատշաճ չեն ներկայացվել կամ ընդհանրապես շրջանցվել են նախաձեռնողի գնահատման փաստաթղթերում, խնդրում եւ պահանջում ենք՝ հանքավայրի շահագործումն անհապաղ կասեցնելու եւ փորձաքննություն նշանակելու պահանջով: Նշենք նաեւ, որ պետական փորձաքննություն իրականացնող մարմինն էլ իր հերթին անուշադրության է մատնել այդ վտանգներն ու, ըստ էության, անտեսել ակնհայտ փաստերը։

Տվյալ պահանջի հիմք են հանդիսանում հետեւյալ հանգամանքները.

1) Հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, եւ հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաեւ տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը եւ Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր եւ վտանգավոր մետաղներով անխուսափելի է:

2) Հանքավայրը գտնվում է Արեւիկ ազգային պարկի տարածքում եւ նրա բուֆերային գոտում, անտառապատ է եւ ունի շատ հարուստ կենսաբազմազանություն:

3) Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությանը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, ինչպես նաեւ գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:

4) Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները եւ բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը եւ ամբողջ Մեղրի համայնքը,

5) Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաեւ իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը:

1. Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու վերաբերյալ:

Խնդրում եւ պահանջում ենք դիմել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Մեղրի համայնքի տարածքում գործող այլ մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ կիրառել խիստ վերահսկողություն»:

Բնակիչները նախատեսում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել Լիճքի հանքի տարածքում, որի մասին տարածվել է հետեւյալ հայտարարությունը. «Սույն թվականի մայիսի 18-ին առավոտյան ժամը 7:30-ին հավաքվել Մեղրու մշակույթի պալատի մոտ, որտեղից էլ կմեկնարկի երթը դեպի Լիճքի  հանք»:

Տպել
2442 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց