Թբիլիսիում ցուցարարները ցրվել են՝ հաջորդ շաբաթ հավաքվելու պայմանով

Մայիսի լույս 12-ի գիշերը Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիի հինգ խոշորագույն գիշերային ակումբներում գործողություններ է իրականացրել, որոնց նպատակը թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց հայտնաբերումն էր: Ակումբներում գտնվող երիտասարդները, սակայն պնդում են, որ ոստիկանները ոչ համարժեք բռնի ուժ են կիրառել իրենց նկատմամբ: Ակումբներից դուրս բերված երիտասարդները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ` արգելափակելով քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան:

Թբիլիսյան ցույցերի կազմակերպիչը 2014 թ. ստեղծված «Սպիտակ աղմուկ» կազմակերպությունն է, որը հանդես է եկել Վրաստանում թեթեւ թմրամիջոցների օրինականացման եւ թմրամիջոցների հանդեպ պետական քաղաքականության ազատականացման օգտին:

Հանգստյան օրերին երիտասարդները շարունակում էին փակ պահել Ռուսթավելիի պողոտան: Քութաիսիում եւ Բաթումիում եւս երթեր եւ ցույցեր տեղի ունեցան, որոնց ընթացքում ոստիկանության հետ բախումներ եղան:

Վրաստանի խորհրդարանի առջեւ հավաքված ցուցարարները պահանջում էին ներքին գործերի նախարարի եւ վարչապետի հրաժարականը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել հատուկ գործողության կազմակերպիչներին եւ մասնակիցներին: Բարձրացվել է նաեւ իշխող «Վրացական երազանքին» պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հանուն արդարության, սակայն հարկ է նշել, որ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալվել է 8 անձ եւ առգրավվել է խոշոր ծավալների հասնող թմրանյութ:

Ցուցարարներն ակնհայտորեն ձգտում էին հանրահավաքը հայկական բողոքի ակցիաների խաղաղության եւ համերաշխության ոգով անցկացնել, ինչի մասին են փաստում վեր պարզած բաց ձեռքերը: Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվեց հանրահավաքն իրականացնել խաղաղ մթնոլորտում՝ չհաշված ազգայնական «Երիտասարդ ազգային դաշինք», «Վրացիների քայլերթ» եւ այլ կազմակերպությունների համախոհների հետ մի քանի բախումները եւ դրանց հետեւանքով տեղի ունեցած ձերբակալությունները:

Ակցիան ժամանակավորապես դադարեցվել է այն բանից հետո, երբ մայիսի 13-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան ներողություն է խնդրել կիրառված անհամաչափ բռնի ուժի համար եւ հավաքված հազարավոր մարդկանց առջեւ խոստացել է, որ չի լինի հետապնդում ակցիայի մասնակիցներից ոչ մեկի հանդեպ, ինչպես նաեւ թմրանյութերի ազատականացման հետ կապված հստակ միջոցներ ձեռնարկել։ Այդ նպատակով նա մոտ ապագայում կհանդիպի ակցիայի մասնակիցների հետ: Գախարիան նաեւ խոստացել է հետաքննություն սկսել Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողության ընթացքում անհամաչափ ուժ կիրառած անձանց դեմ՝ հավելելով, որ խոստումները չկատարվելու դեպքում ցուցարարները «ցանկացած պահի կարող են դուրս գալ փողոց եւ երաժշտություն լսել»։

Ցուցարարները եւս ներողություն են խնդրել ուժայիններից եւ, պայմանավորվելով հանդիպել հաջորդ շաբաթ օրը, վերադարձել են բնականոն կյանքի:

Տպել
2328 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ