ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ներկայացրեց ՀՀ վարչապետի միակ թեկնածուին

ԵԼՔ խմբակցության անդամ Լենա Նազարյանը ներկայացրեց վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: Այս պահին Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՀ վարչապետը: Միակ թեկնածուն ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան է: Նազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը՝ ստացած կրթությունը, մասնագիտական գործունեությունը որպես լրագրող, որպես քաղաքական գործիչ անցած ճանապարհը:

«Հայաստանի Հանրապետության հաղթա՛ծ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության եւ սփյուռքի մեր սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի նախագա՛հ եւ պատգամավորնե՛ր,

Վերջին շաբաթներին Հայաստանում մենք բոլորս մասն ենք ժողովրդական զարթոնքի, մի բացառիկ իրադարձության, որն իր ոչ բռնի, խաղաղ մեթոդների եւ անգամ տոնականության շնորհիվ արդեն իսկ անվանվում է եւ մեր հիշողության մեջ կմնա որպես սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Հայաստանի քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ իրենց ճնշվածությունը, մերժվածության, անարդարության, չլսված եւ խաբված լինելու զգացումը ապրել եւ կիսել են միայնակ իրենց ընտանիքների եւ ընտանիքների հետ, այդ ճնշվածությունը դուրս հանեցին փողոց: Սակայն այդ վախի եւ ճնշումների հաղթահարումը չվերածվեց բռնության, այլ վերափոխվեց պայքարի ցնծության, միմյանցով հպարտանալու ուրախության եւ միասին գործելու ոգեւորության:

Մենք տեսան, թե ինչպես ամենատարբեր գաղափարների եւ սոցիալական խավերի հարյուր հազարավոր մարդիկ հստակ ձեւակերպեցին իրենց համերաշխությունն ազատ, արդար եւ երջանիկ Հայաստան կերտելու նպատակին եւ դրա համար պահանջվող արժեքներին: Եվ այսօր ինձ համար մեծ ուրախություն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ներկայացնելու համաժողովրդական խաղաղ շարժման առաջնորդ եւ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանին:

Եվ այսպես, Նիկոլ Վովայի Փաշինյան: Ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին Իջեւանում: Ավարտել է Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-95-ը սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ավարտական 5-րդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով: 1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999-ին, դատական որոշմամբ, փակվել է քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2012 թ.:

1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Ավելի ուշ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է 1 տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային քաղաքական միավորման հիմնադիր-անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ դաշինքի» համամասնական ցուցակի առաջին համարը: 2008-ի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, 1 տարի 4 ամիս անցկացրել է ընդհատակում: 2009-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել է եւ 2010-ի հունվարին դատապարտվել 7 տարվա ազատազրկման 2008-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 1 տարի 11 ամիս անցկացնելով բանտում ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես դաշինքի» համամասնական ցուցակով: 2012-13-ը եղել է Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ: 2013-ին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորումը: 2013-15-ը եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-ից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման հենքի վրա ձեւավորված համանուն կուսակցության վարչության անդամ է:

2016-ի մայիսի եղել է առաջնագիծ մեկնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար: 2017- ապրիլի 2-ին Ազգային ժողովի ընտրություններում ԵԼՔ դաշինքի ընտրական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից: 2017-ի մայիսից ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար է:

Ամուսնացած է: Ունի 3 դուստր եւ 1 որդի:

Հարգելի՛ պատգամավորներ, այսօր դուք ունեք վերջին հնարավորությունը դեմ չգնալու Հայաստանի ժողովրդին, Հայաստանի եւ Արցախի պետական շահերին, մեր ազգային անվտանգությանը: Ես կոչ եմ անում օգտվել այս բացառիկ հնարավորությունից: Շնորհակալություն»,- ներկայացրեց Նազարյանը:

Տպել
6343 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին