«Որ տղա ծնվեր, Նիկոլ պիտի դնեինք երեխու անունը, բայց որ աղջիկ է՝ Աննա կդնենք»

Շիրակի մարզի Ջաջուռում ապրող 38-ամյա Աստղիկը 5-րդ զավակին է լույս աշխարհ բերել: 5-րդ երեխա ունենալը Շիրակի մարզում ոչ միայն ռիսկային քայլ է, այլ՝ հերոսական, հատկապես հիմնական աշխատանք չունեցող ընտանիքների համար, ինչպիսին Աստղիկի ընտանիքն է: Ինքը չի աշխատում, ամուսինը բանվորություն է անում, որպեսզի բազմանդամ ընտանիքը կարողանա մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Վերջին մեկ ամիսը շատ զբաղված են եղել Մակարյանները: Աստղիկի ամուսինն ու երկու որդիներն ամեն օր մասնակցել են Գյումրիում անցկացվող քայլերթերին ու հանրահավաքներին՝ հույսով, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն իրենց կյանքում շրջադարձային է լինելու: Հեղափոխական տրամադրությունները երեկոյան տանն ավելի էին բռնկվում: Աստղիկը ջաջուռցի Սահակ պապի հարեւանուհին է: Այն Սահակի, ով առավոտ վաղ գալիս էր Գյումրի եւ քայլերթի առաջին շարքերում ոգեւորում բոլորին: Երեկոյան էլ մանրամասն բոլորին պատմում օրվա կատարվածը:Աստղիկը նորածնին Թավշյա հեղափոխության ծնունդ է համարում: Ասում է՝ երեխաները հրապարակում թրծվեցին, ինքը՝ տանը, հեռուստացույցի եւ համակարգչի դիմաց:«Հենց Նիկոլը ելույթ կունենար, երեխեն կսկսեր աշխուժանալ, դե ես էլ հուզվում էի: Ամբողջ օրը ոչ տան գործի էի, ոչ ուրիշ բանի: Ամեն րոպեն անգիր գիտեմ՝ որտեղ ինչ եղավ, ով ինչ ասեց ու արեց: Երեխեքն էլ, որ որոշեցին ցույցերին մասնակցել, ճիշտ է առաջի օրն անհանգստացա, բայց հետո զգացի, որ ճիշտ են անում, տղա են, պետք է ամեն ինչ էլ տեսնեն: Հետո էլ վտանգավոր բան չկար, բոլորն էլ շնորհքով, խելացի մարդիկ են: Համ էլ հերը հետներն էր»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Աստղիկ Մակարյանը:

Մինչեւ #Իմ քայլը նախաձեռնությունը երեխայի սեռը ծնողներին չի հետաքրքրել, կարեւոր են համարել առողջ բալիկ ունենալը: Հանրահավաքների օրերին, սակայն, Աստղիկը որոշել ու մի քանի անգամ գնացել է բժշկի, անգամ Երեւան է հասել, որպեսզի իմանա, տղա՞ թե աղջիկ է ծնվելու:

«Գնացի Երեւան, բժիշկը նայեց, ասեց տղա է հաստատ: Ես ու բժիշկս էլ որոշեցինք, որ հենց տղա ծնվի, անունը Նիկոլ կդնեմ: Հետո եկա տուն: Բայց մի քանի օր հետո էլի ուզեցի, որ հաստատ գիտենամ տղա է, թե աղջիկ: Տնեցոնք առավոտ քաղաք կերտային միտինգի, ես՝ բժշկի: Մի քանի անգամ գնացի, մի օր ասում էին աղջիկ է, մի օր ասում էին  տղա է: Բայց ես էլ որոշել էի, որ անունը Նիկոլ էր լինելու, որովհետեւ ինքը հենց բդի ծնվիր էս նոր Հայաստանում, որի համար իրենց կյանքի գնով ամեն ինչ անում են Նիկոլն ու նրա  կողքը կանգնած մարդիկ»:

Բայց ոչ թե տղա, այլ աղջիկ ծնվեց: Հատուկ անուն չունեն որոշած: Աստղիկն ասում է, դե որ տղա չեղավ, չկարողացան անունը Նիկոլ դնել՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, դստերն Աննա կկոչեն՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ անունով:«Ամբողջ օրը մեր Նիկոլի հետ է, ամեն տեղ իրար հետ են, մարդիկ տեսան, որ ընտանիքներով պայքար է: Ինքն էլ երեխաներ ունի, բայց նրանց թողած ամուսնու հետ պայքարում է հանուն բոլորիս: Ինքն էլ է էլի Նիկոլ: Մի անգամ էլ ամուսնուս հետ խոսեմ, ու Աննա էլ կդնենք անունը»,-ասաց Աստղիկն ու վստահությամբ նշեց, թե շուտով Հայաստանում նոր կյանքն է սկսվելու, բոլորն իրենց քաղաքներում ու գյուղերում արդեն ոչ թե գոյատեւելու, այլ ապրելու են:

Տպել
14207 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում