Որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ. Նիկոլ Փաշինյանը՝ Կորյուն Նահապետյանին

Վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանին: Այս պահին ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի երկրի վարչապետը, եւ Նահապետյանը վարչապետի թեկնածուին հետեւյալ հարցը տվեց.

«Ակնհայտորեն մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ, կան արդեն նաեւ տեղեկություններ, որ պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում եւ անգամ առաջարկներ են հնչեցվում սրացումներ առաջացնել այդ ճակատում: Դուք արդեն նշեցիք, որ որպես վարչապետի թեկնածու ընտրվելու դեպքում հանդես եք գալու նաեւ գերագույն հրամանատար: Ուզում եմ հատուկ նշել, որ դա միայն պատերազմի ժամանակ: Խաղաղ ժամանակ դուք չեք ունենալու այդպիսի իրավունք: Եվ բնական է՝ ոչ միայն ինձ, այլեւ մեր երկրի անվտանգության համար մտահոգ եւ սրտացավ բազմաթիվ մեր հայրենակիցների հետաքրքրում է ձեր կարողությունը, ձեր պատրաստվածությունը պաշտպանության եւ անվտանգության համակարգի ձեր իմացությունը, որովհետեւ վարչապետ ընտրվելու դեպքում դուք շատ պատասխանատու որոշումներ պետք է կայացնեք հատկապես պատերազմի ժամանակ:

Իրողությունն այն է, որ Սահմանադրության շրջանակներում պետական քաղաքականության այս բնագավառում մենք ունենք հստակ կանոններ, որոնք պետք է ամբողջապես իրականացվեն թե՛ խաղաղ, թե՛ պատերազմի ժամանակ: Հենց այս համատեքստում 2 հարց եմ ուզում ուղղել, 2 կոնկրետ իրավիճակներ եւ ակնկալում եմ ձեր կոնկրետ պատասխանները, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկեք:

Իրավիճակ առաջին: ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգ է առկա, եւ կառավարությունը հնարավորություն չունի որոշում կայացնելու զինված ուժերի կիրառման վերաբերյալ:

Երկրորդ իրավիճակ: Ինչպիսի՞ իրավական հնարավորություն եք տեսնում զինված ուժերի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում զինված ուժերի առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին»,- հարցրեց Նահապետյանը:

Փաշինյանը պատասխանեց.

«Ճիշտն ասած, ձեր հարցը զարմացնում է, որովհետեւ մենք արդեն 2 ժամից ավելի այս դահլիճում քննարկում ենք, որ ընդհանրապես պետության մեջ որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ: Ես հիմա, ի գիտություն ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, եւ դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս: ՀՀ-ում կան ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա պաշտպանության նախարարություն եւ ընդհանրապես վարչապետը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով: Հիմա այդ հարցերը, որ տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարցերի պատասխան, որպեսզի տամ այդ հարցի պատասխանը սկսած նրանից, թե եղանակը ինչպիսին է եւ ինչպիսին է սպասվում եւ այլն, եւ այսպես շարունակ:

Ես կարող եմ ասել հետեւյալը, որ ասելով, որ պատրաստ եմ կատարել ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ես նկատի չունեմ, որ ես հանրապետության ամենաուժեղ էներգետիկն եմ, կա՛մ հանրապետության ամենաուժեղ տրանսպորտնիկն եմ, կա՛մ ամենաուժեղ հրետանավորն եմ, կա՛մ հանրապետության ամենաուժեղ հետախույզն եմ, կա՛մ հանրապետության ամենաուժեղ բժիշկն եմ, հանրապետության ամենաուժեղ օդաչուն եմ: ՀՀ վարչապետի կարգավիճակը քաղաքական կարգավիճակ է առաջին հերթին: Եվ առաջին հերթին վարչապետի պաշտոնը ստանձնելու դեպքում ինձ մոտ կհրավիրեմ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության ծառայության համապատասխան պաշտոնյաներին եւ կլսեմ նրանց զեկույցը հայ-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տարող իրավիճակի մասին, հաստատված պլանների վերաբերյալ տեղեկություն կստանամ եւ կլսեմ նրանց կարծիքն անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ: Եվ այդ ամենը լսելուց եւ վերլուծելուց հետո կկայացնեմ անհրաժեշտ որոշումներ»,- ասաց Փաշինյանը:

Նահապետյանն արձագանքեց Փաշինյանի պատասխանին.

«Խորը ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ Պաշտպանության մասին օրենքին: Եվ ձեր փոխարեն այդտեղ կանգնած չեմ որպես վարչապետի թեկնածու, որ ամբողջական եւ սպառիչ պատասխանեմ, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեի որպես վարչապետ: Ցավում եմ, որ դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը եւ պատասխանատվությունը ստանձնել որպես գերագույն հրամանատար, որովհետեւ, եթե դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները, ով պետք է որպես վարչապետ ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ զինված ուժերի շտաբի գլխավոր պետը: Նրանք ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու:

Ես ձեզ հիմա պարզաբանեմ, որպեսզի գոնե այս պարագայում դուք իմանաք, թե ընտրվելու պարագայում ինչ պետք է անեք:

Առաջին իրավիճակ, եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ որոշում կայացնելու զինված ուժերի կիրառման մասին, ապա պաշտպանության նախարարի առաջարկությամբ՝ վարչապետը զինված ուժերի կիրառումը գործողության մեջ դնելու մասին որոշում պետք է կայացնի: Եթե դուք դա չգիտեք, ես պատկերացնում եմ՝ ինչպիսի վիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները: Եթե դուք չգիտեք, թե վարչապետին ինչ պարբերականությամբ պետք է զեկուցեն անհետաձգելի, հրատապ սահմանափակ գործողություններ եւ հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով, այստեղ Դուք քննություն եք բռնում որպես վարչապետի թեկնածու, ոչ թե որպես ռազմագիտության քննություն հանձնող»,- ասաց Նահապետյանը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց.

«Ես ցավում եմ, որ դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե մենք հիմա ինչով ենք զբաղված: Ես գայթակղությանը չեմ տրվի եւ ձեզ հարցեր չեմ տա երթեւեկության կանոնների մասին: Իսկապես ցավում եմ, որ շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, եւ եթե թվում է, որ տպավորություն եք թողնում, սխալվում եք»,- ասաց նա:

Տպել
3143 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց